Գյումրիի նոր փոխքաղաքապետեր նշանակելու հարցը քննարկման փուլում է

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից Գյումրիի քաղաքապետի տեղակալների պաշտոններից հրաժարվելուց հետո նոր փոխքաղաքապետերի նշանակման հարցը դեռ քննարկման փուլում է․ այդ պաշտոններում թեկնածուների անուններ դեռ չեն շոշափվում։

Դեկտեմբերի 13-ին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այս մասին նշեց Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը: «Այս պահին պաշտոնները թափուր են ու ողջ աշխատանքն իմ ուսերին է»,- նշեց քաղաքապետը՝ հավելելով, որ Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հայտարարությունից հետո «Բալասանյան դաշինքի» օրակարգում չկա Գյումրիի ավագանու այլ խմբակցության հետ միանալու և կոալիցիա կազմելու հարցը։

Խոսելով իր հրաժարականի լուրերի մասին՝ քաղաքապետը նշեց, որ իր ընտրողներն են տվել քվեն ու միայն նրանք կարող են այն հետ վերցնել: Սամսոնյանը վստահեցրեց, որ իր վրա այդ հարցով ճնշումներ չեն գործադրվում։

«Մեն տրամադրված ենք աշխատելու ու էլ ավելի շատ ենք աշխատելու»,- ասաց Վարդգես Սամսոնյանը։

Ինչպես հայտնի է, դեկտեմբերի 6-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտարարություն տարածեց՝ տեղեկացնելով, որ Գյումրիում միակողմանիորեն խզում է «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության հետ 2021թ․ հոկտեմբերի 30-ին ստորագրած «Համագործակցության մասին»հուշագիրը: Հայտարարությունից հետո հրաժարական տվեցին Գյումրու երկու փոխքաղաքապետերը, որոնք ՔՊ-ի ներկայացուցիչներ էին:

Արմենուհի Մխոյան

Հայերեն

Կատարը, Եգիպտոսը և Թուրքիան Իսրայելին մեղադրել են Գազայում զինադադարի խախտման մեջ

Մոսկվայի հայկական թանգարանում անցկացվել է դասախոսություն՝ նվիրված Հայկական նրբանցքի պատմությանը

Վարչապետը ԲՏԱ նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Դավիթ Թադևոսյանին

Մենք իրար թշնամի չենք, կարող ենք աշխատանքն առավել որակյալ դարձնել. Թունյանն` ընդդիմությանը

Ընկերությունը 492 մլն դրամի հարկեր չի վճարել. նախկին տնօրենը կալանավորվել է

Փաշինյանը ԲՏԱՆ աշխատակազմին ներկայացրել է նորանշանակ նախարարին

Նեթանյահուն խոսել է Գազայի վերաբերյալ Թրամփի հետ ունեցած անհամաձայնության մասին

Ռուսաստանը գիշերվա ընթացքում որսացել է ուկրաինական 320 ԱԹՍ

Լիբանանն Իսրայելի հետ բանակցությունների համար ընդլայնված պատվիրակություն կուղարկի Հռոմ

Վաշինգտոն նահանգում բռնկված խոշոր հրդեհը ոչնչացրել է առնվազն 700 շինություն