Դեկտեմբերի 15-ի միջոցառումների անոնս

3 րոպեի ընթերցում

Առաջիկա միջոցառումների անոնսը հասանելի է միայն բաժանորդագրությամբ: Բաժանորդագրության hամար խնդրում ենք կապվել գործակալության մարկետինգի բաժին marketing@armenpress.am հասցեով կամ +374 11 539818 հեռախոսահամարով:

ԱՆՈՆՍ

16 դեկտեմբեր, 2023

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը» կլուսաբանի

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

12:00-ից

Տիգրան Մեծ 80 հասցեում

«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն մասնակցում է Իմփաքթ Հաբ Երևանի կազմակերպած ամանորյա տոնավաճառին։ «Ձեռք տո՛ւր, հասարակություն» խորագրի ներքո տոնավաճառում կներկայացվեն 1 նախկին ցմահ դատապարտյալի, «Աբովյան», «Արմավիր», «Սևան» և «Վարդաշեն» ՔԿՀ-ների 9 դատապարտյալի (որից 2-ը՝ կին, 6-ը՝ ցմահ դատապարտյալ) և 1 կալանավորված անչափահասի փայտից, կավից և այլ նյութերից պատրաստված ստեղծագործական աշխատանքները։ Աշխատանքների գները սահմանվել են հեղինակների կողմից և ստացված ողջ հասույթը փոխանցվելու է նրանց։ +374 33 155 300:

Մամուլի ակումբներ

14:00-ին

Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում

տեղի կունենա ասուլիս՝ Ռուսաստանի և Հայաստանի միջկառավարական հանձնաժողովի արդյունքներով Ռուսաստանի և Հայաստանի միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում ստորագրվել է գործարար խորհրդի 2024 թվականի աշխատանքային պլանը։ Այն մասին, թե ինչ է քննարկվել դեկտեմբերի 15-ին Երևանում կայացած միջկառավարական խորհրդում, ինչ ծրագրեր է իրականացվելու գալիք 2024 թվականին կպատմի հայ-ռուսական գործարար խորհրդի փոխնախագահ Էդմոն Ավոյանը:

V

Մշակույթ

17:00-ին

Մատենադարանում

տեղի կունենա «Սուրբ Ծնունդ. մանրանկարչական ներշնչումներ» խորագրով ցուցադրության հանդիսավոր բացումը։ Կներկայացվեն սուրբծննդյան թեմայով բացառիկ մանրանկարներ, որոնցից շատերը առաջին անգամ են ցուցադրվելու։ Ցուցասրահում ներկայացված է լինելու նաև վերջերս ՀՀ կառավարության կողմից ընծայված 15-րդ դարի մեծարժեք Ավետարանը, որը Մատենադարին է հանձնել ՀՀ ԿԳՄՍ նախարար, Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանը։ Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես կգա Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը։

Հայերեն Русский

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ