Դեկտեմբերի 8-ի միջոցառումների անոնս

11 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

08 դեկտեմբեր, 2023

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը» կլուսաբանի

Պետական կառույցներ

11:00-ին

ՀՀ ԳԱԱ նիստերի դահլիճում (Մարշալ Բաղրամյան 24, 2-րդ հարկ)

կմեկնարկի Երիտասարդ հայ արվեստաբանների գիտական 16-րդ նստաշրջանը՝ նվիրված ՀՀ ԳԱԱ հիմնադրման 80-ամյակին։ Նստաշրջանին կմասնակցեն առաջատար գիտնականներ Հայաստանից և արտերկրից։ Նստաշրջանի աշխատանքները կշարունակվեն դեկտեմբերի 11-ին՝ ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի նիստերի դահլիճում (Մարշալ Բաղրամյան 24/4, 1-ին հարկ):

16:30-ից

«Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Արարատ» դահլիճում

Հայաստանի հանքարդյունաբերական պալատը կազմակերպում է միջոցառում։ Հայաստանի հանքարդյունաբերական միջազգային պալատի ստեղծման աշխատանքները սկսվել են նախորդ տարի, կազմակերպությունը գրանցում է ստացել այս տարվա հունիսին։ Կազմակերպության համահիմնադիրներ են՝ Կանադայի, Անգլիայի և Հայաստանի քաղաքացիներ։ Միջոցառմանը իրենց մասնակցությունը հաստատել են ԱՄՆ, Կանադայի, Մեծ Բրիտանիայի դեսպանությունների ներկայացուցիչները, հրավերներ են ուղարկվելու ՌԴ, Չինաստանի, Իրանի դեսպանություններին, զարգացման և կոմերցիոն բանկերին, հանքարդյունաբերական ընկերություններին և ոլորտի մասնագետներին։ Միջոցառման գործընկերը, ամենայն հավանականությամբ, կլինի ՄԱԿ հայաստանյան գրասենյակը։ Միջոցառման ժամանակ նախատեսվում է կառավարության և ՄԱԿ ներկայացուցիչների խոսք։

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

10:00-ին

«Դվին» համալիրի «Հայրիկ» սրահում

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը պաշտոնապես կմեկնարկի շուրջ 25 միլիոն ԱՄՆ դոլար բյուջեով «Տնտեսական հիմքեր՝ հանուն դիմակայուն Հայաստանի» ծրագիրը։ Միջոցառմանը բացման խոսքով ելույթ կունենան բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալլելոն, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ՀՀ ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը։

10:00-ին

«Հոլիդեյ Ինն Էքսպրես» հյուրանոցում (Փավստոս Բուզանդի 97/2)

դեկտեմբերի 9-ը ՄԱԿ-ի կողմից հռչակվել է որպես Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օր և 2003 թվականից ի վեր նշվում է աշխարհի բազմաթիվ երկրներում։ Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվա նախօրեին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակառուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) կազմակերպում է «Հետաքննական լրագրությունը կոռուպցիայի դեմ պայքարում» խորագրով քննարկում։ Քննարկմանը հրավիրված են առնչվող պետական մարմինների, հասարակական կառույցների, միջազգային կազմակերպությունների, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ։ Միջոցառման աշխատանքային լեզուն հայերեն՝ համաժամանակյա հայերեն-անգլերեն թարգմանության ապահովմամբ։

10:00-ին

«Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Արարատ» սրահում

այս տարի լրանում է ՄԱԿ-ի Իրավապաշտպանների հռչակագրի 25-ամյակը, որն ամբողջ աշխարհում նշվում է «Համերաշխության և հույսի մեջ» խորագրի ներքո։ «Մարդու իրավունքների տուն Երևան»-ը /Human Rights House Yerevan/ հրավիրում է մասնակցելու այդ օրվա շրջանակներում կազմակերպվող համաժողովին։

11:00-ին

Գյումրու «Պրոգրես» համալսարանի նիստերի դահլիճում

«Հաղորդակցության զարգացման միջազգային ինստիտուտ» հումանիտար հիմնադրամը դեկտեմբերի 8-10-ը կանցկացնի Զարգացման առաջնորդների ֆորում։ Կմասնակցեն երիտասարդ առաջնորդներ Հայաստանի տարբեր մարզերից։ Ֆորումի բացումը՝ ժամը 11:00-ին։ Կկազմակերպվի լրատվամիջոցների ներկայացուցիչների տեղափոխումը Երևանից: +37499850577։

11:20-ին

«Անի Պլազա» հյուրանոցի «Նաիրի» սրահում (Սայաթ Նովա 19)

կկայանա միջոցառում նվիրված Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան: Միջոցառմանը ներկա կլինեն եւ ողջույնի խոսքով հանդես կգան

Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգողԿարեն Զադոյանը,ՀՀ արդարադատության փոխնախարարԿարեն Կարապետյանը,

Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար

Ֆրանկ Հեսսը,ՀՀ վարչապետի աշխատակազմի ԲԿԳ-Հայաստան համակարգողԼիլյա Աֆրիկյանը։ Պանելային քննարկում կանցկացվի Ազդարարման համակարգի վերաբերյալ։ Ժամը 14:20-ին սրահում կցուցադրվեն «Պատկերի՛ր ճշմարտությունը» խորագրով նկարչական և «Պատմի՛ր ճշմարտությունը» խորագրով շարադրությունների մրցույթների աշխատանքները, ինչպես նաևմրցույթների հաղթողներին կհանձնվեն մրցանակներն ու հավաստագրերը։

12:30-ին

«Ալեքսանդր» հյուրանոցում

Noventiq Armenia-ն հրավիրում է մասնակցելու«Effective collaboration within organization with Microsoft»միջոցառմանը: Միջոցառման շրջանակներում սպասվում է ծանոթացում Microsoft 365 Business փաթեթներին, որի շրջանակներում կխոսվի աշխատանքի արդյունավետության, առանց սահմանների համատեղ գործունեության, արդյունավետ կառավարման և տեղակայման մասին: Առանձնահատուկ շեշտադրում է արվելու CSP-ում ամպային բաժանորդագրությունների գնման պայմանների վրա: Միջոցառման բանախոսն է ոլորտի փորձառու մասնագետԱսյա Դալլաքյանը՝CSP Lead CIS Solution Sales Group at Noventiq։ Աշխատանքային լեզուն՝ հայերեն

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

Մամուլի ակումբներ

12:00-ին

Մեդիա կենտրոնում

տեղի կունենա քննարկում՝ «Հայաստանում երաշխավորվա՞ծ է մարդու իրավունքների պաշտպանությունը․2023-ի ամփոփում» թեմայով։ Բանախոսներ՝ ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Հետազոտական, փորձագիտական և կրթական կենտրոնի ղեկավար Միքայել Խաչատրյան, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ ղեկավար Արաքս Մելքոնյան: Դեկտեմբերի 10-ը Մարդու իրավունքների միջազգային օրն է։

12:00-ին

Sputnik Արմենիա

մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում

կկայանա ասուլիս՝ «Ինչպես օգնել զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաներին» թեմայով: Հայաստանում ստեղծվել է «Զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաների ծնողների ասոցիացիա» ՀԿ-ն: Ասոցիացիայի նպատակների, խնդիրների և ծրագրերի մասին կպատմեն. ծնողական փոխօգնության խմբի համակարգող Անժելա Աղաջանյանը, ռազմավարական խմբի համակարգող Հասմիկ Թահմազյանը, հանրային կապերի պատասխանատու Մելեա Միլիտոսյանը։

Մշակույթ

13:00-ին

խնդրո առարկա հանդիսացող տարածք՝ Գոյ թատրոնում

Գոյ թատրոնի 35-րդ տարեդարձի օրը կկայանա բաց քննարկում լրագրողների ներկայությամբ, որին հրավիրված են ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանելյանը եւ «Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վարդան Մկրտչյանը։ Թեմա՝ՀՀ կառավարության 2023թ. մայիսի 11-ի 701-Ն որոշումից բխող վտանգներն ու ապօրինությունները:

15:00-ին

Հայաստանի ազգային գրադարանի թամանյանական փոքր ցուցասրահում /Տերյան 72/

տեղի կունենա գրքային ցուցահանդեսի բացում և գրական ցերեկույթ նվիրված հայ մեծ գրող-երգիծաբան Հակոբ Պարոնյանի ծննդյան 180-ամյակին։ Նշանավոր երգիծաբանի գրական ժառանգությունը կներկայացնի ԵՊՀ հայ գրականության պատմության և գրականության տեսության ամբիոնի վարիչ, գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալբերտ Մակարյանը։

17:00-ից

«Առնո Բաբաջանյան» համերգասրահում

Հայաստանի պետական ֆիլհարմոնիան, ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացնում է Հայաստանի ազգային փոքրամասնությունների արվեստին ու մշակութային առանձնահատկություններին նվիրված միջոցառումների շարք։ Կայանալիք երեկոն կմեկնարկի «Առնո Բաբաջանյան» համերգասրահի ներքնահարկում՝ ազգային փոքրամասնությունները ներկայացնող կազմակերպությունների ղեկավարների և պատկան մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ պանելային քննարկումով։ Դահլիճի ճեմասրահում տեղի կունենա կերպարվեստի և կիրառական արվեստի աշխատանքների ցուցահանդես, որից հետո ազգային երգի և պարի խմբերը հանդես կգան տոնական համերգային ծրագրով։

19:00-ին

«Ազնավուր» կենտրոնում (Վերին անտառային 192)

«Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը և Գեղարվեստական տպագրության երևանյան միջազգային բիենալեի կազմկոմիտեն հրավիրում են լուսաբանելու «Գեղարվեստական տպագրության չորրորդ միջազգային բիենալե, Երևան 2023»-ի փակման հանդիսավոր արարողությունը։ Հայաստանում կերպարվեստի բնագավառում իր ծավալով և տարածաշրջանում միակ, միջազգային լայն ճանաչում վայելող այս լայնածավալ ծրագիրը իրականացվում է «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության նախաձեռնությամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Երևանի քաղաքապետարանի հովանավորությամբ։ Երեկոյի ընթացքում երաժշտական կատարմամբ հանդես կգա հատուկ հյուր՝ Gorgeouz Beats-ը։

Հայերեն Русский

Մունդիալ-2026. Արգենտինան հաղթեց Կաբո Վերդեին

Մունդիալ-2026. Եգիպտոսը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ հաղթեց Ավստրալիային

Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել

Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն

Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները

ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը

Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի

Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ

Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ

ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը