Դեկտեմբերի 19-ի միջոցառումների անոնս

6 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

19 դեկտեմբեր, 2023

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը» կլուսաբանի

Պետական կառույցներ

18:00-ին

Հայաստանի պատմության թանգարանում

տեղի կունենա «Ինքնության մասունքներ կորուսյալ Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացումը, որը կազմակերպվում է «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության հետ համագործակցությամբ։ Ցուցադրությունում ներկայացված է պատմական Հայաստանի կորուսյալ տարածքներից՝ Նախիջևանի, Գարդմանի և Շիրվանի հայկական մշակութային ժառանգությունը փաստող մի մեծարժեք ընտրանի, այդ թվում՝ պատմական քարտեզներ, միջնադարյան կոթողներ, գորգեր, զարդեր, լուսանկարներ։

V

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

11:00-ին

«Իբիս» հյուրանոցի «Երևան» սրահում

տեղի կունենա Հայաստան-Եվրամիություն քաղհասարակության պլատֆորմի նիստը: Նիստին ներկայացվելու և քննարկվելու են «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ներկայացուցիչներ Դանիել Իոաննիսյանը և Արտաշես Սերգոյանի «Ոստիկանության բարեփոխումների ընթացքը» և Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանի «Վիզաների հաստատման պրոցեսը ՀԸԳՀ-ի կոնտեքստում» զեկույցները: Զեկույցի քննարկումներին մասնակցելու են նաև Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչները: Միջոցառումը բաց է լուսաբանման համար: Իրազեկ քաղաքացիների

միավորում

V

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

13:00-ին

Եվրասիա միջազգային համալսարանում /Ազատության փ. 24/2, 6-րդ հարկ/

«ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլ» կազմակերպությունը՝ Եվրասիա միջազգային համալսարանի հետ համատեղ տվյալ բուհում պաշտոնապես կազդարարեն «Քաղաքացիական կրթության կենտրոն» նախաձեռնության (ՔԿԿ) մեկնարկը։ Միջոցառման բացմանը ելույթ կունենան «ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլ»-ի հայկական մասնաճյուղի տնօրեն Մարիամ Մարտիրոսյանն ու ԵՄՀ ռեկտոր Սուրեն Օհանյանը։ Միջոցառմանը հրավիրված են ԱՄՆ ՄԶԳ-ի, ԿԳՄՍՆ-ի ներկայացուցիչներ, բուհի անձնակազմն ու ուսանողները։

V

Մամուլի ակումբներ

12:00-ին

«Առաջընթաց» երիտասարդական հասարակական կազմակերպությունում (ք.Աշտարակ, Այգեստան 16)

Մեդիա կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպվում է քննարկում՝ «Ոստիկանության բարեփոխումները Արագածոտնի մարզում. ի՞նչ արդյունքներ կան» թեմայով։ Բանախոսներ՝ «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ նախագահ Նինա Կարապետյանց, «Առաջընթաց» երիտասարդական հասարակական կազմակերպության ղեկավար Նարեկ Բոցինյան: Քննարկմանը մասնակցելու հրավեր է ուղարկվել նաև ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչություն։

12:30-ին

Sputnik Արմենիա

մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում

քաղտեխնոլոգ, վերլուծաբան Վիգեն Հակոբյանըկամփոփի Հայաստանում տարվա քաղաքական արդյունքները։

Մշակույթ

11:00-ին

Գրանդ Հոթել Երևանում /Աբովյան 14/

տեղի կունենա Արամ Խաչատրյան համերգասրահում դեկտեմբերի 20-ին՝ ժամը 19։30-ին Լոլա Աստանովայի դաշնամուրային համերգին ընդառաջ մամուլի ասուլիսը: Ասուլիսի հիմնական բանախոսներն են՝ վիրտուոզ դաշնակահարուհի Լոլա Աստանովան և դաշնակահարուհու մենեջեր Միշա Լևինտասը։

V

14:00-ին

ՀԳՄ կլոր սրահում

կկայանա պոեզիա եւ արձակ գրողների մրցանակաբաշխություն, որը հովանավորել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:

18:00-ից

Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում

կկայանա սիրելի արտիստ, սիրված երգիչ Արա Մարտիրոսյանի հոգեհանգիստը: Արտիստի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 20-ին, ժամը 11:30-13:30-ը Արամ Խաչատրյան համերգասրահից։

V

19:00-ին

«Holiday Inn» հյուրանոցի «Արտաշատ» սրահում /Ամիրյան/

Newmag֊ հրատարակչությունը հրավիրում է իր տարեվերջյան երեկոյին՝ ամփոփելու

2023թվականը և ազդարարելու 2024-ի անելիքների մասին: Հրատարակչության ղեկավարԱրտակ Ալեքսանյանը

կներկայացնի 2024 թվականին

հրատարակվող նորգրքերը, կտեղեկացնի

Newmag-ի հրավերովհամաշխարհային ճանաչում ունեցողհեղինակների Հայաստանայցերիու անցկացվելիք նոր փառատոնների մասին:Երեկոյի ընթացքում Newmag-ը կհայտարարի նաև Ակադեմիայի հիմնադրման մասին։ Միջոցառումը փակ է:

19:30-ին

Արամ Խաչատրյան համերգասրահում

տեղի կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի համերգը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։ Համերգը բարեգործական է։Համերգի տոմսերի վաճառքից ստացված ողջ հասույթն ուղղվելու է ՅՈՒՆԻՍԵՖ-ին՝ հոգալու Արցախի երեխաների առաջնային կարիքները։

Հայերեն Русский

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ