Դեկտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

4 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

22 դեկտեմբեր, 2023

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը» կլուսաբանի

ՀՀ ԱԺ

11:00-ին

ՀՀ ԱԺ-ում

տեղի կունենա Ազգային ժողովի արտահերթ նիստ:

V

ՀՀ նախարարություններ

08:30-ին

ՀՀ ՊՆ վարչական համալիրից

հավատարմագրված ԶԼՄ-ների ներկայացուցիչներին տեղափոխող ավտոբուսները կմեկնեն հանրապետության հյուսիսարևելյան հատվածում տեղակայված զորամաս և մարտական հենակետեր: ԶԼՄ-ների ներկայացուցիչներին հնարավորություն կտրվի նկարահանումներ և հարցազրույցներ անցկացնել զինծառայողների առօրյայի, զորամասում անցկացվող ուսումնական պարապմունքների, առաջնագծում մարտական հերթապահության կրման պայմանների մասին:

V

10:30-ին

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում /2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ, գրադարան/

տեղի կունենա նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի տարեվերջյան մամուլի ասուլիսը: Բանախոսը կամփոփի 2023 թվականը՝ անդրադառնալով նախադպրոցական կրթության, հանրակրթության, նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթության ոլորտներում տարվա ընթացքում իրականացված աշխատանքներին: Ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով կամ լրագրողական վկայականով:

V

Պետական կառույցներ

11:00-ին

«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22)

տեղի կունենաՄիջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի նախագահ Մարիամ Մանուկյանի, Կիպրոսի Հանրապետության «Մ. Թարգեթ գրուպ» ընկերության գլխավոր տնօրեն, տնտեսական աջակցման եւ խորհրդատվության դեպարտամենտի նախագահ Օդիսեաս Մելիկիդեսի ասուլիսը։Թեմա. Հայաստանի ու Կիպրոսի միջեւ գործարար կապերի ընդլայնման, Եվրոպական շուկա մուտք գործելու հնարավորությունները։

V

13:00-ին

«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22)

տեղի կունենա Կ.Ստանիսլավսկու անվանռուսական դրամատիկական թատրոնիտնօրեն Մարիաննա Մխիթարյանի ասուլիսը։ Թեմա. Ռուսական դրամատիկական թատրոնն ամփոփում է 2023 թվականը։

V

Մամուլի ակումբներ

11:00-ին

«Հոդված 3» ակումբում (Զարուբյան 32)

տեղի կունենա ասուլիս՝«Ոչ մարտական պայմաններում մահացած (սպանված) զինծառայողների գործերի քննություն. ներպետական և միջազգային կառույցների արձագանքները»թեմայով։Բանախոսներ. սպանված զինծառայողների իրավահաջորդներ:

Մշակույթ

15:00-ին

Ազգային գրադարանի նախագահական դահլիճում /Տերյան 72/

Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը եւ Հայաստանի ազգային գրադարանը հրավիրում են մասնակցելու ուկրաինացի հայտնի բանաստեղծ Վասիլ Կույբիդայի՝ ուկրաիներեն-հայերեն «Բանի առեղծվածը» գրքի շնորհանդեսին:

18:00-ին

Սարյանի տուն-թանգարանում /1-ին հարկ/

տեղի կունենա «Լուսիկը Սարյանի մուսան» խորագրով ցուցահանդեսը։ Ցուցահանդեսը նվիրված է Սարյանի կնոջը՝ Լուսիկին ով տարիներ շարունակ եղել է Սարյանի ստեղծագործական մուսան և շարժիչ ուժը։ Ցուցահանդեսում ներկայացված կլինեն դեռևս չհրապարակված Սարյանի նամակագրությունները, նկարներ որտեղ պատկերված է Լուսիկը հայելու հետ։ Սարյանի թոռնուհին՝ Ռուզան Սարյանը այդ օրը կբացահայտի այն գաղտնիքները և խորհրդանիշները, որոնք թաքնված են Լուսիկին պատկերող սարյանական կտավներում, որտեղ հաճախ ներկա է հայելին։ 093707531Էլիզաբեթ:

Հայերեն Русский

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ