Նոյեմբերի 23-ի միջոցառումների անոնս

3 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

23 նոյեմբեր, 2023

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը»-ը կլուսաբանի

ՀՀ կառավարություն

11:00-ին

Կառավարությունում

տեղի կունենա ՀՀ կառավարության հերթական նիստը:

V

Պետական կառույցներ

11:00-ից

Մատենադարանի գիտական մասնաշենքի նիստերի դահլիճում

տեղի կունենա երիտասարդական 9-րդ եռօրյա գիտաժողովը, որը նվիրված է երջանկահիշատակ Հրաչյա Թամրազյանի ծննդյան 70-ամյակին։ Գիտաժողովին ողջույնի խոսքով հանդես կգա Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, այնուհետև ելույթ կունենան նորագույն տեխնոլոգիաների գծով Մատենադարանի տնօրենի խորհրդական Գուրգեն Գասպարյանը և գիտաժողովի կազմակերպիչ Խաչիկ Հարությունյանը։

V

Մշակույթ

19:00-ին

«Մոսկվա» կինոթատրոնի կարմիր դահլիճում

կկայանա ռեժիսոր Գարուշ Ղազարյանի «Դավիթի այգին» վավերագրական ֆիլմի փակ դիտումը: «Օրդեր ֆիլմ փրոդաքշն» ընկերությունը 2021 թվականից սկսել է «Դավիթի այգին» լիամետրաժ վավերագրական ֆիլմի ստեղծագործական աշխատանքները։ Ֆիլմը արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Դավիթ Ուզունյանի կիսատ մնացած երազանքի մասին է, որն իրականացնում է իր հայրը՝ Բագրատը, կառուցելով որդու երազած այգին, որը նման է Անրի Վերնոյի «Մայրիկ» ֆիլմի այգուն: Այգու կառուցմանը մասնակից են նաև Դավիթի ընկերները, բարեկամները, զոհված զինվորների ծնողները, ովքեր անվանական ծառեր են տնկում: Դավիթը ծնվել է 2001թ. հունվարի 1-ին, նա Հայաստանի՝ 21-րդ դարում ծնված առաջին քաղաքացին է: Հետմահու պարգեվատրվել է «մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով: 2023 թվականի մարտին լիտվական vilnius meeting Point-ի 20 լավագույն նախագծերի մեջ էր «Դավիթի այգին»: Նախագիծն ստացել է լավագույն 4 մրցանակներից մեկը՝ աշխարհի ամենահեղինակավոր կինոփառատոներից մեկի՝ Ji.Hlava International Documentary Film Festival-ի “New Vision” հատուկ մրցանակը։ Լուսաբանման համար անհրաժեշտ է նախապես գրանցվել և մոտենալ 30 րոպե շուտ: Հեռ.՝ +374 41 800 667, Անի Օրդյան:

Հայերեն Русский

Մոլորվելու հետևանքով Հայաստանում հայտնված Քասիմով Յաշար Ալի Օղլին վերադարձվել է Ադրբեջանի իրավասու մարմիններին

Երևան – Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երեխաներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է. Անահիտ Ավանեսյան

Ռուսաստանում հայտնել են Ուկրաինայի կողմից նախապատրաստվող ահաբեկչությունը կանխելու մասին

ՀՀ ԱԽ քարտուղարն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր

ԿԳՄՍ նախարարի գլխավորությամբ քննարկվել են ուսումնական հաստատությունների ջեռուցման ապահովման հարցերը

Ֆրանսիայի իշխանություններն ըստ անհրաժեշտության կշարունակեն տարբեր շրջաններում պարետային ժամ սահմանել

ՏԻՄ ընտրությունների շրջանակում ունեցել ենք 54 ահազանգ. ՆԳ նախարարը մանրամասներ է ներկայացրել

Իսակովի պողոտան պետք է գործի անխափան․ Տիգրան Ավինյանը՝ Ջրային կոմիտեից ստացված լայնակի քանդման հայտի մասին

Ucom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործում

Ծանրամարտի ֆեդերացիայի ղեկավար կազմը մասնակցել է միջազգային ֆեդերացիայի մեծ համաժողովին