Դեկտեմբերի 20-ի միջոցառումների անոնս

5 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

20 դեկտեմբեր, 2023

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը»-ը կլուսաբանի

ՀՀ ԱԺ

11:00-ին

Ազգային ժողովում

կկայանա ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ

V

Պետական կառույցներ

09:45-ին

Մատենադարանի թանգարանի վիրտուալ դահլիճում (Մ.Մաշտոցի 53, հին մասնաշենք)

տեղի կունենա ասուլիս՝ նվիրված «ԷՔՍՊՈ 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությանը և հայկական տաղավարի ներկայացմանը։ Ասուլիսի բանախոսներ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյան, ցուցահանդեսի հայկական տաղավարի նախագծի ղեկավար Կազույա Մուռոտա:

V

10:00-ին

«Ռամադա» հյուրանոցում

տեղի կունենա «Մրցակցային մշակույթի զարգացումը Հայաստանում» խորագրով միջոցառում բիզնեսի ներկայացուցիչների համար: Միջոցառումը կազմակերպվել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի և Ամերիկայի առևտրի պալատի համագործակցությամբ՝ հակամենաշնորհային կոմպլաենս ներդրած ընկերությունների փորձը ներկայացնելու, մրցակցային կարգապահության խթանման և մրցակցային օրենսդրությանը տնտեսական գործունեության համապատասխանության կարևորությունն ու օգուտները ներկայացնելու նպատակով: Մրցակցության պաշտպանության հանձնաժողով

12:00-ին

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում /Իսահակյան 28, 1-ին հարկ, նիստերի դահլիճ/

տեղի կունենա նիստ, որի ընթացքում կքննարկվի «Տոսպա» ռադիոընկերության խմբագրություն» ՓԲ ընկերության (վերահեռարձակվող «Սպուտնիկ Արմենիա» լսողական ծրագիր) նկատմամբ վարչական ակտի ընդունման վերաբերյալ հարցը։ Նիստը բաց է լրատվամիջոցների համար։

13:00-ին

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում /2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ, գրադարան/

տեղի կունենա նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի և ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանի տարեվերջյան մամուլի ասուլիսը: Բանախոսները կամփոփեն 2023 թվականը՝ անդրադառնալով տարվա ընթացքում իրականացված աշխատանքներին: Ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով: ՀՀ ԿԳՄՍՆ

V

13:00-ին

«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22)

տեղի կունենա Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի, Հայաստանի մարմնամարզության հավաքականի մարզիչ Հայկ Նազարյանի, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանի, Հայաստանի մարմնամարզության երիտասարդական հավաքականի անդամ, աշխարհի երիտասարդական առաջնության կրկնակի ոսկե մեդալակիր Համլետ Մանուկյանի ասուլիսը։ Թեմա. Հայաստանի մարմնամարզության հավաքականների աշխատանքի 2023 թվականի ամփոփում, առաջիկա ծրագրեր։

V

Մամուլի ակումբներ

12:00-ին

Sputnik Արմենիա

մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում

տեղի կունենա Մոսկվա-Աստանա-Բիշքեկ-Երևան-Մինսկ-Տաշքենդ տեսակամուրջ՝ «ԵԱՏՄ երկրների կենսանվտանգությունը» թեմայով։ Տեսակամրջին կմասնակցի Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Ռուսաստանի կրթության ակադեմիայի նախագահի տեղակալ Գենադի Օնիշչենկոն: Միկոպլազմային թոքաբորբը կարո՞ղ է առաջացնել մեկ այլ համաճարակ: Ի՞նչ քանակությամբ պետք է ձու ուտել, և ինչո՞ւ ձուն հումք դարձավ կարմրուկի դեմ պատվաստանյութ արտադրելու համար։ Ինչպե՞ս պահպանել առողջությունը ամանորյա տոներին և ճիշտ կազմակերպել տոնը:

Մշակույթ

11:30-13:30-ը

Արամ Խաչատրյան համերգասրահից

կկայանա Արա Մարտիրոսյանի վերջին հրաժեշտի արարողությունը։

14:00-ին

Թեքեյան կենտրոնում

կկայանա ամանորյա «Ինը զարկերակ» խորագրով ցուցահանդես՝ Արցախի ուսանողների մասնակցությամբ:

19:30-ին

Արամ Խաչատրյան համերգասրահում

տեղի կունենա Լոլա Աստանովայի դաշնամուրային համերգը:

V

Հայերեն Русский

Իսակովի պողոտան պետք է գործի անխափան․ Տիգրան Ավինյանը՝ Ջրային կոմիտեից ստացված լայնակի քանդման հայտի մասին

Ծանրամարտի ֆեդերացիայի ղեկավար կազմը մասնակցել է միջազգային ֆեդերացիայի մեծ համաժողովին

Ըմբիշներ Ասլանյանն ու Գալստյանն ԱԱ-ի քառորդ եզրափակչում են

Հայաստանում պետք է ձևավորվի նոր ու պետականակենտրոն ընդդիմություն. Նիկոլ Փաշինյան

Իսրայելը վերսկսել է պաղեստինցի բանտարկյալների ցուցակների փոխանցումը ԿԽՄԿ-ին

Արփինե Սարգսյանի ճեպազրույցը

Հնաբերդում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը

Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Պակիստանի բարձրաստիճան պաշտոնյաները կայցելեն Իրան․ Բաղերի

Զելենսկին խորհրդարան է ներկայացրել օրինագծեր Ուկրաինայում ռազմական դրության և զորահավաքի ժամկետների երկարաձգման վերաբերյալ

Տիգրան Ավինյանը կարևորել է, որ մետրոպոլիտենի Աջափնյակ կայարանի կառուցումն իրականացնի հայկական ընկերություն