Պետական բյուջեի եկամուտները հաջորդ տարի կկազմեն 2 տրլն 723 մլրդ դրամ, ծախսերն ավելացել են

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2024 թվականի պետական բյուջեի մասին նախագծի փոփոխված տարբերակով նախատեսվել են 2 տրլն 723 մլրդ դրամ եկամուտներ, 3 տրլն 206 մլրդ դրամ ծախսեր:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն Ազգային ժողովում 2024 թվականի պետական բյուջեի մասին նախագծի(փոփոխված տարբերակ) քննարկմանը:

ԱԺ-ում քննարկումից հետո բյուջեի նախագծում ծախսերն ավելացել են 189.3 մլրդ դրամով, որը հիմնականում պայմանավորված է ԼՂ-ի միջպետական վարկի գծով հաշվարկված 144 մլրդ դրամը, ինչպես նաև եկամտային հարկի հիփոթեքի գծով վերադարձի գումարը ծախսերում նախատեսելու հանգամանքով:

«Այսպիսով` պետական բյուջեի եկամուտները կկազմեն 2 տրլն 723 մլրդ դրամ, որից հարկային եկամուտներն ու տուրքերը կկազմեն 2 տրլն 613 մլրդ դրամ՝ նախորդ տարբերակով ներկայացված 2 տրլն 566 մլրդ դրամի փոխարեն: Սա կկազմի ՀՆԱ-ի 24.9 տոկոսը»,-ասաց Հովհաննիսյանը:

Նախարարը վստահեցրեց՝ թեև սրանով ապահովելու են կառավարության ծրագրով 2026 թվականի համար սահմանված 25 տոկոս թիրախի իրագործումը, սակայն շարունակելու են հարկային ճեղքի կրճատմանն ուղղված քաղաքականությունը և մինչև 2026 թվականը ապահովելու են տարեկան հավելյալ 0.75 տոկոսային կետով բարելավում:

«Առաջին ընթերցմամբ նախատեսված 3 տրլն 17 մլրդ ծախսերի փոխարեն նախատեսվել է 3 տրլն 206 մլրդ դրամ, որից կապիտալ ծախսերը կկազմեն մոտ 695 մլրդ դրամ, դրանք ավելի քան 27 տոկոսով կգերազանցեն 2023թ. պետական բյուջեով սահմանված կապիտալ ծախսերին: Արդյունքում 2024թ. կապիտալ ծախսերը կկազմեն ՀՆԱ-ի 6.6 տոկոսը՝ 2023-ի նկատմամբ աճելով 0.7 տոկոսով: 2024թ կապիտալ ծախսերի 42 տոկոսն ուղղվելու է պաշտպանության ոլորտին»,-ասաց նախարարը:

Բյուջեի դեֆիցիտը նախնական տարբերակի համեմատ կավելանա շուրջ 142 մլրդ դրամով և կկազմի շուրջ 483 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 4.6 տոկոսը: Սակայն պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը չի փոխվի և կկազմի 48.3 տոկոս: Բացի այդ՝ հայկական դրամով արտահայտված պարտքի կշիռը, նախարարի վստահեցմամբ, կառավարության հետևողական ջանքերի շնորհիվ կշարունակի կայուն բարելավումը՝ 2024-ին կազմելով շուրջ 44 տոկոս, ինչն էապես կմեղմի պարտքի զգայունությունը փոխարժեքի հնարավոր տատանումների նկատմամբ:

Հայերեն العربية English Русский

Հորմուզի նեղուցում վճարի գանձումը կարող է վտանգավոր նախադեպ ստեղծել աշխարհի մյուս մասերի համար. Ռուբիո

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան և Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանը դարձել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի ասոցացված գործընկերներ

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Էրդողանը շնորհավորել է Սանչեսին ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Իսպանիայի հավաքականի հաղթանակի առթիվ

ՀՀ վարչապետի տիկինն Ադիս Աբեբա այցի շրջանակում հյուրընկալվել է Եթովպիայի առաջին տիկնոջ կողմից

Թրամփը հաստատել է միջուկային համաձայնագիրը, որը Սաուդյան Արաբիային թույլ կտա ուրան հարստացնել. AP

Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր

Ուկրաինան նոր հարվածներ է հասցրել ՌԴ-ում Wildberries-ի պահեստներին. կա 15 վիրավոր

FlyOne Armenia-ն չվերթներ կգործարկի Երևան- Դուշանբե - Երևան երթուղով

Արփինե Սարգսյանն ամփոփել է ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզի 2026 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը