ՄՈՍԿՎԱ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական ֆոնդային բորսաների նոյեմբերի 27-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.
Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.39%-ով և կազմել 15966.37 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.37%-ով և կազմել 7265.49 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.37%-ով և կազմել 7460.70 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 0.97%-ով և կազմել 1132.05 կետ: