Անոնս

Դեկտեմբերի 1-ի միջոցառումների անոնս

8 րոպեի ընթերցում

Դեկտեմբերի 1-ի միջոցառումների անոնս

ԱՆՈՆՍ

01 դեկտեմբեր, 2023

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը» կլուսաբանի

ՀՀ նախագահական

ՀՀ ԱԺ

ՀՀ կառավարություն

ՀՀ նախարարություններ

Պետական կառույցներ

10:00-ին

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում

ՀՀ էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ կկայանա «Գիտության և գործարարության օրեր-2023» ամենամյա համաժողովի բացման արարողությունը: Համաժողովի հատուկ հյուրը կլինի «Սև կարապ» և «Հակափխրունություն» բեսթսելերների հեղինակ, հայտնի գրող, հրապարակախոս, փիլիսոփա և գիտնական Նասիմ Նիկոլաս Թալեբը, որի գաղափարները, միջազգային փորձը և մոտեցումները, անկասկած, կոգեշնչեն բոլոր ներկաներին: Համաժողովի բացման արարողության և միջոցառման որոշ հատվածների համար նախատեսված են միայն արարողակարգային նկարահանումներ՝ ըստ բանախոսների պահանջի։

10:00-ին

«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22)

տեղի կունենա ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն»-ի տնօրեն Ստեփան Աթոյանի, ՀՀ ԱՆ «Գլոբալ հիմնադրամ»-ի ծրագրի իրականացման թիմի ղեկավար Ինեսսա Ասմանգուլյանի, ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ռոզա Բաբայանի ասուլիսը։ Թեմա. ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր. իրականացվող ծրագրերն ու ոլորտի խնդիրները։

12:00-ին

«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22)

տեղի կունենա ՊԵԿ մաքսային հսկողության վարչության պետ Արտեմ Կարապետյանի ասուլիսը։ Թեմա. ժամանակավոր ներմուծված ավտոմեքենաների մաքսազերծման գծով պետական աջակցության ծրագիրը և դրամական ապահովումը։

11:00-ին

«Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնի «Գյուլբենկյան-Քրքորյան» սրահում

կկայանա «Ոստիկանության դերը ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման գործում» թեմայով հանրային քննարկում: Քննարկումից զատ, տեղի կունենա նաև ֆեյսբուքյան «Չարաճճի պաշտոնյաներ» խմբի միջոցով պաշտոնատար անձանց կողմից երթևեկության կանոնների առավել կոպիտ խախտման դեպքերը գրանցած քաղաքացիների պարգևատրման արարողությունը: Քննարկման բանախոսներ. ԱԺ պատգամավորներ Սիսակ Գաբրիելյան, Արսեն Թորոսյան, Պարեկային ծառայության պետ, գնդապետ Արթուր Խուդինյան (ենթակա է հաստատման), քաղաքացիական ակտիվիստ Արտակ Գաբոյան, ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյան:

11:00-ին

Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում

տեղի կունենա Եվրոպայի ծանրամարտի առաջնությանը նվիրված նամականիշի մարում:

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

10:00-ին

Կոմիտասիթանգարան-ինստիտուտիդահլիճում /Արշակունյաց պողոտա 28/

կկայանա «Դոկտորականկրթության բարեփոխումըՀայաստա­նում՝ ակադեմիական համայնքի, արդյունաբերությանպահանջներինևԵՄ փորձինհամա­պա­տասխան» (ARMDOCT) Էրազմուս+ կարողությունների զարգացման ազգայիննախագծի արդյունք­ների ամփոփմանը նվիրված համաժողով։ Նախագծի արդյունքների ամփոփմանը կմասնակցեն շուրջ 100 փորձագետներ, բուհերի ռեկտորներ, պրոռեկտորներ, դասախոսներ, հետա­զո­տող­ներ, քաղա­քա­կա­նութ­յուն մշակողներ և արդյունաբերության ոլորտի ներկայացուցիչներ ինչպես Հայաստանից, այնպես էլ համագործակից եվրոպական բուհերից։ Եվրասիա միջազգային համալսարան

10:00-ին

«Կանաչ Երևան» փորձագիտական ցանցային միջոցառում

կմեկնարկի մամուլի ճեպազրույցը, որին կհաջորդի հիմնական միջոցառումը՝ «Կանաչ Երևան» փորձագիտական ցանցային միջոցառումը: Այս միջոցառումը նշանավորում է «Կրկին կանաչ դարձնենք Երևանը» նախաձեռնության մեկնարկը «Planning Impact Foundation»ՀԿ-ի կողմից՝ տեղական և միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ:

12:00-ին

Երևանի Խորեն եւ Շուշանիկ Ավետիսյաններիանվան դպրոցի բակում (Առնո Բաբաջանյան փող., 42/7)

Armenia Tree Project (Էյ Թի Փի) բարեգործական հիմնադրամը կտնկի իր8.000.000խորհրդանշական ծառը:Այս ծառատունկը «Էյ Թի Փի»-ն կիրականացնի լրագրողների և գործընկեր կառույցների հետ, որոնք իրենց կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում «Էյ Թի Փի»-ի հետ համագործակցությամբ իրականացնում են բնապահպանական նախագծեր:091 588 781:

14:00-ին

ՀՀ ԱԺ գլխավոր մուտքի առջև

«Միասին» այլընտրանքային, հասարակական-քաղաքական շարժումը հրավիրում է հավաքի՝ ի նշանավորումն Հայկական ԽՍՀ ԳԽ և ԼՂ Ազգային խորհրդի 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշման «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի Վերամիավորման մասին»։

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

10:00-ին

ԵՊՀՊալեանների

անվանդահլիճում

կմեկնարկի ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի

ևՌաուլՎալենբերգիանվանմարդուիրավունքներիև

մարդասիրական իրավունքի ինստիտուտի կողմից կազմակերպվող «Մարդու իրավունքների հետազոտությունը Հայաստանում. արդի և նոր ձևավորվող հիմնախնդիրներ» խորագրով միջազգային գիտաժողովը:

Գիտաժողովի նպատակն է հարթակ տրամադրել համալսարանականներին, իրավապաշտպաններին և քաղաքականություն մշակողներին՝ համատեղ ուսումնասիրելու Հայաստանում մարդու իրավունքների արդի և նոր ձևավորվող խնդիրները:

Գիտաժողովին մասնակցելու համար ընտրված հետազոտողներին հնարավորություն կտրվի շարունակական աջակցություն ստանալու 2024 թ. և դրամաշնորհների, միջազգային հետազոտական այցերի և փոխանակումների միջոցով զարգացնելու իրենց հետազոտությունները։ Ընտրված մասնակիցները հնարավորություն կունենան հրապարակելու իրենց հետազոտությունները:

Մամուլի ակումբներ

14:00-ին

Մեդիա կենտրոնում

տեղի կունենա քննարկում՝ «Նախակրթարանները չեն շտապում դիմել ԿԳՄՍՆ՝ լիցենզիա ստանալու. ինչո՞ւ» թեմայով։ Բանախոսներ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյան, մասնավոր մանկապարտեզների ասոցիացիայի նախագահ Նելլի Խաչատրյան:

Մշակույթ

14:30-ին

Ազգային գրադարանի թամանյանական մասնաշենքում /Տերյան 72/

տեղի կունենա Հակոբ Մանանդյանի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառում։ Ելույթ կունենա ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը։ ՀԱԳ թամանյանական մեծ ցուցասրահում կբացվի Մանանդյանին նվիրված գրականության ցուցադրությունը։

Հոգեւոր

Սպորտ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում