Նոյեմբերի 27-ի միջոցառումների անոնս

3 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

27 նոյեմբեր, 2023

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը»-ը կլուսաբանի

ՀՀ ԱԺ

10:00-ին

114 սրահում

տեղի կունենա Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը:

12:00-ին

214 սրահում

կկայանա Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը:

Պետական կառույցներ

10:00-ին

«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22)

տեղի կունենաՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հավասար հնարավորությունների ապահովման վարչության մարդկանց թրաֆիքինգի և կանանց հիմնահարցերի բաժնի պետ Սոֆի Բոստանչյանի, «Ընտանեկան բռնության աջակցման կենտրոնների կոալիցիա» ՀԿ համակարգող Նարե Հայրապետյանի, «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա» ՀԿ ներկայացուցիչ Աննա Հովհաննիսյանի, ՄԱԿ Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գենդերային ծրագրերի ղեկավար Լուսինե Սարգսյանի, Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ծրագրի ավագ պատասխանատու Լիանա Ամիրբեկյանի ասուլիսը։ Թեմա.Ակտիվության 16-օրյակ՝ ընդդեմ գենդերային բռնության․մեկնարկել է իրազեկման արշավը։

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

11:00-ին

«Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տրդատ 2-րդ» սրահում

Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղը կազմակերպում է Հայաստանում էկոմիջանցքների ստեղծման ծրագրի 2-րդ փուլի ազգային խորհրդատվական խմբի նիստը: Նիստի ընթացքում կներկայացվեն ծրագրի արդյունքները և տեղի կունենա 4 շահառու համայնքների հետ պայմանագրերի կնքման հանդիսավոր արարողությունը։Նիստին ներկա կլինեն ՀՀ բնապահպանության, էկոնոմիկայի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություների, անտառային կոմիտեի, զբոսաշրջության կոմիտեի, շահառու համայնքների և ՀԿ-ների ներկայացուցիչները:

Մամուլի ակումբներ

14:00-ին

Մեդիա կենտրոնում

տեղի կունենա քննարկում՝ «Մարդու իրավունքների պաշտպանության2023-2025 թթ. գործողությունների ծրագիրը. ի՞նչ է գրված թղթին և ինչպիսի՞ն է իրականությունը» թեմայով: Բանախոսներ՝ ՀՀ արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի փորձագետ Աննա Կարապետյան, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Նինա Փիրումյան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավական վերլուծությունների և նախաձեռնությունների բաժնի համակարգող Մարիամ Անտոնյան:

Հայերեն Русский

Մոլորվելու հետևանքով Հայաստանում հայտնված Քասիմով Յաշար Ալի Օղլին վերադարձվել է Ադրբեջանի իրավասու մարմիններին

Երևան – Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երեխաներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է. Անահիտ Ավանեսյան

Ռուսաստանում հայտնել են Ուկրաինայի կողմից նախապատրաստվող ահաբեկչությունը կանխելու մասին

ՀՀ ԱԽ քարտուղարն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր

ԿԳՄՍ նախարարի գլխավորությամբ քննարկվել են ուսումնական հաստատությունների ջեռուցման ապահովման հարցերը

Ֆրանսիայի իշխանություններն ըստ անհրաժեշտության կշարունակեն տարբեր շրջաններում պարետային ժամ սահմանել

ՏԻՄ ընտրությունների շրջանակում ունեցել ենք 54 ահազանգ. ՆԳ նախարարը մանրամասներ է ներկայացրել

Իսակովի պողոտան պետք է գործի անխափան․ Տիգրան Ավինյանը՝ Ջրային կոմիտեից ստացված լայնակի քանդման հայտի մասին

Ucom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործում

Ծանրամարտի ֆեդերացիայի ղեկավար կազմը մասնակցել է միջազգային ֆեդերացիայի մեծ համաժողովին