Դեկտեմբերի 11-ի միջոցառումների անոնս

5 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

11 դեկտեմբեր, 2023

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը» կլուսաբանի

ՀՀ ԱԺ

10։00-ին

ԱԺ նիստերի դահլիճում

Կշարունակվի ԱԺ նիստը

V

Պետական կառույցներ

18:30-ին

«Անի Գրանդ» հոթելի «Պանարամիկ» հոլում (Հանրապետության 65)

տեղի կունենա «Աշխատանքային օրենսգրքի մեկնաբանություններ» գրքի շնորհանդեսը։ Գրքի առաջին և երկրորդ մասերում ընթերցողները հնարավորություն կունենան գտնել Աշխատանքային օրենսգրքի՝ առավել կիրառելի և գործնականում աշխատող-գործատու հարաբերություններում հետաքրքրություն ներկայացնող կարգավորումների վերաբերյալ իրենց հուզող հարցերի պատասխանները։ Գրքում ներկայացված է Աշխատանքային օրենսգրքի ավելի քան 50 հոդվածի մեկնաբանություն, այդ թվում՝ վերջնահաշվարկի, աշխատաժամանակի հաշվարկի, արտաժամյա աշխատանքի, հանգստի ժամանակի (արձակուրդի տեսակներ, ընդմիջում և այլն), միջին աշխատավարձի, աշխատանքային փորձառություն ձեռք բերելու, աշխատանքային հարաբերություններում խտրականության և այլնի մասին։ ՀՀ ԱՍՀ նախ.:

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

13։00-ին

Գյումրիի «Երկխոսություն» մեդիա կենտրոնում (ք.Գյումրի, Ալեք Մանուկյան 1/2)

Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հրավիրում է մամուլի ասուլիս՝ ստեղծված իրավիճակի և խմբակցության հետագա անելիքների վերաբերյալ:

V

16:30-ին

«Հոլիդեյ Ինն Հանրապետության Հրապարակ» հյուրանոցի«Տուշպա» սրահում/Ամիրյան 2/

կկայանա «Հոդված 3. լրագրողները՝ հանուն իրավունքների»լրագրողական ամենամյա մրցանակաբաշխությունը։ Մրցանակաբաշխության ընթացքում նախատեսված են 3 հիմնական անվանակարգեր։Նախատեսված են նաև հատուկ մրցանակներ ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կողմից։Ծրագիրն իրականացվում է Հայաստանում Նիդեռլանդների թագավորությանդեսպանատան եւ «Հանուն ժողովրդավարության եվրոպական հիմնադրամ»-ի (EED) աջակցությամբ: «Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն»ՀԿ:

20:30-ին

«Մոսկվա» կինոթատրոնի մեծ դահլիճում

Հայաստանում առաջին անգամ տեղի կունենա«Տուն տեղ» մրցանակաբաշխությունը։Այն ընդգրկել է ինտերիեր և էքստերիեր դիզայնի, հայկական ճարտարապետության, ժամանակակից արվեստի և հարակից ոլորտները։ Երեկոյի ընթացքում հայտնի կդառնան ոլորտի լավագույն մասնագետները։ Հայաստանյան և արտերկրյա հեղինակավոր մասնագետներից կազմված խմբի որոշումների արդյունքում 12 անվանակարգում այս ոլորտի ներկայացուցիչները, հանրային դեմքերի կողմից, կստանան «Ապակե աղյուս» հատուկ մրցանակներ։ Ինչպես նաև բազմաթիվ այլ նվերներ՝ «Տուն տեղ» մրցանակաբաշխության գործընկերների կողմից։ Մրցանակաբաշխությանը հրավիրված հյուրերի ցանկում են. հայկական բազմաթիվ խոշոր ընկերություններ, դիվանագիտական անձինք, հանրային դեմքեր և այլ ոլորտների անվանի ներկայացուցիչներ։

Մշակույթ

13:00-ին

Հայաստանի գրողների միության կլոր սրահում

տեղի կունենա հեղինակավոր երկուգրքերի շնորհանդեսը, որին ներկա կլինի սույն գրքերի թարգմանիչ, ֆրանսահայ բանաստեղծ, արձակագիր, իրավաբան, գրական, ազգային և հասարակական գործիչ, ՀԳՄ անդամ, Ֆրանսիայի Մարսել քաղաքի Խաչատուր Աբովյանի անվան հայկական վարժարանի տնօրեն Կարեն Խուրշուդյանը։ Հայերեն թարգմանությամբ ընթերցողի սեղանին կդրվի ֆրանսիացի գրողՊոլ Էլյուարի «Ցավի մայրաքաղաքը, որին հաջորդում է Սեր պոեզիա»-նևԲորիս Վիանի «Բոլոր մեռյալների մաշկը նույնն է»սկանդալային վեպը։ Գրքերի շնորհանդեսին ներկա կլինեն նաև արվեստի անվանի գործիչներ։

Սպորտ

11:00-ին

«Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տրդատ II» սրահում

Հայաստանի ազգային հավաքականի նախկին խաղացող, կիսապաշտպան Արաս Օզբիլիզը, ով օրերս հայտարարեց ֆուտբոլային կարիերան ավարտելու մասին, հրավիրում է մամուլի ասուլիսի։ ՀՖՖ նախագահի թեկնածու Օզբիլիզն ասուլիսի ընթացքում կխոսի ծրագրի մասին, կքննարկի ոլորտի արդի խնդիրներն ու մարտահրավերները, կներկայացնի հայկական ֆուտբոլի զարգացման իր ռազմավարությունը, նպատակներն ու հեռանկարները։

V

Հայերեն Русский

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ