Կայացել է Հայաստանի և Իրաքի նախագահների առանձնազրույցը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի նախագահի նստավայրում տեղի է ունեցել Հայաստանի նախագահ Վահագն Խաչատրյանի և Իրաքի նախագահ Աբդուլ Լատիֆ Ռաշիդի առանձնազրույցը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, առանձնազրույցին հաջորդել է ընդլայնված կազմերով հանդիպումը, որից հետո երկու երկրների նախագահները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։

Իրաքի նախագահը Հայաստան է ժամանել նոյեմբերի 21-ին։ Երևանում նա հանդիպումներ կունենա նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։

Հայերեն العربية English Español Français ქართული Русский Türkçe