Նոյեմբերի 30-ի միջոցառումների անոնս

7 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

30 նոյեմբեր, 2023

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը» կլուսաբանի

ՀՀ կառավարություն

11։00-ին

ՀՀ կառավարության նիստերի դահլիճում

Տեղի կունենա ՀՀ կառավարության նիստը։

V

Պետական կառույցներ

10:30-ին

ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում (2-րդ հարկ)

կմեկնարկի «Մերձավոր Արևելքի արաբական երկրների հայ համայնքները. արդի միտումներ և փոխակերպումներ» թեմայով միջազգային գիտաժողովը: Գիտաժողովի նպատակն է ակադեմիական և դիվանագիտական շրջանակների մեկտեղմամբ գիտական դիվանագիտության հարթակում քննարկել հայ համայնքների զարգացման միտումները, առկա հիմնախնդիրներն ու մարտահրավերները, դրանց լուծման հնարավորություններն ու գործիքակազմերը փոխակերպվող տարածաշրջանում։

V

10:30-ին

«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22)

տեղի կունենաՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի, «Կողք կողքի» 4-րդ միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնի ղեկավար Նաիրա Սարգսյանի ասուլիսը։ Թեմա.մեկնարկում է «Կողք կողքի» 4-րդ միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնը։

V

15:00-ին

«Գրանդ հոթել»

հյուրանոցում(Աբովյան փող., 14 շենք)

«Գիտության և գործարարության օրեր 2023» համաժողովին ընդառաջտեղի կունենա ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի և համաժողովի պատվավոր հյուր, աշխարհահռչակ փիլիսոփա, գրող և գիտնական Նասիմ Թալեբի համատեղ մամուլի ասուլիսը: «Գիտության և գործարարության օրեր 2023» համաժողովը կանցկացվի դեկտեմբերի 1-ին և 2-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում:

V

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

16:00-ին

«Օպերա Սուիթ» հյուրանոցի«Վագներ» սրահում(Ռաֆայել Լեմկին 1, նրբ 1-3)

կկայանա ամփոփիչ զեկույցի ներկայացում։

Անցնող տարվա ընթացքում Եվրոպական միության և Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի աջակցությամբ Արևելյան գործընկերության երկրներում՝ Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում, Մոլդովայում և Ուկրաինայում իրականացվել են հետազոտություններ տնտեսական, իրավական, բնապահպանական, թվային ոլորտներում բարեփոխումների առաջընթացի վերաբերյալ՝ նաև Եվրամիության հետ ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում։Հայաստանում աշխատանքները համակարգել է Երևանի մամուլի ակումբը։ Երևանի մամուլի ակումբ

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

Մամուլի ակումբներ

11։00-ին

Մեդիա կենտրոնում

տեղի կունենա հարցազրույց միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանի հետ՝ «Գերիների հնարավոր վերադարձ․ միջազգային իրավունք և արդարադատություն» թեմայով։ Ադրբեջանի կողմից ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների եւ պատանդառված անձանց, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձը որքանո՞վ է հնարավոր, ի՞նչ քայլեր են ձեռնարկվում այս ուղղությամբ։ Ճշմարտության և արդարադատության կենտրոնի` «Ադրբեջանը պետք է ազատ արձակի բոլոր քաղբանտարկյալներին, պատանդներին և գերիներին» զեկույցում նշվում է՝ Ադրբեջանում ապօրինաբար պահվող բոլոր քաղբանտարկյալները, ռազմագերիները և պատանդները պետք է անհապաղ ազատ արձակվեն միջազգային իրավունքի համաձայն։ «2020 և 2023 թվականների՝ Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմների ընթացքում Ադրբեջանի իշխանությունները գերեվարել են շուրջ 200 հայ քաղաքացիական և զինվորական անձանց։ ․․․Տասնյակ մարդիկ ապօրինաբար շարունակում են մնալ ադրբեջանական բանտերում, ոմանք սպասում են դատավարությունների, իսկ մյուսներն ապօրինաբար դատապարտվել են երկարաժամկետ ազատազրկման»,- նշված է զեկույցում: Լրագրողների մուտքն ազատ է։ Հարցերը հնարավոր է ուղարկել նաև առցանց՝ գրելով Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջին։

Մշակույթ

14:00-ին

ՀԳՄ կլոր սրահում

տեղի կունենա բանաստեղծուհի, հրապարակախոս Նանեի «Անցում կյանքով» բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը:

18:30-ին

Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Արծիվ» և «Սասունցի Դավիթ» պարտեզի սրահներում

կկայանա Սահակ Պողոսյանի «Խուլի Տունը» ցուցադրության հանդիսավոր բացումը։ «Խուլի Տունը» ցուցադրությունը կոթողային մի նախագիծ է՝ հարուստ տարաշերտ պատմական, կոնցեպտուալ, վիզուալ և արվեստային նարատիվներով։ Այս «բազմահարկ» նախագծի հիմքերը գտնելու համար պետք է շուրջ երկու հարյուրամյակ հետ գնալ՝ Ֆրացիսկո Գոյայի ժամանակներ, Պաբլո Պիկասոյի հետ բարձրանալ 20-րդ դարի «աստիճաններով» և հայտնվել 21-րդ դարում՝ Սահակ Պողոսյանի «Խուլի Տանը»։

19:00-ին

Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճում

տեղի կունենա բարեգործական համերգ լսողական խնդիրներ ունեցող երեխաների համար։ Համերգն առանձնահատուկ է։ Համերգի ընթացքում լսողության խնդիր ունեցող երեխաներն առաջին անգամ վիբրացիոն ժիլետների միջոցով կկարողանան զգալ երաժշտության թրթիռները։ Երաժշտության թրթիռները զգալուց հետո փոքրիկներն իրենց հույզերը, զգացմունքները և տպավորությունները կարտահայտեն նկարչության միջոցով։ Համերգը նվիրված է Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին և կրում է «Harmony Felt» խորագիրը։ Միջոցառման գլխավոր հովանավոր՝ Երևանի քաղաքապետարան։

Հայերեն Русский

Մունդիալ-2026. Արգենտինան հաղթեց Կաբո Վերդեին

Մունդիալ-2026. Եգիպտոսը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ հաղթեց Ավստրալիային

Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել

Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն

Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները

ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը

Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի

Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ

Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ

ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը