Զբոսավարները պետք է որակավորվեն. ԱԺ-ի քննարկմանն է ներկայացվել զբոսաշրջային ոլորտը կարգավորող նախագիծ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային ժողովի քննարկմանը ներկայացվեց Զբոսաշրջության մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որը նպատակ ունի կանոնակարգել զբոսաշրջության ոլորտը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Այս փաթեթն էական ռեֆորմ է զբոսաշրջության ոլորտում, որի նպատակն է հասցեավորել այն բոլոր մարտահրավերները, որոնք առկա են մեր երկրում զբոսաշրջության ոլորտի զարգացման առջև, նաև իրացնել զբոսաշրջության ոլորտի տված հնարավորությունները»,-ասաց Քերոբյանը:

Զբոսաշրջությունը, ըստ նախարարի, տնտեսության գերակա ճյուղ է՝ փոխկապակցված տնտեսության մյուս ճյուղերի հետ: Եվ օրենսդրական փաթեթը նպատակ ունի հասցեավորել մի շարք կարևոր հարցեր:

Զբոսաշրջային ծառայություն մատուցողների գործունեության որոշ տեսակներ դառնում են ծանուցման ենթակա: Սահմանվում են հստակ չափանիշներ և պահանջներ՝ զբոսաշրջային ծառայություն մատուցող անձանց համար: Սպառողների իրավունքների պաշտպանության նպատակով սահմանվում են որոշակի պահանջներ, այդ թվում՝ պայմանագրերի կնքում, ֆինանսական երաշխիքների տրամադրում և այլն:

«Այսօր գոյություն չունի զբոսավարների ծառայության որակի վերահսկողության համակարգ: Ներկայացված նախագծերի փաթեթով զբոսավարի գործունեությունը դառնում է ծանուցման ենթակա: Զբոսավարները պետք է որոշակի ստանդարտներին համապատասխան ատեստավորումից հետո ստանան լիցենզիա»,-ասաց նախարարը:

Ըստ նախագծի՝ զբոսաշրջային ավտոբուսները, զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնները, զբոսավարները և ուղեկցորդները որակավորվում են: Հյուրանոցային տնտեսության օբյեկտների և զբոսաշրջային փորձառությունների որակավորումը կամավոր է:

Քերոբյանը նաև հիշեցրեց, որ այս տարվա 11 ամսվա տվյալներով Հայաստան է այցելել 2.2 մլն զբոսաշրջիկ, որը երկրի համար բացարձակ ռեկորդ է:

Հայերեն

Հարյուրավոր միգրանտներ 24 ժամվա ընթացքում Սեուտայից վերադարձել են Մարոկկո

Ըմբիշ Սամվել Տերտերյանը դարձել է Մ20 տարեկանների ԱԱ-ի ոսկե մեդալակիր

Իսրայելական ինքնաթիռներն ու հրետանին հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային բնակավայրերին

Իրաքը գնահատել է Սիրիայի տարածքով անցնող և Հորմուզի նեղուցը շրջանցող նավթամուղի արժեքը

ՀՀ վարչապետի հանձնարարականով՝ Ճանապարհային դեպարտամենտը յուրաքանչյուր տարի Գյումրիում նախատեսում է նորոգել 25 կիլոմետր ճանապարհ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը աշխատանքային այցով Շիրակի մարզում էր

Գերմանիայի բանակն օգնում է մարել անտառային հրդեհը Բելգիայում, որը բռնկվել է գերմանական սահմանի մոտ

Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարը Նեթանյահուին մեղադրել է Գազայում կարգավորման գործընթացը տապալելու փորձի մեջ

ԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 81 դեպք, որոնց հետևանքով պետությանը հասցվել է 1,4 միլիարդ դրամի վնաս

Ստուգումներ են ընթանում «Արտ Լանչ»-ի բոլոր մասնաճյուղերում. երկուսում հայտնաբերվել են խախտումներ