Հարկերի վճարումն ուշացնելու համար սահմանված տուգանքներն այլևս չեն կիրառվի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում նախատեսվում է հարկերի վճարումն ուշացնելու համար այլևս տուգանք չնշանակել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ընդունվեց առաջին ընթերցմամբ՝ ստանալով 65 կողմ, 30 ձեռնպահ ձայներ:

Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը նշեց, որ օրենքով սահմանված է պատասխանատվություն՝ հարկերի վճարումն ուշացնելու համար՝ նվազագույն աշխատավարձի 10-20-ապատիկի չափով:

«Պատասխանատվության այս միջոցին զուգահեռ հարկային պարտավորությունների կատարման, դրանց կատարումն ապահովելու ուղղությամբ, կարծում ենք, կա բավականին ընդլայնված գործիքակազմ, օրենսդրությամբ սահմանված է նաև տույժերի հաշվարկման մեխանիզմ: Իսկ այս վարչական պատասխանատվության միջոցը պրակտիկայի ընթացքում ցույց է տվել, որ, ըստ էության, հիմնականում չի ազդում հարկ վճարողի հետագա վարքագծի վրա, ինչպես ազդում են ներգործության մյուս միջոցները: Հետևաբար, առաջարկում ենք օրենսգրքի այս հոդվածը ճանաչել ուժը կորցրած, չկիրառել այս պատասխանատվության միջոցը»,-ասաց Մանուկյանը:

Նա հավելեց՝ հիմնականում վարչական վարույթների ընթացքում պարզ է դառնում, որ պատասխանատու անձանց կողմից չվճարումը հիմնականում միջոցների բացակայությունն է լինում:

Հայերեն العربية

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում