Ձեռք են բերվել պայմանավորվածություններ, որոնք կնպաստեն հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների կարևոր հարցերի լուծմանը. փոխվարչապետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 22-րդ նիստի շրջանակում հաջողվել է հասնել պայմանավորվածությունների, որոնք նպաստելու են հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների մի շարք կարևոր հարցերի լուծմանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանում անցկացվող նիստի ընթացքում ասաց Հայաստանի վարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Մենք թե փորձագետների, թե մեր մակարդակով արդյունավետ աշխատանքային շփում ենք ունեցել, քննարկել հարցերի լայն օրակարգ: Բոլոր հարցերը մեծ, զգալի նշանակություն ունեն հայ-ռուսական հարաբերությունների համար: Կարծում եմ, որ մեզ հաջողվել է հասնել պայմանավորվածությունների, որոնք կնպաստեն մեր տնտեսական հարաբերությունների մի շարք կարևոր հարցերի լուծմանը»,-ասաց Գրիգորյանը:

Փոխվարչապետը շեշտեց, որ երկու երկրների առևտաշրջանառության դինամիկան շատ լավն է: Նա հույս հայտնեց, որ կպահպանվի նաև զբոսաշրջության տեմպը:

Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին, քանի որ այն, ինչ քննարկում և որոշում են, հետո իրականացվում է ամենօրյա պրակտիկ կապերով: Նրա գնահատմամբ՝ նախորդ տարի ինչի շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, արդյունավետ և ճշգրիտ իրականացվել է: Փոխվարչապետը նաև վստահություն հայտնեց, որ այսօրվա պայմանավորվածությունները հաջորդ տարի նույնպես նույն կերպով կիրագործվեն, կհասնեն իրենց առաջ դրած նպատակներին:

Հայերեն Русский

PROFAL-ը գործարկել է ճարտարապետական ապակու մշակման գործարանը՝ ներդնելով 20 միլիոն դոլար

COP17-ի Կանաչ գոտում կայացավ «Երիտասարդների տեսլականը Սևանա լճի համար 2050 թվականին» նախաձեռնության մրցանակաբաշխությունը

ՇՄ նախարարը կարևորել է COP17-ում քաղաքական հայտարարությունները համաձայնեցված որոշումների և գործողությունների վերածելը

Իսպանիայում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի

Եմենում հութիների հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 53 նորակոչիկ, շուրջ 200-ը՝ վիրավորվել

Իդրամն ու IDBank-ը մասնակցեցին COP17-ում «Իմ անտառ Հայաստանի» տաղավարի բացմանը

Պատերազմի ավարտից հետո Ուկրաինային ընտրությունների նախապատրաստման և անցկացման համար վեց ամիս կպահանջվի. Զելենսկի

COP17. Էկոլոգիական խնդիրներ, նորարարական լուծումներ. ինչ է ցուցադրված Կանաչ գոտում

Քաղաքացու տան բակում հայտնաբերվել և առգրավվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ

Արաղչին և Լավրովը բանակցություններ են անցկացրել Թեհրանում