Դեկտեմբերի 21-ի միջոցառումների անոնս

8 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

21 դեկտեմբեր, 2023

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը» կլուսաբանի

ՀՀ ԱԺ

16:00-ին

Ազգային ժողովի 214 սրահում

տեղի կունենա ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ:

V

ՀՀ կառավարություն

11:00-ին

Կառավարությունում

տեղի կունենա ՀՀ կառավարության հերթական նիստը:

V

ՀՀ նախարարություններ

10:00-ին

ՀՀ արդարադատության նախարարությունը և «Ֆրիդոմ Հաուս» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը

համատեղ կազմակերպում են հանրային քննարկում՝ «Զանգվածային լրատվության մասին» օրենքում և հարակից օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի շուրջ։ Մասնակցության հնարավորություն կտրվի միայն նախապես գրանցված մասնակիցներին՝ տեղերի սահմանափակ լինելու պատճառով: Գրանցումից հետո միջոցառման վայրն ու օրակարգը կուղարկվեն գրանցման ընթացքում նշված էլ.հասցեին: ՀՀ արդարադատության նախարարություն:

13:00-ից

«Պրեզիդենտ» հյուրանոցի կոնֆերանս դահլիճում (Ձորափի փող., 72)

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը կանցկացնի «Տարվա 10 լավագույն մարզիկներ-2023» մրցույթը: Նախարարության կողմից հավատարմագրված մարզական լրագրողներն ու հավաքականների մարզիչները «Պրեզիդենտ» հյուրանոցում կատարելու են տարվա 10 լավագույն մարզիկների ընտրությունը: Նրանք իրականացնելու են բաց քվեարկություն՝ մրցույթի մասնակիցներից առավելագույնը 10 մարզիկների հերթական (անհատական) համարների նշումով և լավագույն տասնյակի հերթականության դասավորմամբ: Լրագրողների քվեարկությունը կմեկնարկի ժամը 13:00-ից, իսկ մարզիչների քվեարկությունը՝ 16:00-ից: Քվեարկության մասնակիցներին խնդրում ենք ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով: ՀՀ ԿԳՄՍՆ

V

Պետական կառույցներ

10:00-ից

ՀՀ ԳԱԱ Հնագիտության եվ ազգագրության ինստիտուտի «Հազարաշեն» ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոնում /Մարշալ Բաղրամյան 24/

կկայանա «Ադրբեջանահայ փախստականությունը 35 տարի անց և 2020-2023 թթ. Արցախի փախստականությունը» թեմայով գիտագործնական աշխատաժողով: Բացման խոսք՝ ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյան, ՀՀ ԳԱԱ ՀԱԻ տնօրեն Արսեն Բոբոխյան:

V

11:00-ին

«Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Աշոտ Երկաթ» սրահում

տեղի կունենա բիզնես համաժողով՝ «Բիզնես հնարավորությունները կայուն միջազգային երկրներում» թեմայով: Տարեվերջյան ամփոփման շրջանակներում Կիպրոսի հանրապետությունից Հայաստան կժամանի տնտեսական աջակցման եւ խորհրդատվության դեպարտամենտի նախագահ և Ռոտարի ակումբի ղեկավար Օդիսեաս Մելիկիդեսը, որի շրջանակներում էլ տեղի կունենա բիզնես համաժողովը: Համաժողովին ներկա կլինեն պետական գերատեսչական մարմինների, գործարար ոլորտի ներկայացուցիչներ: Հանդիպման ժամանակ կքննարկվեն երկու երկրների միջև գործարար կապեր հաստատելու և ամրապնդման հետ կապված հարցեր: Հարկ ենք համարում ներկայացնել՝ «Միջազգային գործարար կապերի աջակցման խորհուրդ»-ը, որի գլխավոր գրասենյակը գործում է Կալիֆորնիա նահանգում: ՄԳԿԱ խորհուրդն իր գործունեությունն է ծավալում ՀՀ ում ավելի քան 15 տարի:

V

12:00-ին

ՀՀ կենտրոնական բանկի Այցելուների կենտրոնում

կկայանա անգլիական հեղինակավոր «Dorling Kindersley» հրատարակչության «Հանրագիտարան փողի մասին» մանկական հանրագիտարանի շնորհանդեսը: Բացման խոսքով հանդես կգա ԿԲ խորհրդի անդամ Հասմիկ Ղահրամանյանը:

13:30-ին

«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22)

տեղի կունենա «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի տնօրեն Մարտին Թովմասյանի, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղ.ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ասուլիսը։Թեմա. Չինաստանում առաջին անգամ անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը՝ նվիրված Արամ Խաչատրյանի 120-ամյա հոբելյանին։ Չինական կողմը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին հրավիրել է նվագակցելու մրցույթի եզրափակիչ փուլ անցած երաժիշտներին։

V

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

11:00-ին

«Իբիս» հյուրանոցի «Երևան» սրահում (Հյուսիսային պողոտա 5/1)

Ճշմարտության և արդարադատության կենտրոնը (CFTJ) հրավիրում է մասնակցելու «Գերիների վերադարձը. հետագա քայլեր» թեմայով մամուլի ասուլիսին։ Ասուլիսը կներառի հետևյալ հիմնական թեմաները. 1. Պատերազմական հանցագործությունների և վայրագությունների զոհերի համար մեղավորների պատասխանատվության ենթարկելը և արդարադատության պաշտպանությունը. 2. Բոլոր հայ գերիների և պատանդների ազատ արձակմանն ուղղված ադվոկացիոն քայլերը. 3. CFTJ-ի աշխատանքը Միջազգային քրեական դատարանին (ՄՔԴ) ուղղված հատուկ քրեական գործերի դիմումներ նախապատրաստելու ուղղությամբ՝ ՄՔԴ-ի կողմից հետաքննություն սկսելու նպատակով. 4. Ականատեսների վկայությունների միջոցով ապացույցների հավաքագրման կարևորությունը և զոհերի ու նրանց ընտանիքների դերը՝ օգնելով պահպանել ճշմարտությունը պատմական և իրավական նպատակներով: Ճշմարտության և արդարադատության կենտրոնը ԱՄՆ-ում գործող շահույթ չհետապնդող, իրավապաշտպան կազմակերպություն է: CFTJ-ը փաստագրում է մարդու իրավունքների խախտումները և հայերի դեմ ռազմական հանցագործությունները 2020 թվականի Լեռնային Ղարաբաղի (Արցախ) պատերազմից հետո: CFTJ-ը տարածաշրջանում ստեղծել է փաստահավաք ենթակառուցվածք և հավաքագրել է առաջին ձեռքից վկայություններ հենց զոհերից: CFTJ-ը պահպանում է ապացույցները և դրանք հասանելի է դարձնում կրթական նպատակներով, շահերի պաշտպանության և հնարավոր իրավական գործողությունների համար:

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

13:00-ին

Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջում

անվանի օպերային երգիչ, բաս, ՀՀ ժողովրդական արտիստԲարսեղ Թումանյանըվարպետության դաս-հանդիպում կունենա քոլեջի ուսանողների հետ։

Մշակույթ

14:00-ին

ՀԳՄ կլոր սրահում

տեղի կունենա բանաստեղծուհի Անուշ Վարդանյանի «Կինը» բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը:

V

15:00-ին

Մատենադարանում

կկայանա Եղիշե Չարենցի «Երկերի ժողովածու»-ի /երկերի ակադեմիական նոր՝ 13 հատոր/ առաջին հատորի շնորհանդեսը:

V

19:00-ին

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը

կկայանաԵրևանի քաղաքապետարանի կողմից հայտարարված«Երևանը կանանց համար» դրամաշնորհային մրցութային ծրագրի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը և համերգը, որին կմասնակցի Հայաստանի պետական կամերային նվագախումբը՝ դիրիժոր Նատալի Գալստյանի ղեկավարությամբ: Roza Grigoryan

Հայերեն Русский

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ