Քաղաքականություն

Հայաստանը ճիշտ ուղու վրա է․ Միխայիլ Պոդոլյակ

1 րոպեի ընթերցում

Հայաստանը ճիշտ ուղու վրա է․ Միխայիլ Պոդոլյակ

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանը կհաղթահարի իր շուրջ առաջացած շատ դժվարությունները, գլխավորն այն է, որ հայերը, որտեղ էլ որ լինեն, անկեղծորեն հավատան իրենց երկրին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին AnalitikaUA-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։

Պատասխանելով Բալթյան-Սևծովյան պաշտպանական դաշինքին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին ՝ Պոդոլյակը հույս է հայտնել, որ դաշինքի դռները բաց կլինեն: Քաղաքական գործչի խոսքով ՝ պետք է փնտրել իրավական և լոգիստիկ բանաձևեր։

«Հայ քաղաքական գործիչները պետք է երկխոսություն վարեն», - նշել է Պոդոլյակը:

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդականի կարծիքով ՝ Հայաստանը ճիշտ ուղու վրա է։

«Ռազմավարությունը, որը ես հիմա հստակ տեսնում եմ Հայաստանի դիրքորոշման մեջ, ինտենսիվ երկխոսությունն է ՆԱՏՕ-ի երկրների՝ Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի հետ, որոնց հետ միշտ երկխոսությունը պատմականորեն լավ է եղել»,- ասել է Պոդոլյակը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում