Միրզոյանը Լավրովի հետ հանդիպմանը կիսվել է զգայուն հարցերի շուրջ ՌԴ դիրքորոշումների վերաբերյալ ՀՀ ընկալումներով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը վերջերս Սկոպյեում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը ներկայացրել է աշխարհաքաղաքական զարգացումների վերաբերյալ Ռուսաստանի տեսլականը, Միրզոյանն էլ կիսվել է տարբեր զգայուն հարցերի շուրջ Ռուսաստանի դիրքորոշումների վերաբերյալ հայկական կողմի ընկալումներով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Միրզոյանն այս մասին ասաց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանի հարցին:

Պատգամավորը հարցրեց, թե վերջերս Սկոպյեում ԵԱՀԿ նախարարական գագաթնաժողովի ընթացքում նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման թեման ո՞րն է եղել՝ հաշվի առնելով հայ-ռուսական հարաբերություններում վերջերս առկա բարդությունները:

Միրզոյանն ասաց, որ Հայաստանի և Ռուսաստանի երկկողմ հարաբերությունների օրակարգը բազմաթիվ ոլորտներ և հարցեր է ընդգրկում, երկու երկրները նաև տարածաշրջանային հարցերում ունեն խաչվող հետաքրքրություններ, հետևաբար՝ ՌԴ-ի հետ միշտ քննարկելու թեմա կա:

«Եվ մենք մեծ հաճույքով միշտ օգտագործում ենք առիթները՝ այդպիսի շփումների համար: Այս անգամ ևս ՌԴ ԱԳ նախարարը մեզ ներկայացրեց վերջին որոշ իրադարձությունների կամ աշխարհաքաղաքական զարգացումների վերաբերյալ իրենց տեսլականը, մենք էլ կիսվեցինք իրենց դիրքորոշումների վերաբերյալ մեր ընկալումներով և տարբեր զգայուն հարցերի շուրջ Ռուսաստանի Դաշնության պահվածքի, դիրքորոշումների մեր ընկալումներով»,-ասաց Միրզոյանը՝ հանդիպումը գնահատելով արդյունավետ:

Պատգամավորը նկատեց, որ հանդիպումից հետո Ռուսաստանի ԱԳՆ-ն հրապարակել էր մի տեսանյութ, որտեղ Սերգեյ Լավրովը բողոքել է ԵԱՀԿ-ում Հայաստանի ներկայացուցչից: Մինասյանը հետաքրքրվեց խնդրով:

«Այո, ես տեսել եմ մեր հանդիպումից այդ կտորը, որը տարածվել էր ՌԴ ԱԳՆ-ի կողմից: Ըստ ամենայնի, ինչ-որ թյուրիմացության մասին է խոսքը: Սերգեյ Լավրովը կարծում էր, որ հանդիպման նախաձեռնությունը եղել է ԵԱՀԿ-ում մեր մշտական ներկայացուցչից, մինչդեռ իմ ունեցած տեղեկություններն ամենևին այդպես չէր: Ըստ ամենայնի՝ տեխնիկական թյուրիմացություն է եղել, որն արժանացել է Ռուսաստանի արտգործնախարարի ուշադրությանը: Խոսակցությունն այն մասին էր, թե ով է նախաձեռնել հանդիպումը, և ես ասում էի, որ մենք չենք նախաձեռնել»,-ասաց Հայաստանի արտգործնախարարը:

Հայերեն العربية English Français Русский

Առողջապահության նախարարությունը ներկայացրել է, թե ինչ պետք է անել արգանդի պարանոցի քաղցկեղը կանխարգելելու համար

Սաուդյան Արաբիան արձագանքել է Գազայի հատվածի կառավարումը ստանձնելու մասին Թրամփի հայտարարություններին

Թրամփը հայտարարել է, որ կայցելի Գազա, Իսրայել և Սաուդյան Արաբիա

ԱՄՆ-ն դուրս է եկել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից, կդիտարկի ՅՈՒՆԵՍԿՕ-ին հետագա անդամակցությունը

Միգուցե առաջիկայում գնանք խաղային ոլորտի ընկերությունները փակելու ճանապարհով. ՔՊ պատգամավոր

«Պատկերային լուծումները Սուրենյանցի կտավներում». Մոսկվայում ներկայացվել են հայ անվանի արվեստագետի ստեղծագործական յուրահատկությունները

Մերձավանում կրակոցներ են հնչել․ կա մեկ զոհ և մեկ վիրավոր

Պատգամավորն առաջարկում է բարձրացնել շահումով խաղերի ոլորտի կազմակերպությունների հարկային բեռը

Զելենսկին հայտարարել է, որ մարտերի ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը կորցրել են 45 100 զինծառայողի

Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք ձերբակալվել են Հակակոռուպցիոն կոմիտեի վարույթի շրջանակում