Դեկտեմբերի 18-ի միջոցառումների անոնս

5 րոպեի ընթերցում

Առաջիկա միջոցառումների անոնսը հասանելի է միայն բաժանորդագրությամբ: Բաժանորդագրության hամար խնդրում ենք կապվել գործակալության մարկետինգի բաժին marketing@armenpress.am հասցեով կամ +374 11 539818 հեռախոսահամարով:

ԱՆՈՆՍ

18 դեկտեմբեր, 2023

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը»-ը կլուսաբանի

ՀՀ նախագահական

10:45-ին

ՀՀ նախագահի նստավայրում (Մարշալ Բաղրամյան 26/1)

Հայաստանում առաջին անգամ կանցկացվի աշխատանքի միջազգային համաժողով՝ «Սոցիալական արդարության խթանումը. աշխատանքի ապագան ներկայիս ժամանակաշրջանում» խորագրով: Միջոցառումը կիրականացվի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ ևԱշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) նախագահությամբ։ Միջոցառմանը մասնակցելու նպատակով՝ առաջին անգամ Հայաստան կայցելի ԱՄԿ գլխավոր տնօրեն Գիլբերտ Հունգբոն։

ՀՀ ԱԺ

ՀՀ կառավարություն

ՀՀ նախարարություններ

Պետական կառույցներ

11:00-ին

«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22)

տեղի կունենաՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանի, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի լիցենզավորման վարչության պետ Նշան Մարտիրոսյանի ասուլիսը։Թեմա. ուժի մեջ են մտելքաղաքաշինության ոլորտում կազմակերպությունների լիցենզավորմանը և մասնագետների հավաստագրմանն առնչվող օրենսդրական փոփոխությունները։

13:30-ին

ԵՊՀ 6-րդ մասնաշենքի դահլիճում (Աբովյան 52)

տեղի կունենա «Հայկական դրամի 30-ամյակը.զարգացումներ և հեռանկարներ» խորագրով պանելային քննարկում: Պանելային քննարկմանշրջանակումՀՀ կենտրոնական բանկի ներկայիս և նախկին նախագահները, ինչպես նաև«Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի և «Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրենները կներկայացնեն դրամավարկային կարգավորման առկա գործիքների և ոլորտի արդի հիմնահարցերի, ՀՀ տնտեսության մեջ ազգային արժույթի դերակատարման, ինչպես նաև ազգային արժույթի արժևորման հեռանկարների ու հնարավորությունների վերաբերյալ իրենց դիտարկումներն ուկանխատեսումները:

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

Մամուլի ակումբներ

12:00-ին

Մեդիա կենտրոնում

տեղի կունենա քննարկում՝ «Ի՞նչ փուլում է ոստիկանության բարեփոխումների նոր ռազմավարությունը» թեմայով։ Բանախոսներ՝ ՀՀ ներքին գործերի նախարարության ռազմավարական պլանավորման քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Արմեն Մկրտչյան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունց, «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյան:

Մշակույթ

14:00-ին

«Էպիգրաֆ» գրախանութում /Մաշտոցի 43/

տեղի կունենա Արամ Խաչատրյան համերգասրահում դեկտեմբերի 23-ին՝ ժամը 19։00-ին «Ջազի սերունդ» #ամանոր խորագրով համերգին ընդառաջ մամուլի ասուլիսը: Ասուլիսի հիմնական բանախոսներն են՝ լեգենդար ջազմեն, ՀՀ ժողովրդական արտիստ Լևոն Մալխասյան, ջազային երաժիշտ, դաշնակահար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, «Կատուներ» ավանգարդ-ջազ-ռոքային խմբի ղեկավար Վահագն Հայրապետյան, ջազ երաժիշտ, կոմպոզիտոր Կարեն Գրիգորյան, թավջութակահար, կոնտրաբասիստ Նիկողայոս Վարդանյան, թմբկահար Արման Մնացականյան: +374 (55) 082500:

19:00-ին

Արամ Խաչատրյան համերգասրահում

«Բարեկամություն» պետական անսամբլը կներկայանա պրեմիերայով։ Պետական անսամբլը և ՀՀ վաստակավոր արտիստ, խորեոգրաֆ Արսեն Մեհրաբյանը հանդիսատեսին կներկայացնեն «Մոցարտ ռեքվիեմ»-ը։ Բազմաժանր համերգային ծրագրում ընդգրկված են նաև դասական, ժողովրդական և ժամանակակից պարերի լավագույն նմուշները։ Կներկայացվի նաև հայ մեծանուն կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի 100 ամյակին նվիրված «Փարաջանովը բանտում» մենապարը։

Հոգեւոր

Սպորտ

Հայերեն Русский

Իսակովի պողոտան պետք է գործի անխափան․ Տիգրան Ավինյանը՝ Ջրային կոմիտեից ստացված լայնակի քանդման հայտի մասին

Ծանրամարտի ֆեդերացիայի ղեկավար կազմը մասնակցել է միջազգային ֆեդերացիայի մեծ համաժողովին

Ըմբիշներ Ասլանյանն ու Գալստյանն ԱԱ-ի քառորդ եզրափակչում են

Հայաստանում պետք է ձևավորվի նոր ու պետականակենտրոն ընդդիմություն. Նիկոլ Փաշինյան

Իսրայելը վերսկսել է պաղեստինցի բանտարկյալների ցուցակների փոխանցումը ԿԽՄԿ-ին

Արփինե Սարգսյանի ճեպազրույցը

Հնաբերդում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը

Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Պակիստանի բարձրաստիճան պաշտոնյաները կայցելեն Իրան․ Բաղերի

Զելենսկին խորհրդարան է ներկայացրել օրինագծեր Ուկրաինայում ռազմական դրության և զորահավաքի ժամկետների երկարաձգման վերաբերյալ

Տիգրան Ավինյանը կարևորել է, որ մետրոպոլիտենի Աջափնյակ կայարանի կառուցումն իրականացնի հայկական ընկերություն