Նոյեմբերի 22-ի միջոցառումների անոնս

4 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

22 նոյեմբեր, 2023

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը»-ը կլուսաբանի

Պետական կառույցներ

11:00-11:30-ը

«Արմենիա Մարիոթ» հյուրանոցում

կկայանա Հայ-գերմանական միջկառավարական բանակցությունների արդյունքներին նվիրված մամուլի ասուլիս: Կմասնակցեն՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Գերմանիայի Դաշնային Հանրապետության Տնտեսական զարգացման և համագործակցության նախարարության պետքարտուղար Նիլս Աննենը, ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Վիկտոր Ռիխտերը, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վիկտոր Ենգիբարյանը։

V

12։00-ին

«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22)

տեղի կունենա ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանի, «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերության տնօրեն Ավետ Մանուկյանի ասուլիսը։ ԹԵՄԱ.- Շարունակական մասնագիտական զարգացման գործընթաց, բռնի տեղահանված արցախցիների ներգրավվածություն, բուժաշխատողների ռեգիստր։ Հրավիրում ենք լուսաբանման:

V

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

12:00-ին

ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դահլիճում(ԵՊՀ 8-րդ մասնաշենք)

կանցկացվի «Աբեղյանական ընթերցումներ» հանրապետական 4-րդ գիտաժողովը և «Հուշարձան Մանուկ Աբեղյանին» գրքի շնորհանդեսը: ՀՀ ԳԱԱ-ի հետ համատեղ կազմակերպված հանրապետական գիտաժողովը նվիրված է մեծանուն լեզվաբան և գրականագետ Մանուկ Աբեղյանի հիշատակի ոգեկոչմանը և նրան նվիրված ժողովածուի հրատարակությանը: Միջոցառմանը ներկա կլինեն ԵՊՀ ռեկտորը, ՀՀ ԳԱԱ լեզվի և գրականության ինստիտուտների ներկայացուցիչները, Աբեղյանի ընտանիքի անդամները, ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ, հյուրեր:

V

Մամուլի ակումբներ

16:30-ին

«Հոդված 3» ակումբում

Եվրոպայի Քոլեջի հաղորդակցման մասնագետ Տաթևիկ Հովհաննիսյանը կներկայացնի եվրոպական ուսումնասիրությունների միջառարկայական ծրագրերն ու կրթաթոշակային փաթեթները։ Լինելով Նատոլինում Եվրոպայի Քոլեջի շրջանավարտ Տաթևիկը կկիսվի նաև իր անձնական փորձառությամբ։

Մշակույթ

17:00-ին

«Թեքեյան» կենտրոնում (Խանջյան 50)

կկայանա գեղանկարիչ, «Վահան Թեքեյան» մրցանակակիր Մելքոն Հովհաննիսյանի՝ «Մոռացված մեղեդի» խորագրով ցուցադրությունը և պատկերագրքի շնորհանդեսը։ Ի թիվս բազմաթիվ կոչումների և պարգևների, Մելքոն Հովհաննիսյանն այս տարի արժանացել է նաև Հայաստանի Թեքեյան մշակութային միության «Վահան Թեքեյան» մրցանակի՝ «Մոռացված մեղեդի» շարքի համար։

19:00-ին

«Մոսկվա»

կինոթատրոնի կարմիր

դահլիճում

տեղի կունենա կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանին նվիրված«Բացակապատկեր» ֆիլմի ցուցադրությունը(ռեժիսորՀրանտ Վարդանյան)։ Հայաստանի ազգային կինոկենտրոն

19:00-ին

Ազգային գրադարանի թամանյանական մեծ դահլիճում /Տերյան 72/

Հայաստանի ազգային գրադարանը և Հայաստանում Իտալիայի դեսպանատունը համատեղ կազմակերպել են իտալական ֆիլմերի ամենամսյա կինոցուցադրումներ։ Ժամը 19:00-ին կցուցադրվի Լուիջի Լո Կասիոյի «Կատարյալ քաղաք» («La Città Ideale») ֆիլմը:

Հայերեն Русский

Մոլորվելու հետևանքով Հայաստանում հայտնված Քասիմով Յաշար Ալի Օղլին վերադարձվել է Ադրբեջանի իրավասու մարմիններին

Երևան – Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երեխաներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է. Անահիտ Ավանեսյան

Ռուսաստանում հայտնել են Ուկրաինայի կողմից նախապատրաստվող ահաբեկչությունը կանխելու մասին

ՀՀ ԱԽ քարտուղարն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր

ԿԳՄՍ նախարարի գլխավորությամբ քննարկվել են ուսումնական հաստատությունների ջեռուցման ապահովման հարցերը

Ֆրանսիայի իշխանություններն ըստ անհրաժեշտության կշարունակեն տարբեր շրջաններում պարետային ժամ սահմանել

ՏԻՄ ընտրությունների շրջանակում ունեցել ենք 54 ահազանգ. ՆԳ նախարարը մանրամասներ է ներկայացրել

Իսակովի պողոտան պետք է գործի անխափան․ Տիգրան Ավինյանը՝ Ջրային կոմիտեից ստացված լայնակի քանդման հայտի մասին

Ucom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործում

Ծանրամարտի ֆեդերացիայի ղեկավար կազմը մասնակցել է միջազգային ֆեդերացիայի մեծ համաժողովին