6 րոպեի ընթերցում
ԱՆՈՆՍ
05 դեկտեմբեր, 2023
|
Ժամը |
Վայրը |
Միջոցառումներ |
«Արմենպրեսը»-ը կլուսաբանի |
|
|
ՀՀ ԱԺ |
|
|
|
10։00-ին |
ԱԺ նիստերի դահլիճում |
Կմեկնարկի ԱԺ հերթական նիստը |
V |
|
|
Պետական կառույցներ |
|
|
|
10:00-ին |
«Դաբլթրի Բայ Հիլթն» հյուրանոցի «Երևան» սրահում |
ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը հրավիրում է լուսաբանելուհայկական, իրանական, հնդկական, վրացական և թուրքական վերլուծական կենտրոնների փորձագետների մասնակցությամբ անցկացվելիք «Տարածաշրջանային նոր իրողությունները և «Խաղաղության խաչմերուկը» խորագրով փորձագիտական համաժողովը։ Ողջույնի խոսք՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյան: Մասնակիցների գրանցումը՝ 09։30-ից։ Աշխատանքային լեզուներն են հայերենը և անգլերենը՝ համաժամանակյա թարգմանությամբ։ |
V |
|
12:30-ին |
Մատենադարանում |
տեղի կունենա «Նարեկացիական ընթերցումներ» ամենամյա գիտաժողովի բացման արարողությունը, որն այս անգամ նվիրված է հիմնադիր Հրաչյա Թամրազյանի ծննդյան 70-ամյակին։ Ողջույնի խոսքով հանդես կգան. Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, Մատենադարանի գիտական գծով տնօրենի տեղակալ Վահե Թորոսյանը: |
V |
|
13:00-ին |
«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) |
տեղի կունենա ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Աշխեն Շիրվանյանի,ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Սոնա Ծառուկյանի ասուլիսը։ Թեմա.դեկտեմբերի 6-ից ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված միս հայտնաբերելու դեպքում կասեցվելու է ամբողջ խմբաքանակի իրացումը, այն առգրավվելու և ոչնչացվելու է։ |
V |
|
|
Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ |
|
|
|
10:00-ից |
«Արմենիա Մարիոթ» հյուրանոցում |
կկայանա Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ԿԶՆ նորարարական կենտրոնի և Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման» ծրագրի «Նորարարությունը՝ գործնականում. առաջնորդելով փոփոխությունները և փոխակերպումները» խորագրով ֆորումը։ Միջոցառմանը ներկա կլինեն ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Վասիլիս Մարագոսը և Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին: Քննարկումներին կմասնակցեն նաև այլ պաշտոնյաներ. ՀՀ վարչապետի աշխատակազմից, ՀՀ ԲՏԱ նախարարությունից, ՀՀ փոխվարչապետի գրասենյակից։ Ֆորումին հրավիրված արտերկրյա մասնագետները կկիսվեն իրենց փորձառությամբ, նրանց թվում՝ Պորտուգալիայի հանրային ոլորտի «LabX» նորարարության կենտրոնի ղեկավար Էլզա Բելոն և ԱՄԷ վարչապետի աշխատակազմի ռազմավարական նորարարության հարցերով խորհրդական Ջուլիո Կուաջիոտոն։ |
V |
|
13:30-ին |
«Հովնանյան» բիզնես կենտրոնի 5-րդ հարկում գտնվող «CQ Ampega Investment Lounge»-ում /Հանրապետության փ. 37/ |
կկայանա Ցե-Կվադրատ Ամպեգայի կողմից հայտարարված՝ Արցախից տեղահանված երեխաների համար ավագ դպրոցում ուսանելու նպատակով առաջարկվող կրթաթոշակային ծրագրի մեկնարկային միջոցառում, որի շրջանակներում նախատեսվում է փոխըմբռնման հուշագրի և պայմանագրի ստորագրում Ցե-Կվադրատ Ամպեգայի և Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) միջև: ՀԲԸՄ |
|
|
|
Մամուլի ակումբներ |
|
|
|
13:00-ին |
Մեդիա կենտրոնում |
տեղի կունենա քննարկում՝ «ԶԼՄ օրենքի նախագիծ. դեպի պատասխանատու լրագրությու՞ն» թեմայով։ Բանախոսներ՝ ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր (ենթակա է հաստատման), ՀՀ արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունց, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ̼ Աշոտ Մելիքյան, «Ֆրիդըմ Հաուս» իրավապաշտպան կազմակերպության հայաստանյան գրասենյակի փորձագետ Գենյա Պետրոսյան, «Հրապարակ» թերթի լրագրող Կորյուն Սիմոնյան: |
|
|
|
Մշակույթ |
|
|
|
17:00-ին |
Հայաստանի պատմության թանգարանում |
տեղի կունենա«Հավերժի վավերագրություն. Արցախ» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսի բացումը։ Ցուցահանդեսն իրականացվում է Հայաստանի պատմության թանգարանի ու Ե.Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի համատեղ կազմակերպած «Հավերժի վավերագրողները. Արամ, Արա, Արտաշես Վրույրներ» ցուցադրության շրջանակում հայտարարված «Հավերժի վավերագրություն. Արցախ» խորագրով հեղինակային լուսանկարների մրցույթի արդյունքում։ Մրցույթի արդյունքում հանձնաժողովի կողմից ընտրվել են նաև լավագույն լուսանկարների հեղինակներ՝ երեք անվանակարգով, ովքեր բացման օրը կպարգևատրվեն խորհրդանշական մրցանակներով։ |
|
|
18:00-ին |
Մատենադարանի գիտական մասնաշենքի մեծ դահլիճում |
տեղի կունենա տոնական երեկո՝ նվիրված Հրաչյա Թամրազյանի ծննդյան 70-ամյակին, որի շրջանակում երջանկահիշատակ գիտնականի պատվին կանվանակոչվի սրահ, կցուցադրվի նրա գործունեության մասին պատմող ֆիլմ, կհնչեն Հր.Թամրազյանի բանաստեղծությունների հիման վրա գրված նոր երգեր։ |