Քաղաքականություն

ԵԱՀԿ ԽՎ-ի նստաշրջանում քննարկվելու են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցությունները․ Պիա Կաումա

2 րոպեի ընթերցում

ԵԱՀԿ ԽՎ-ի նստաշրջանում քննարկվելու են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցությունները․ Պիա Կաումա

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԵԱՀԿ պորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի ընթացքում քննարկվելու են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ այս պահին բանակցությունների ընթացքը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի նախագահ Պիա Կաուման։

«Առաջին հերթին, ուզում եմ ասել, որ ԵԱՀԿ-ի անունից մենք շատ շնորհակալ ենք: Շնորհակալություն Հայաստանին այս նստաշրջանը կազմակերպելու համար այս շատ բարդ ժամանակաշրջանում, որին մենք բախվում ենք Եվրասիայում։

Աշխարհը խառնաշփոթի մեջ է, աշխարհի շատ երկրներում ճգնաժամ է, ուստի շատ կարևոր է, որ մենք ունենանք մի վայր, որտեղ կարող ենք քննարկել խաղաղության, անվտանգության հետ կապված հարցերը և իմանալ, թե ինչ է կատարվում Լեռնային Ղարաբաղում, Հայաստանում և Ադրբեջանում, խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ընթացքը այս պահին։ Այս տարածաշրջանը ավելի կարևոր է ԵԱՀԿ-ի համար, քան երբևէ։ Այսպիսով, ակնհայտ է, թե ինչ ենք քննարկելու»,- ասաց Կաուման։

Նրա խոսքով՝ նստաշրջանի ընթացքում նախատեսվում է քննարկել նաև Իսրայելում և Գազայում ստեղված իրավիճակը, ինչպես նաև ռուս-ուկրաինական հակամարտությունը։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում