Նոյեմբերի 14-ի միջոցառումների անոնս

7 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

14 նոյեմբեր, 2023

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը» կլուսաբանի

ՀՀ ԱԺ

10:00-ին

ՀՀ ԱԺ-ում

տեղի կունենա Ազգային Ժողովի հերթական քառօրյա նիստը:

V

11:30-ին

Ազգային ժողովի 414 սրահում

տեղի կունենա ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի մամուլի ասուլիսը: Կներկայացվի պատգամավորի կողմից շրջանառության մեջ դրված օրենքի նախագիծը, որը հնարավորություն է տալու 27 տարին լրացած, սակայն պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին ազատվել գործող օրենսդրությամբ սահմանված քրեական պատասխանատվությունից:

V

ՀՀ նախարարություններ

11:00-ին

ՀՀ ԿԳՄՍ նախարարության գրադարանում (մուտքը՝ 2-րդ մասնաշենքից, 5-րդ հարկ)

տեղի կունենա նախարարի տեղակալներ Ալֆրեդ Քոչարյանի և Դանիել Դանիելյանի մամուլի ասուլիսը՝ ՀՀ մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թթ. ռազմավարությունը և դրա կատարումն ապահովող գործողությունների ծրագրի վերաբերյալ: Ասուլիսի ընթացքում նախարարի տեղակալները կներկայացնեն իրենց համակարգման ոլորտներում ռազմավարությամբ սահմանված նպատակները և թիրախային աշխատանքները, կպատասխանեն նաև ոլորտային խնդիրների վերաբերյալ հարցերին։ Ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով կամ լրագրողական վկայականով /բեյջ/:

V

Պետական կառույցներ

09:00-ին

«Հոլիդեյ Ինն էքսպրես» հյուրանոցի «Մասիս» սրահում (Բուզանդ 97/2)

կկայանա Հայ-լեհական փորձագիտական կլոր սեղան՝ նվիրված միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության հիմնական մարտահրավերներին: Բացման խոսք եւ ելույթներ. ՀՀ փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյան, ՀՀ-ում Լեհաստանի դեսպան Պյոտր Սկվիեցինսկի, Էռնեստ Վիչիշկեւիչ Միերոշեւսկու կենտրոնի տնօրեն Էռնեստ Վիչիշկեւիչ, Անվտանգության քաղաքականության հետազոտական կենտրոնի ղեկավար Արեգ Քոչինյան: Պատվավոր հյուրի ելույթ. ՀՀ ԱԽ Արմեն Գրիգորյան. հարց ու պատասխան:

V

11:00-ին

ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական (ՕԴՔԳՏ) կենտրոնի դահլիճում (Ազատության պողոտա 26, 1-ին հարկ)

տեղի կունենա ՀՀ ԳԱԱ ՕԴՔԳՏ կենտրոնի գիտխորհրդի նիստ՝ նվիրված ՀՀ ԳԱԱ ՕԴՔԳՏ կենտրոնի Օրգանական քիմիայի ինստիտուտի բնական չհագեցած միացությունների լաբորատորիայի հիմնադրման 55-ամյակին: ՀՀ ԳԱԱ

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

10:00-ին

«Անի Գրանդ» հյուրանոցում (Հանրապետության 65)

կմեկնարկի ԵՄ ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Դաշինք՝ հանուն կայուն և կանաչ կառավարման» ծրագրի շրջանակում իրականացվող «Քաղաքը քաղաքին.համատեղ ջանքերով դեպիքաղաքային կայուն կառավարում» թեմայով երկօրյա միջազգային համաժողովը։ Համաժողովին կմասնակցիավելի քան 100 ներկայացուցիչ՝ Հայաստանի և Լեհաստանի, Արևելյան գործընկերության (ԱլԳ), Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ԵՄ անդամ երկրներից։ Համաժողովին ներգրավված են քաղաքաշինության ոլորտի լավագույն մասնագետներ Ֆրանսիայից, Իսպանիայից, Լեհաստանից, Պորտուգալիայից, Բելգիայից, Գերմանիայից։ Համաժողովին կմասնակցեն ՀՀ ՏԿԵՆ, Կադաստրի կոմիտեի, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի, Լոռու և Շիրակի մարզպետարանի վարչությունների ներկայացուցիչներ եւ այլք:

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

12:30-ին

Երևանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում

կկայանա մամուլի ասուլիս՝ նվիրված Երկլեզու դրամատիկական արվեստանոցի երրորդ թողարկման մեկնարկին։ Մամուլի ասուլիսի ընթացքում ելույթ կունենան՝ նախագծի ղեկավար, դերասան, ռեժիսոր և պրոդյուսեր Սերժ Ավետիքյանը, նախագծի համակարգող Լուսինե Աբգարյանը, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի գրասենյակի պատասխանատու Էրիկ Պոպպը, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական, Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի տնօրեն Գիյոմ Նարժոլեն, ԵԹԿՊԻ ռեկտոր Սառա Նալբանդյանը: Կլինի ֆրանսերենից հայերեն հաջորդական թարգմանություն։

14:00-ին

Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի նիստերի փոքր դահլիճում (1-ին մասնաշենք, 2-րդ հարկ)

«Ֆրանկոֆոն թատերական հանդիպումների» շրջանակում քվեբեկցի թատերագիրների և նախագծի գործընկերների մասնակցությամբ տեղի կունենա մամուլի ասուլիս: ԲՊՀ ռեկտորի ժ/պ Դ.Գյուրջինյանը ասուլիսին հանդես կգա ողջույնի խոսքով: Արդեն մի քանի տարի է, ինչ Հայաստանում ֆրանկոֆոն թատերական կազմակերպությունը՝ «Ավանսեն», նախաձեռնում է ֆրանկոֆոն թատերական հանդիպումներ: Նախագծի մեկնարկին ընդառաջ Հայաստան է ժամանում նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի գրասենյակի ներկայացուցիչ Էրիկ Պոպպը։

Մամուլի ակումբներ

12:00-ին

SputnikԱրմենիա

մուլտիմեդիոնմամուլիկենտրոնում

կկայանաասուլիս՝ նվիրված Հայաստանում

Ռուսականհումանիտարառաքելության կատարածաշխատանքներինև ապագա

ծրագրերին։ Ռուսականհումանիտար առաքելությունըՀայաստանի Հանրապետության տարածքումգործում է

2020թվականից:

Մշակույթ

18:00-ին

Մաշտոցի 45ա հասցեում

կվերաբացվի Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղ՝ վրացահայ նկարիչ Գեւորգ Գրիգորյանի (Ջոտտո) արվեստանոց-թանգարանը եւ «Երեք քաղաք՝ Պոլիս, Փարիզ, Երևան. Տիգրան և Զաբել Եսայաններ» ցուցահանդեսի բացումը: Արվեստանոց-թանգարանը հիմնադրվել է Ջոտտոյի մահից հետո՝ 1977 թվականին, նկարչի կնոջ՝ Դիանա Ուկլեբայի նախաձեռնությամբ: Թանգարանի երկրորդ հարկում զուգահեռաբար բացվում է «Երեք քաղաք՝ Պոլիս, Փարիզ, Երևան. Տիգրան և Զաբել Եսայաններ» ցուցահանդեսը, որը նվիրված է արվեստագետ ամուսինների՝ նկարիչ Տիգրան Եսայանի և գրող, հասարակական գործիչ Զաբել Եսայանի կյանքին ու գործունեությանը:

Հայերեն Русский

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ