Նոյեմբերի 18-ի միջոցառումների անոնս

3 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

18 նոյեմբեր, 2023

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը»-ը կլուսաբանի

ՀՀ ԱԺ

08:30-ից

հավատարմագրված ԶԼՄ ներկայացուցիչները պետք է ներկայանան Ազգային ժողով /Դեմիրճյան փողոցի կողմից, ԱԺ ավտոպարկի տարածք/,

որտեղից կմեկնեն Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, որտեղ նոյեմբերի 18-20-ը կկայանա Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը՝ «ԵԱՀԿ-ն ճգնաժամի պահերին. Խորհրդարանական վեհաժողովի դերը ներքին եւ արտաքին մարտահրավերները հակազդելու գործում» խորագրի ներքո: ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանի նիստերի տեւողությունը 09:00-18:00-ն է: Նոյեմբերի 18-19-ին՝ ժամը 13:00-ին, նախատեսված է ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանի ճեպազրույցը ԶԼՄ ներկայացուցիչների հետ: Նշենք, որ լրագրողների համար այլ ճեպազրույցներ նախատեսված չեն: Հաշվի առնելով, որ նիստերի դահլիճում տեսալուսանկարահանումն ապահովելու է միայն ԱԺ աշխատակազմը՝ ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչությունը կտրամադրի նիստի ուղիղ եթերի հղում, նաեւ՝ կադրեր՝ առանց տարբերանշանի: Խնդրում ենք պարտադիր ներկայանալ ԱԺ հավատարմագրերով, որոնցով էլ մուտք կգործեք Մարզահամերգային համալիր:

V

Պետական կառույցներ

11:30-ին (գրանցումը և հարցազրույցները՝ ժամը 11:00-ից)

«Մեգերյան Կարպետ» կենտրոնում

տեղի կունենա Արցախից տեղահանված անձանց համար իրականացված՝ «Ներգնա տուրօպերատորական գործունեություն» ծրագրի մասնակիցներին վկայագրերի շնորհման արարողությունը։ Վկայականների շնորհման արարողությանը ելույթներ կունենան ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալլելոն, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը։

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

11:00-ին

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում /Տերյան 105, Պոլիտեխնիկի №10 մասնաշենք, 6-րդ հարկ/

կանցկացվի կիբեռանվտանգության«Capture the Flag2023»երկօրյա մրցույթը, որը նպատակ ունի կրթական վարժությունների և առաջադրանքների միջոցով ապահովել համակարգչի անվտանգությունը, ինչպես նաև իրականացնել և արձագանքել կիբեռհարձակումների, որոնք հնարավոր են իրական կյանքում։ Մրցույթն անցկացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի CyHub Armenia նախաձեռնության շրջանակում։ Միջոցառման գործընկերներն են Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը և «Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն» հիմնադրամը։ Միջոցառման տեխնիկական գործընկերն է Ucom ընկերությունը։

Հայերեն Русский

Մոլորվելու հետևանքով Հայաստանում հայտնված Քասիմով Յաշար Ալի Օղլին վերադարձվել է Ադրբեջանի իրավասու մարմիններին

Երևան – Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երեխաներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է. Անահիտ Ավանեսյան

Ռուսաստանում հայտնել են Ուկրաինայի կողմից նախապատրաստվող ահաբեկչությունը կանխելու մասին

ՀՀ ԱԽ քարտուղարն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր

ԿԳՄՍ նախարարի գլխավորությամբ քննարկվել են ուսումնական հաստատությունների ջեռուցման ապահովման հարցերը

Ֆրանսիայի իշխանություններն ըստ անհրաժեշտության կշարունակեն տարբեր շրջաններում պարետային ժամ սահմանել

ՏԻՄ ընտրությունների շրջանակում ունեցել ենք 54 ահազանգ. ՆԳ նախարարը մանրամասներ է ներկայացրել

Իսակովի պողոտան պետք է գործի անխափան․ Տիգրան Ավինյանը՝ Ջրային կոմիտեից ստացված լայնակի քանդման հայտի մասին

Ucom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործում

Ծանրամարտի ֆեդերացիայի ղեկավար կազմը մասնակցել է միջազգային ֆեդերացիայի մեծ համաժողովին