Նոյեմբերի 15-ի միջոցառումների անոնս

4 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

15 նոյեմբեր, 2023

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը» կլուսաբանի

ՀՀ ԱԺ

10:00-ին

ՀՀ ԱԺ-ում

աշխատանքը կշարունակի Ազգային ժողովի հերթական քառօրյա նիստը:

Պետական կառույցներ

09:00-ին

«Դաբլ Թրի Բայ Հիլթն» հյուրանոցի «Միլանո» դահլիճում (Սուրբ Գրիգոր Լուսավորչի 4/2)

կկայանա «Հայաստանում ճանապարհային անվտանգության ազգային ռազմավարություն՝ անվտանգության համակարգի մոտեցումը։ Հայաստանում ճանապարհային անվտանգության մարտահրավերները» թեմայով երկօրյա աշխատաժողով: Նիստը վարող Ռեմա Օհանյան: Բացման և ողջույնի խոսք՝ ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյան, ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյան, Ներքին գործերի նախարարություն (դեռ չի ներկայացվել), Ասիական զարգացման բանկի տարածաշրջանի տնօրեն Դոն Լամբերտ, կամ ԱԶԲ տարածաշրջանի տրանսպորտի և հաղորդակցության բաժնի գլխավոր մասնագետ Թոմաս Հերց, ԱՀԿ տարածաշրջանային տնօրենի հատուկ ներկայացուցիչը Հայաստանում Մարf Էվերարդ, «Ավտոմեքենաների միջազգային ֆեդերացիայի» հիմնադրամի (FIA Foundation) գործընկերության տնօրեն Ռիտա Սայպերս, ԵՄ երեւանյան գրասենյակի համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսս, ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցիչ Նատիա Նատսվիլիշվիլի (դեռ չի հաստատվել): Ժամը 12:15-12:45-ը՝ հարց ու պատասխան: Ժամը 13:00-ին՝ գործողությունների տասնամյակի մտադրությունների հուշագրի ստորագրում, ՏԿե նախարար, ՏԿե փոխնախարար։ Մասնակիցների լուսանկարում:

V

11:00-ին

«Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում

կկայանա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 4-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում, որին կմասնակցեն ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները: ՀՀ ԿԿՀ նախագահ Հայկուհի Հարությունյան:

V

14:00-ին

Երևան քաղաքի պատմության թանգարանում (Արգիշտի 1/1)

տեղի կունենա Հայկական կինոյի 100-ամյակին նվիրված նամականիշի մարման միջոցառում:

14:00-ին

Մատենադարանի գիտական մասնաշենքի նիստերի դահլիճում

տեղի կունենա«Ցուցակ կաթողիկոսական դիւանի Մաշտոցի անուան Մատենադարանի արխիւի» մատենաշարի Ա հատորի շնորհանդեսը։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Մաշտոցի անվան մատենադարանի համագործակցության արդյունքում հրատարակվել է «Ցուցակ կաթողիկոսական դիւանի Մաշտոցի անուան Մատենադարանի արխիւի» Ա հատորը, որով սկիզբ է դրվում բազմահատոր (շուրջ 50 հատոր) մատենաշարի պատրաստմանն ու հրատարակմանը։ Շնորհանդեսին ողջույնի խոսքով հանդես կգան. «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Արա Խզմալյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի և Մայր աթոռի հրատարակչական բաժնի տնօրեն Տեր Արարատ քահանա Պողոսյանը, Մատենադարանի առաջատար գիտաշխատող Քրիստինե Կոստիկյանը և Մատենադարանի արխիվի և արխիվագիտության բաժինների ղեկավար Արմեն Մալխասյանը։

Մամուլի ակումբներ

12:00-ին

Մեդիա կենտրոնում

տեղի կունենա քննարկում՝«2023-2030թթ. ՀՀ զբաղվածության ռազմավարություն. ի՞նչ խնդիրներ կան և ի՞նչ լուծումներ են առաջարկվում»թեմայով։ Բանախոսներ՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյան, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դասախոս, տնտեսագիտության թեկնածու Արման Սարգսյան, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ, տնտեսագետ, ՀՊՏՀ դասախոս Կամո Դավթյան: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մշակում է Զբաղվածության2023-2030թթ. ռազմավարությունը:

Հայերեն Русский

ՄԻՊ-ն ազդարարում է ուսումնական հաստատություններում իրավունքի իրազեկման արշավի մեկնարկը

Համահայկական ձմեռային խաղեր. լեռնադահուկի մրցաշարի տղամարդկանց պայքարում լավագույնները Երևանի թիմից են

Իրանի նկատմամբ ճնշում գործադրելու ԱՄՆ-ի փորձը կձախողվի․ Աբբաս Արաղչի

Ավանդների, վարկերի և այլ հոսքերի հետ կապված տվյալներն ինքնաշխատ կերպով կլրացվեն հայտարարագրում

Շվեդիայի դպրոցներից մեկում հրաձգությունից հետո 11 մարդ է զոհվել

Երևանում շենքերից մեկի նկուղում պատից քարեր են պոկվել

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ

ԱՄՆ պետքարտուղարությունը չվճարվող արձակուրդի կուղարկի USAID-ի բոլոր աշխատակիցներին. Wired

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով

Հայաստանում սուր շնչառական վարակների ակտիվությունը պահպանվում է. հիմնական թիրախային խումբը երեխաներն են