Դեկտեմբերի 14-ի միջոցառումների անոնս

4 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

14 դեկտեմբեր, 2023

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը»-ը կլուսաբանի

ՀՀ կառավարություն

12:00-ին

Կառավարությունում

տեղի կունենա ՀՀ կառավարության հերթական նիստը:

V

ՀՀ նախարարություններ

08:15-ին

ԱԳՆ-ի մոտից լրատվամիջոցների ներկայացուցիչներին կտանեն «Դվին» հյուրանոց,

որտեղ տեղի կունենա Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպումը /դեկտեմբերի 14-15-ը/: Հավատարմագրված լրագրողներին կհատկացվեն «Press» տարբերիչ նշումով բեյջեր, որոնք հնարավորություն կտան մուտք ունենալ մամուլի կենտրոն։

V

Պետական կառույցներ

11:00-ին

«Հոլիդեյ Ինն Էքսպրես Երևան» հյուրանոցի կոնֆերանսի դահլիճում (Բուզանդի 97/2, 2-րդ հարկ)

տեղի կունենա «ՀՀ-ում հանքարդյունաբերության ազդակիր համայնքների քիմիական անվտանգության հարցեր» խորագրով համաժողովի բացումը: Համաժողովի ընթացքում չեխական «Առնիկա» ՀԿ փորձագետները կամփոփեն «Քաղաքացիական հասարակության մասնակցությունը Հայաստանում քիմիական անվտանգության պաշտպանությանը» ծրագրի արդյունքները, որն իրականացվել է Չեխիայի Հանրապետության ԱԳ նախարարության աջակցությամբ։ Միջոցառման ժամանակ՝ ժամը 12:00-ին, տեղի կունենա մամուլի ասուլիս, որին կմասնակցեն «Առնիկա» կազմակերպությունից ծրագրի համակարգող Վալերիա Գրեչկոն, «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանը և «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ նախագահ Ինգա Զառաֆյանը: Կպատասխանեն լրագրողների հարցերին՝ վերաբերող «Հայաստանի չորս հանքարդյունաբերական համայնքներում ծանր մետաղների բաշխման կենսամոնիթորինգ և քարտեզագրում» ուսումնասիրության հաշվետվությանը։

V

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

12:00-ին

«Օպերա Սուիթ» հյուրանոցի «Մոցարտ» սրահում

Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնը կազմակերպել է Ժողովրդավարական անվտանգության հայաստանյան համաժողով։

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

12:00-ին

Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջում

տեղի կունենա«Ազնավուրականների տեսախցիկից»խորագրով լուսանկարչական ցուցահանդես-մրցույթ։ Ցուցահանդես-մրցույթին ներկայացված են «Լուսանկարչական գործ» մասնագիտության առաջինից չորրորդ կուրսերում սովորող ուսանողների աշխատանքները։ Ուսանողերի աշխատանքները կգնահատի և հաղթողներին կընտրի ոլորտի լավագույն մասնագետներից կազմված ժյուրին:

Մշակույթ

14:00-ին

ՀԳՄ-ում

կկայանա բանաստեղծ-թարգմանիչ /հունարենից/ Սիմոն Կրկյաշարյանի հիշատակին նվիրված ցերեկույթ:

Հայերեն Русский