5 րոպեի ընթերցում
ԱՆՈՆՍ
24 նոյեմբեր, 2023
|
Ժամը |
Վայրը |
Միջոցառումներ |
«Արմենպրեսը»-ը կլուսաբանի |
|
|
ՀՀ ԱԺ |
|
|
|
11:00-ին |
ԱԺ նիստերի դահլիճում |
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ կանցկացվեն խորհրդարանական լսումներ՝ «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության առաջադրած օրակարգային հարցի մասին» խմբակցության ներկայացրած ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ: |
|
|
|
ՀՀ կառավարություն |
|
|
|
12:00-ին |
Կառավորությունում |
ՀՀ վարչապետը ուղիղ հեռարձակմամբ կպատասխանի ՀՀ քաղաքացիների հարցերին: |
V |
|
|
Պետական կառույցներ |
|
|
|
10:00-ին |
Հայաստանի ազգային պատկերասրահում |
կմեկնարկի «Ինժեներական շաբաթ 2023»-ը, որը կկայանա նոյեմբերի 24-26-ը: |
V |
|
14:00-ին |
ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում |
տեղի կունենա ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի 80-ամյակին նվիրված միջոցառում։ Կազմակերպիչ՝ ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան։ Կներկայացվեն «Գիտությունների ազգային ակադեմիա-80» շտեմարանը, «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ» շտեմարանը։ Այնուհետև մասնակիցները կծանոթանան ցուցահանդեսի նմուշներին։ |
|
|
16:00-ին |
Գյումրու Վարդանանց հրապարակում |
տեղի կունենա «Եղիր ուժ մեր երկրի համար» իրազեկման արշավի միջոցառում։ Կմասնակցեն նախարարներ, համայնքների ղեկավարներ։ Միջոցառման նպատակն է խթանել պարեկային ծառայությունում կանանց ներգրավվածության բարձրացումը, ինչպես նաև ծառայությունը նոր կադրերով համալրելուն։ |
V |
|
|
Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ |
|
|
|
10:30-ին |
ՄԱԿ-ի գրասենյակի նիստերի դահլիճում (Պետրոս Ադամյան 14) |
ՄԱԿ-ի ճշմարտության խթանման, արդարադատության, հատուցման և չկրկնվելու երաշխիքների խրախուսման հարցերով հատուկ զեկուցող Ֆաբիան Սալվիոլին մամուլի ասուլիս կհրավիրի: Իր այցի ընթացքում ՄԱԿ-ի փորձագետը կգնահատի ճշմարտության, արդարադատության, հատուցման, հիշատակման և չկրկնվելու երաշխիքների խրախուսման ոլորտներում միջոցները, որոնք ընդունվել են Հայաստանի իշխանությունների կողմից՝ անդրադառնալու հակամարտության, պետության կողմից բռնաճնշման կամ քաղաքացիական անկարգությունների ժամանակ մարդու իրավունքների լուրջ խախտումներին։ Սալվիոլին իր զեկույցը Մարդու իրավունքների խորհրդին կներկայացնի 2024 թվականի սեպտեմբերին։ Լրագրողների մուտքը խիստ սահմանափակ է։ |
V |
|
15:00-ին |
«Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում /Սայաթ Նովա 19/ |
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից ֆինանսավորվող «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» հնգամյա ծրագիրը այս ուրբաթ կմեկնարկի իր առաջին երիտասարդական էքսպոն՝ «Երիտասարդ, ակտիվ, լսելի» նշանաբանով։ Էքսպոյի պաշտոնական բացման պատվավոր հյուրերն են ՀՀ ԿԳՄՍ նախարարության երիտասարդության հարցերի վարչության պետ Զարա Ասլանյանը և ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրենի պաշտոնակատար Ռեբեկա Ուայթը։ |
V |
|
|
Մամուլի ակումբներ |
|
|
|
12:00-ին |
Մեդիա կենտրոնում |
տեղի կունենա քննարկում՝ «Մարդու իրավունքների պաշտպանության2023-2025թթ. գործողությունների ծրագիրը. ի՞նչ է գրված թղթին և ինչպիսի՞ն է իրականությունը» թեմայով: Բանախոսներ՝ ՀՀ արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի փորձագետ Աննա Կարապետյան, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Նինա Փիրումյան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի Իրավական վերլուծությունների և նախաձեռնությունների բաժնի համակարգող Մարիամ Անտոնյան: |
|
|
|
Մշակույթ |
|
|
|
18:00-ին |
Մատենադարանի թանգարանային մասում |
կբացվի «Մատենադարան. լուսանկարչական գանձարանի հայտնությունը» խորագրով բացառիկ ցուցահանդես և տեղի կունենա Իվեթ Թաջարյանի «Լուսանկարների ընտրանի Մաշտոցի անվան Մատենադարանի հավաքածուներից» պատկերագրքի շնորհանդեսը։ Ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ այդ լուսանկարները նոր շունչ ու կենդանություն կստանան։ |