Գոյ թատրոնը Մայր թատրոնին միացնելու դեմ հայցադիմումը վարչականից վերահասցեագրվել է քաղաքացիական դատարան

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» թատրոնի անձնակազմը չի ցանկանում միանալ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին:

Նրանք պայքարում են ՀՀ կառավարության այդ որոշման դեմ և հույս ունեն, որ հնարավոր կլինի հարցի շուրջ որևէ համաձայնության գալ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նրանք ասացին դեկտեմբերի 8-ին լրագրողների հետ հանդիպմանը, իսկ «Գոյ»-ի փաստաբան Կարո Ասատրյանն ընդգծեց, որ ՀՀ կառավարության՝ «Գոյ» թատրոնը Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին միացնելու որոշման դեմ իրենց հայցադիմումը վարչական դատարանից վերահասցեագրվել է քաղաքացիական դատարան:

«Վարչական դատարանում մենք վիճարկում ենք ՀՀ կառավարության կողմից կայացված որոշումը, որը միանշանակ օրենքի ուժով կասեցվել է: Դրանից բխող որոշումներ պետական մարմինը կայացնելու իրավունք չունի: Վարչական դատարանը վարույթ է ընդունել, նիստ է հրավիրել, ընդ որում ՀՀ կառավարության կողմից ներկայացվել էր միջնորդություն դատարանին, որը մերժվել էր: Միջնորդությունն այն մասին էր, որ չեղարկվի որոշման կասեցումը: Դատական նիստը պետք է կայանար ու քննվեին հայցի էական հանգամանքները: Դատական նիստը տևեց երկար. տեխնիկական հարցեր էին քննարկվում, և դատարանը բացահայտեց, որ ՀՀ կառավարությունը որպես հիմնադիր է հանդես եկել և, քանի որ որպես հիմնադիր նա չի հանդիսանում վարչական մարմնի վարչական ապարատ, ուստի գործը քաղաքացիական դատարան հասցեագրելու հիմքեր են առաջացել»,-պատմեց Ասատրյանը:

Փաստաբանի խոսքով՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից դեռ չկա փաստաթուղթ, որը հիմնավորի, որ այդ գործը այս պահին վարույթ է ընդունվել: «Մինչ այս պահը նման փաստաթուղթ չկա: Այն, որ կա վարչական դատարանի որոշում, որ վերահասցեագրվում է քաղաքացիական դատարանին, դա փաստ է»,-ընդգծեց Ասատրյանը:

«Գոյ» թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Արզումանյանն էլ ներկայացրեց «Գոյ» թատրոնի՝ 2023 թվականի հունվարից մինչև նոյեմբերի 30-ը գրանցած ցուցանիշները, որոնք հաստատել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: Նա շեշտեց՝ դեկտեմբերի արդյունքները դեռ չեն ամփոփել, քանի որ ամիսն ավարտված չէ:

«Մենք 2023-ի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը պետք է խաղայինք 82 ներկայացում, սակայն մենք արդեն խաղացել ենք 89 ներկայացում, հանդիսատեսի քանակը պետք է ամբողջ տարվա ընթացքում լինի 6 հազար 560, ներկա դրությամբ 6 հազար 255 է, տարվա կտրվածքով թատրոնի եկամուտը պետք է կազմի 11 մլն 326 հազար 500 դրամ, դեռ 10 մլն 517 հազար 200 է, տարվա ընթացքում պետք է լիներ երկու առաջնախաղ, սակայն մենք այս տարի ունեցել ենք 5 առաջնախաղ: Այս ամենն այն դեպքում, որ թատրոնի հիմնադրման 35-ամյակի առթիվ շուրջ մեկ ամիս մենք անվճար ենք խաղացել»,-նշեց Սարգիս Արզումանյանը:

Թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Սահակյանն էլ հիշեցրեց, որ շարունակելու են իրենց բնականոն գործունեությունն ու տեղեկացրեց՝ դեկտեմբերի 9-ին խաղալու են «Լոնդոն Blues» ներկայացումը:

Ըստ ՀՀ կառավարության ընդունած որոշման՝ նախատեսվում է «Գոյ» թատրոնի վարչական հատվածը կրճատել, իսկ թատրոնի ստեղծագործական կազմը՝ «Գոյ» թատերախումբ անունով, կշարունակի գործունեություն ծավալել Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տանիքի ներքո: Ավելի վաղ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, որը նախագծի հեղինակն է, վստահեցրել է, որ այդ պարագայում «Գոյ»-ը կարող է ընդլայնել իր հնարավորությունները:

Հայերեն

Մունդիալ-2026. Իսպանիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Գագիկ Ծառուկյանին պատկանող առանձնատնից առգրավվել են 3 առյուծ և 1 վագր. Քննչական կոմիտե

Իսրայելը հայտնել է Գազայում «Համաս»-ի մարզումային ստորաբաժանման հրամանատարի մահվան մասին

Համայնքային ոստիկանների օպերատիվ աշխատանքի շնորհիվ բացահայտվել են թմրանյութ պահելու, իրացնելու դեպքեր

Գագիկ Ծառուկյանի առանձնատանը պահվող առյուծները տեղափոխվել են Կենդանաբանական այգի

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանի նախագահը կայցելի ԱՄՆ

Viva-ն ձեռք է բերել Ovio-ն՝ թվային կոնվերգենտությունը զարգացնելու և պրոդուկտային առաջնորդությունն ամրապնդելու նպատակով

Արագածավան-Գետափ ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ. կան զոհեր

ՀՀ ԲՏԱ նախարարության աջակցությամբ հայկական ընկերությունները մասնակցել են «GITEX AI EUROPE 2026» միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսին

Պորտուգալական «Բենֆիկա» ակումբի ակադեմիան մուտք է գործում Հայաստան