Հայաստանը երբեք օգտագործված պաշտպանական բնույթի սպառազինություն ձեռք չի բերելու. Անդրանիկ Քոչարյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 2024 թվականին բյուջեն կարող է դիտարկվել որպես անվտանգային բյուջե։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի հերթական նիստում «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

«Ֆինանսների նախարարը ներկայացրեց մի թիվ՝ 555 միլիարդ դրամ, որն ավելի է, քան 2023 թվականին նախատեսված ծախսերը, բայց այստեղ շատ կարևոր էր, որ փակ մասում քննարկվեց դրա կառուցվածքը կապված սպառազինության և այն բոլոր իրականացվող ծրագրերի հետ»,-ասաց Քոչարյանը։

ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը որոշ մանրամասներ ներկայացրեց հանձնաժողովի փակ նիստի քննարկումներից։

«Հանձնաժողովի փակ նիստում քննարկվել են սպառազինության ծավալները, որը միայն պաշտպանական բնույթի են։

Բայց հիմնական գաղափարը, որը դրված է սպառազինության բովանդակության մեջ, դրանք, բացի պաշտպանական լինելուց, պետք է լինեն նորը։ Երբեք օգտագործված պաշտպանական բնույթի սպառազինություն Հայաստանի Հանրապետությունը ձեռք չի բերելու։ Եվ մեր ռազմավարությունն այդ առումով անշեղորեն իրականացնելու է այդ խնդիրը։

Խոսվեց նաև ամրաշինական աշխատանքների մասին։

Դրանք շատ տպավորիչ են և շարունակական են և այդ աշխատանքների հետ կապված մեր հանձնաժողովն իր վերահսկողական ֆունկցիաները իրականացրել է ամբողջ ծավալով։ Շատ է շահարկվում՝ ասում եք, բայց չենք տեսել։ Տեսնելու պահը կգա»,-ընդգծեց Քոչարյանը։

Հայերեն English Español

Մալխաս Ամոյանն առաջին հաղթանակը տոնեց աշխարհի առաջնությունում

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը