Քաղաքականություն

Պակիստանի հետ հարաբերություններ հաստատելու ուղղությամբ որոշակի դիվանագիտական աշխատանքներ արվում են և կարվեն․ վարչապետ

2 րոպեի ընթերցում

Պակիստանի հետ հարաբերություններ հաստատելու ուղղությամբ որոշակի դիվանագիտական աշխատանքներ արվում են և կարվեն․ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետությունն ուզում է և փորձ է անելու աշխարհի բոլոր երկրների հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատել։

Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, ուղիղ հեռարձակման ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՝ պատասխանելով քաղաքացիներից մեկի հարցին, որը վերաբերվում էր Պակիստանի հետ հարաբերություններ հաստատելու հնարավորություններին և այդ ուղղությամբ արվող քայլերին։

«Մեր տրամաբանությունն է և մենք սահմանադրական կարգավորում ունենք, որ Հայաստանի Հանրապետությունը աշխարհի բոլոր երկրների հետ փորձ է անելու և ուզում է բարիդրացիական հարաբերություններ հաստատել։ Այդ ուղղությամբ էլ, ենթադրում եմ, որոշակի դիվանագիտական ոչ բարձր մակարդակի աշխատանքներ արվում են և կարվեն։ Նաև հասկանալի են 30 տարվա գործընթացները՝ նրանք մեր անկախությունը չեն ճանաչել, և դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատվել։ Պետք է հասկանալ, թե որո՞նք են դրա պատճառները և այս իրավիճակում ինչպես կարելի է առաջընթաց արձանագրել, որը հեշտ գործ չէ։ Երբ հաջողվի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքել, նաև այդ իրավիճակը կդառնա մի փաստարկ, որը կօգնի, այդ թվում Պակիստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելուն»,- ասաց նա։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում