Դեկտեմբերի 15-ի միջոցառումների անոնս

6 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

15 դեկտեմբեր, 2023

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը» կլուսաբանի

Պետական կառույցներ

12:00-ին

Պատմության ինստիտուտի դահլիճում /Բաղրամյան 24, 1-ին հարկ/

կկայանա ՄԱԿ-ի արխիվում պահվող Հայաստանի Հանրապետության 1919-1920թ.թ. նորահայտ փաստաթղթերի ժողովածուի շնորհանդեսը: 2-րդ, 3-րդ եւ 4-րդ մասերում զետեղված են պատճեններ, այդ թվում ՀՀ Ազգերի լիգայի կողմից 1920թ. դեկտեմբերի 10-ին հրատարակված տարածքային իրավունքների ճանաչման Ակտը, համաձայն, որի Հայաստանի Հանրապետության տարածքը կարող է կազմել 214000 կմք: Բանախոսներ՝ ակադեմիկոսներ. Յ.Սուվարյան, Լ.Աղալովյան, Ա.Մելքոնյան, Ա.Մանասյան, դոկտոր, պրոֆ. Վ.Մելիքյան, պատմ.գիտ.թ. Ա.Խաչիկյան:

V

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

09:00-ին

Կամերային երաժշտության տանը

կկայանա Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի հոբելյանական 10-րդ տարեդարձին նվիրված միջազգային եռօրյա գիտաժողով՝ «Կնոջ և տղամարդու առողջություն» խորագրով: Բացման խոսք՝ UNFPA վերարտադրողական առողջության ղեկավար: Մասնակիցներ՝ ավելի քան 500 բժիշկ մասնագետներ, կարծիքի լիդերներ և բժշկական հանրության առաջատար ներկայացուցիչներ: Դեկտեմբերի 17-ին մրցանակաբաշխության արարողություն, անակնկալներ, հյուրասիրություն:

12:00-ին

«Ալտերնատիվ» երիտասարդական կենտրոնում /Կիլիկիա թաղամաս, Պրահայի փ., տուն 18/

կկայանա Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի հայտարարած աշխատանքային իրավունքների մասին լրագրողական աշխատանքների երկրորդ մրցույթի հաղթողների պարգեւատրման արարողությունը: Մրցանակաբաշխությունը իրականացնում է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը «ԵՄ-ն հանուն աշխատանքային իրավունքների. Հայաստանում քաղաքացիական ձայնի և դերի հզորացում՝ հանուն աշխատանքային իրավունքների եւ սոցիալական պաշտպանության» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

09:00-ին

ԵՊԲՀ կարմիր դահլիճում (վարչական մասնաշենք, 1-ին հարկ)

կշարունակվեն Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի 45-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի աշխատանքները: Միջազգային ակնաբուժական գիտաժողովը համախմբել է Հայաստանի, ԱՄՆ-ի, Կանադայի, Հնդկաստանի, Ֆրանսիայի, Իսրայելի առաջատար մասնագետներին։ Քառօրյա գիտաժողովի պաշտոնական լեզուներ՝ հայերեն և անգլերեն։ Այն կամփոփի աշխատանքները դեկտեմբերի 17-ին:

V

Մամուլի ակումբներ

11:00-ին

Մեդիա կենտրոնում

տեղի կունենա քննարկում՝ «Պետական գնումներում կոռուպցիոն ռիսկերն ու հանրային վերահսկողությունը»թեմայով։ Բանախոսներ՝ գնումների քաղաքականության վարչության պետ Սերգեյ Շահնազարյան, «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ գործադիր տնօրեն Արմենուհի Բուռնազյան:

13:00-ին

«Հենարան» մամուլի ակումբում /Թումանյան 32 /

կհյուրընկալվի «Անվտանգություն և ժողովրդավարություն» ՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը։ Թեմա՝ ֆեյք դեմոկրատիայի իրական կողմը։

14:00-ին

«Դեբատ» բանավեճի ակումբը /Արշակունյաց 3ա/

հրավիրում է հերթական քննարկման՝ «Գերիների վերադարձի քաղաքական դրդապատճառները և Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորի անվտանգային երաշխիքները» թեմայով։ Բանախոսներ՝ Մարդու իրավունքների արաջին պաշտպան, «Ֆավլ» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյան, ԱԺ քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյան, քաղաքական փորձագետ Վոլոդյա Հովհաննիսյան։

Մշակույթ

18:00-ին

Two ArcsArtSpace պատկերասրահում (Սայաթ-Նովա 5)

կկայանաArtInsight-ի շնորհանդեսը։ Հայաստանում ստեղծվել է հարթակ, որը միտված է մերօրյա արվեստի հանրայնացմանըև արվեստագետների ստեղծագործական ճանապարհի առաջխաղացմանը։ ArtInsightանունը կրող հարթակը հեղինակել են գյումրեցի եղբայրներ՝ արվեստագետներ Հրաչյա և Ավետիք Վարդանյանները։ Այս կայքը թույլ է տալիս ծանոթանալ արվեստագետների գործերին և արդի արվեստի միտումներին։

19:00-ին

«Common Ground Books & Spirits» գրախանութ-սրճարանում

տեղի կունենա գրքի շնորհանդես: Newmag-ը հրատարակել է Տիգրան Հայրապետյանի քաղաքագիտական վերլուծությունների 4-րդ հատորը։ Գրքում հավաքված հոդվածներն ու վերլուծությունները խիստ արդիական են հատկապես մեր բարդ ժամանակներում:

19:30-ին

Կինոյի տանը /Վարդանանց 18/

Հայաստանի ինքնիշխանության շարժումը հրավիրում է գաղափարակից ընկերոջ՝ Դավիթ Ստեփանյանի փաստավավերագրական հեղինակային «Անդրանիկը և Հայաստանի Հանրապետության ծնունդը» ֆիլմի դիտմանը: Ֆիլմը, թեև 100 տարվա վաղեմության դեպքերի մասին է, բայց այսօր առանցքային կարևորություն ունի, քանի որ անհավանական կերպով նման է ներկա իրավիճակին:

Հայերեն Русский

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ