Տնտեսություն

Ֆինանսների նախարարը ներկայացրեց 2024-ի պետբյուջեով նախատեսվող աջակցության ծրագրերը ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար

1 րոպեի ընթերցում

Ֆինանսների նախարարը ներկայացրեց 2024-ի պետբյուջեով նախատեսվող աջակցության ծրագրերը ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրեց 2024 թվականի պետական բյուջեով նախատեսվող աջակցության ծրագրերը Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանված անձանց համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ նա նշեց, որ 2024 թվականի երեք ամսվա համար կնախատեսվեն բնակարանի վարձակալության և կոմունալ ծառայությունների գծով տրամադրվող 50 հազար դրամների հատկացումները հունվար, փետրվար և մարտ ամիսներին։

«Կնախատեսվեն թոշակների և նպաստների գծով հավելյալ ծախսերը, որը կպահանջի հավելյալ մոտ 30 միլիարդ դրամ։ Կնախատեսվեն կրթության և առողջապահության գծով հավելյալ ծախսերը։ Բնակարանային և աշխատանքի տեղավորման աջակցության ծրագրերը այս պահին չեն պլանավորվի բյուջեով, որովհետև դրանց մշակումը և հաստատումը կարող է տեղի ունենալ դեկտեմբերի վերջին։ Այնուամենայնիվ, զգալի գումարներ կնախատեսվեն պահուստային ֆոնդում, որպեսզի ծրագրերի պատրաստ լինելուն պես ֆինանսավորման խնդիրներ չունենանք»,- ասաց Հովհաննիսյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում