Նոյեմբերի 16-ի միջոցառումների անոնս

4 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

16 նոյեմբեր, 2023

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը» կլուսաբանի

ՀՀ ԱԺ

10։00-ին

ԱԺ նիստերի դահլիճում

Կշարունակվի ԱԺ հերթական նիստը։

V

Պետական կառույցներ

10:30-ին

Երևանի քաղաքապետարանում

տեղի կունենա քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանի մամուլի ասուլիսը: Կներկայացվեն մայրաքաղաքում մեկնարկած ամանորյա տոնական ձևավորման ու գեղարվեստական լուսավորման աշխատանքները:

13:00-ին

«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22)

տեղի կունենաԿադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալԳևորգ Մանուկյանի ասուլիսը։ Թեմա. փոփոխություններ՝ ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից մատուցվող էլեկտրոնային ծառայությունների համակարգում։

17:00-ին

Գաֆէսճեան թանգարանի հատուկ միջոցառումների սրահում

կկայանա Արտավազդ Փելեշյանի «Հուշեր» գրքի շնորհանդեսը: Միջոցառումն իրականացվում է Հայ կինոյի 100-ամյակի հոբելյանական ծրագրերի շրջանակում: Միջոցառմանը ներկա կլինեն. ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: ՀՀ ԿԳՄՍՆ

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

11:00-ին

«Արմենիա Մարիոթ» հյորանոցի «Արարատ» դահլիճում

կկայանա «Tech for Artsakh» նախաձեռնության մամուլի ասուլիսը։ Ասուլիսին ներկա կլինեն տեխնոլոգիական ոլորտի առաջատար ընկերություններ, գիտական և կրթական հիմնադրամներ։ Տեխնոլոգիական կրթություն հիմնադրամը կներկայացնի իր նախաձեռնությունը, դրա նպատակը, կարևորությունը և ծրագրին միացած կազմակերպություններին։

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

Մամուլի ակումբներ

12:00-ին

Sputnik Արմենիամամուլի կենտրոնում

հարթակի միացմամբ տեղի կունենա «Մարտական եղբայրություն-2023» համատեղ օպերատիվ-ռազմավարական զորավարժության հիմնական արդյունքների վերաբերյալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության /ՀԱՊԿ/ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի ճեպազրույցը՝ Մոսկվա-Մինսկ-Աստանա-Բիշքեկ-Երևան տեսակամուրջի ձևաչափով։

Մշակույթ

14:00-ին

Հայաստանի ազգային գրադարանի թամանյանական փոքր դահլիճում /Տերյան 72/

տեղի կունենա հերթական հանրային դասախոսությունը, որը կներկայացնի բանաստեղծ, գրականագետ, սփյուռքագետ Արթուր Անդրանիկեանը: Բանախոսության թեման՝ «Բժշկության հոգեբանական ներգործությունը գրականության մեջ»: Բանախոսը կանդրադառնա 8 հայ գրողների ստեղծագործությանը՝ նրանց գրական երկերում հոգեբանական՝ խորքային բացահայտումներ անելու տեսակետից։

19:30-ին

Արամ Խաչատրյան համերգասրահում

տեղի կունենա Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային փառատոնի բացման արարողությունը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա թավջութակահար Նարեկ Հախնազարյանը։ Համերգի ընթացքում կհնչեն Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները։ Համերգը կղեկավարի դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն։

Հայերեն Русский

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ