Դեկտեմբերի 2-ի անոնս

4 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

02 դեկտեմբեր, 2023

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը» կլուսաբանի

ՀՀ նախագահական

ՀՀ ԱԺ

ՀՀ կառավարություն

ՀՀ նախարարություններ

Պետական կառույցներ

ժամը 10:00-ին

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում

աշխատանքը կշարունակի «Գիտության և գործարարության օրեր-2023» ամենամյա համաժողովը: Համաժողովի բանախոսներից «Web3 Հայաստան» հիմնադրամի համահիմնադիր Արտյոմ Հարությունյանն իր ելույթի ընթացքում կանդրադառնա «Կրիպտոարժույթները և Բլոկչեյն տեխնոլոգիաները որպես տնտեսության խթան» թեմային։ Հարությունյանը ելույթ կունենա դեկտեմբերի 2-ին և իր ելույթի ժամանակ կպատմի, թե ինչպես է տարիներ շարունակ մեր երկիրը կորցրել գումարներ և առաջատար դիրքեր՝ կրիպտոյի և բլոկչեյնի ոլորտում չունենալով համապատասխան օրենսդրական կարգավորումներ։

12:00-ին

Մատենադարանի գիտական մասնաշենքի դահլիճում

կկայանա մրցանակների շնորհման պաշտոնական միջոցառում։ «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամն ամփոփել է «Հանրակրթական դպրոցների տեխնիկական վերազինում» մրցութային ծրագիրը, որի հաղթող են դարձել «Իմ բնակավայրը» խորագրով նախագծային աշխատանք կատարած Հայաստանի 40 դպրոցներ, որոնց կնվիրաբերվի վերջին սերնդի ինտերակտիվ սմարթ-էկրաններ։ Հաղթողների ընտրությունը կատարել է Ընտրող հանձնաժողովը, որի կազմում ընդգրկված են հիմնադրամի,կրթական կառույցների, ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ։

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

ժամը 12:00-ին

Գոլդեն Փելես Հոթել հյուրանոցի

(Հյուսիսային պողոտա 11, Աբովյան փողոցի հատման մասում) կոնֆերանս սրահում

տեղի կունանա «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Մեսրոպ Առաքելյանի և «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանի համատեղ հրատապ մամուլի ասուլիսը։

21:00-ին Երևանի ժամանակով

օնլայն

տեղի կունենա միջազգային օնլայն ֆորում՝ «Գլոբալ ճգնաժամ։ Պատասխանատվությունը»

խորագրով։ Ֆորումի կարևորագույն կետերը. 27-ամյա անկախ հետազոտության արդյունքները, Կլիմայական աղետների իրական պատճառները, Անգործության հետեվանքները: Ֆորումը հասանելի կլինի տարբեր հարթակներում, ներառյալ TikTok, YouTube, Rumble, Instagram, LinkedIn և Facebook:

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

Մամուլի ակումբներ

Մշակույթ

Հոգեւոր

Սպորտ

Հայերեն Русский

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ