Նոյեմբերի 17-ի միջոցառումների անոնս

8 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

17 նոյեմբեր, 2023

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը» կլուսաբանի

ՀՀ ԱԺ

11:00-ից

ԱԺ 334 դահլիճում

տեղի կունենան ԱԺ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցները հետեւյալ ժամանակացույցով. ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն- 11:00-11:20, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցություն- 11:20-11:40, ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցություն- 11:40-12:00:

V

ՀՀ կառավարություն

11:00-ին

Կառավարությունում

տեղի կունենա ՀՀ կառավարության հերթական նիստը:

V

Պետական կառույցներ

10:00-ին

Մատենադարանի գիտական մասնաշենքի նիստերի դահլիճում

տեղի կունենաանվանի հայագետ-արևելագետ Բաբկեն Չուգասզյանի ծննդյան 100-ամյակին նվիրված միջազգային երկօրյա գիտաժողով։ Ողջույնի խոսքով հանդես կգա Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, այնուհետև կլինի Բաբկեն Չուգասզյանի մասին պատմող ֆիլմի դիտում և գրքի շնորհանդես։ Զեկուցումներով հանդես կգան հայ և օտարազգի գիտնականներ։

V

11:00-ին

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում (Մարշալ Բաղրամյան 24, 2-րդ հարկ)

կմեկնարկի «Վիլյամ Սարոյանը և արվեստը» միջազգային գիտաժողովը։ Գիտաժողովը կազմակերպել են ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը և Վիլյամ Սարոյան հիմնադրամը (Սան Ֆրանցիսկո, ԱՄՆ): Գիտաժողովի աշխատանքներին կմասնակցեն Հայաստանի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Իսլանդիայի, Սերբիայի միջազգային ճանաչում ունեցող գիտնականներ, արվեստի, մշակույթի, գրականության վաստակավոր գործիչներ և երիտասարդ հետազոտողներ: Գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն նոյեմբերի 18-ին։ ՀՀ ԳԱԱ

13:00-ին

«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22)

տեղի կունենաԵրևանի քաղաքապետարանի մշակույթի վարչության պետի տեղակալ Գևորգ Սահակյանի, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Լուսինե Սահակյանի, ռեժիսոր Արեն Օսիպյանի ասուլիսը։ Թեմա. «Ոստրեն և Մարգարիտը». Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում պրեմիերա է։

V

17:30-ին

«Մոսկվա» կինոթատրոնում (2-րդ հարկ)

տեղի կունենա 2022 թ. «Starmus VI» միջազգային փառատոնի մասին պատմող ֆիլմին նվիրված ասուլիսը, որին ժամը 19։00-ին կհաջորդի փակ ցուցադրությունը։ Բանախոսներ՝ աստղաֆիզիկոս, «Starmus» փառատոնի համահիմնադիր Գարիկ Իսրայելյան, ֆիլմի պրոդյուսեր Թոդ Դուգլաս Միլլեր: Ասուլիսի մասնակից լրագրողները հրավիրվում են ֆիլմի դիտմանը։ Ասուլիսի լուսաբանումը նախատեսվում է իրականացնել երկուշաբթի՝ հաշվի առնելով ուրբաթ երեկո լինելու հանգամանքը։ Հաջորդիվ ֆիլմի ցուցադրություններ Հայաստանում չեն նախատեսվում։

V

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

10:30-12:00-ը

Հանրապետության հրապարակից

կմեկնեն Դիլիջան, որտեղ կկայանա Impulse

հոլդինգային ընկերության՝ մեդիա տուր: Շրջայցի ընթացքում կներկայացվեն՝

Դիլիջանի քաղաքային զբոսայգու վերանորոգման նախագիծը,«Café #2»

սոցիալական սրճարանը, Հայաստանի ամենաերկար«VereV»պարանայգին,

Տուրիստական տեղեկատվական կենտրոնը Դիլիջանում,Toon Armeniհյուրատունը,

Դիլիջանի զարգացման հիմնադրամի ծրագրերը: Մեդիա տուրի շրջանակում տեղի կունենա տարածքային և զբոսաշրջության զարգացման նախագծերի՝

«GoToArmenia»տեղեկատվական պորտալի, «GoToDili» զբոսաշրջային ուղղությունների կառավարման կազմակերպության, Դիլիջանում և այլ քաղաքներում թեմատիկ փառատոններ անցկացնող«TimeTo» ստեղծագործական գործակալության շնորհանդեսը։Մեդիա տուրի ավարտին՝

ժամը 16.00-ին /Գետափնյա փողոց 2 հասցեում/ նախատեսվում էայցելություն Impulse Space-իբացմանը: Գրասենյակի բացմանն էնվիրվածնաև«Տեղի զգացում» ցուցահանդեսը: Ժամը17:30-18:30-ը տեղափոխում Երևան (ժամանում Հանրապետության հրապարակ): Մեդիա տուրի մասնակցության բոլոր ծախսերը հոգում են կազմակերպիչները։ Հեռ. +374 55 817 919

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

10:00-ին

ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում (կենտրոնական մասնաշենք, 5-րդ հարկ)

կմեկնարկի «Համահայկական գիտաժողով-2023»-ը։ Նոյեմբերի 17-22-ը անցկացվող գիտական միջոցառման նպատակն է խթանել գիտության տարբեր ոլորտների զարգացումը մեր երկրում։ Բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես կգան ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի տնօրեն Գևորգ Քառյանը։ Արարողությանը ներկա կլինեն ՀՀ ԱԺ պատգամավորներ, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի, ինչպես նաև գիտահետազոտական տարբեր կառույցների ներկայացուցիչներ։

V

Մամուլի ակումբներ

12:00-ին

Sputnik Արմենիա մամուլի կենտրոնը

կմիանա Մոսկվա-Աստանա-Բիշքեկ-Երևան-Մինսկ-Տաշքենդ տեսակամրջին։ Թեման՝ «ԵԱՏՄ երկրների կենսաանվտանգությունը»։ Քնարկմանը կմասնակցի Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Ռուսաստանի կրթության ակադեմիայի նախագահի տեղակալ Գենադի Օնիշչենկոն։

13:00-ին

«Հենարան» մամուլի ակումբում /Թումանյան 32/

կհյուրընկալվի ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։

13:30-ին

Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում

կկայանա ԱՊՀ վետերանների խորհրդի նիստի արդյունքներին նվիրված ասուլիս: Օրերս Մոսկվայում կայացել է ԱՊՀ վետերանների կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահության նիստը և «Ֆաշիզմի դեմ պայքարում մենք միասնական էինք» միջազգային գիտագործնական համաժողովը, որին մասնակցել են Հայաստանի մարշալ Բաղրամյանի անվան վետերանների միավորման ներկայացուցիչները:

Մշակույթ

19:30-ին

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը

երաժշտական հրավառություն. համերգ՝ նվիրված Յոհաննես Բրամսի ծննդյան 190-ամյակին՝ անվանի և սիրված հայ երաժիշտներ Անուշ Նիկողոսյանի (ջութակ) և Հայկ Մելիքյանի (դաշնամուր) կատարմամբ։ Համերգը կազմակերպել են ՀայաստանումԳերմանիայի դեսպանությունը և Կամերային երաժշտության ազգային կենտրոնը։

Հայերեն Русский

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ