Դեկտեմբերի 13-ի միջոցառումների անոնս

4 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

13 դեկտեմբեր, 2023

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը»-ը կլուսաբանի

Պետական կառույցներ

14:00-ից

«Իբիս Երևան» հյուրանոցի «Արարատ» սրահում (Հյուսիսային պողոտա 5/1)

կներկայացվի Հայաստանում քաղաքացիական հասարակության նպաստավոր միջավայրի՝ «ՔՀԿ չափիչ Հայաստան 2023»ուսումնասիրության արդյունքները և կկայանա Հայաստանում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) հարկման առանձնահատկությունների ու խնդիրների վերաբերյալ քննարկում։

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

09:30-ին

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ԱգրիԹեք ինկուբատոր լսարանում

կկայանա Հայաստանի անտառային դաշինքի կողմից անցկացվելիք ՀՀ անտառների խնդիրներին նվիրված թվով երկրորդ կլոր-սեղան քննարկումը:

Մամուլի ակումբներ

12:00-ին

Մեդիա կենտրոնում

տեղի կունենա քննարկում՝ «Պատժել պետք չէ ներել. որտե՞ղ է պետությունը դնում ստորակետը» թեմայով։ Բանախոսներ՝ ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ Ծովինար Թադևոսյան, «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահ Նարե Հովհաննիսյան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավական բաժնի համակարգող Անի Չատինյան:

13:00-ին

«Հենարան» մամուլի ակումբում /Թումանյան 32/

կհյուրընկալվի ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը։ Թեմա՝ ներքաղաքական օրակարգ ՀՀ անվտանգության երաշխիքները։

Մշակույթ

15:00-ին

Հայաստանի ազգային գրադարանի թամանյանական մասնաշենքի փոքր դահլիճում /Տերյան 72/

«Վալերի Բրյուսովը և «Հայաստանի պոեզիան» ժողովածուն» թեմայով հանրային բանախոսությամբ հանդես կգա գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը։ 1916 թվականին Մոսկվայում լույս տեսավ ռուս նշանավոր բանաստեղծ, գրականագետ, թարգմանիչ Վալերի Բրյուսովի «Հայաստանի պոեզիան» (Поэзия Армении с древнейших времен до наших дней) ժողովածուն։ Վալերի Բրյուսովը ժողովածուն կազմել է Մոսկվայի հայկական կոմիտեի առաջարկով:

19:30-ին

Արամ Խաչատրյան համերգասրահում

Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային փառատոնի շրջանակում տեղի կունենա «Սիմֆոնիկ ջազ «Խաչատրյան» համերգային ծրագիրը, որի ընթացքում կհնչեն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները՝ ջազային գործիքավորմամբ։

Սպորտ

13:00-ին

«Կոնգրես» հյուրանոցի «Պիկասո» սրահում

տեղի կունենա «Փյունիկ» ՖԱ նախագահ Արթուր Սողոմոնյանի մամուլի ասուլիսը: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններից առաջ Սողոմոնյանը հանդես կգա մի քանի հայտարարությամբ, կխոսի հայկական ֆուտբոլի ներկա վիճակի մասին և ուղերձով կդիմի երկրի ղեկավարությանը: 096 666746:

V

Հայերեն Русский