Նոյեմբերի 10-ի միջոցառումների անոնս

6 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

10 նոյեմբեր, 2023

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը» կլուսաբանի

ՀՀ նախարարություններ

11:00-ին

ԿԳՄՍ նախարարության գրադարանում (մուտքը՝ Մշակույթի կողմից, 5-րդ հարկ)

տեղի կունենա նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի մամուլի ասուլիսը՝ նախադպրոցական ծառայություններ մատուցող կազմակերպությունների գործունեության (զարգացման կենտրոնների) լիցենզավորման պարտադիր պահանջի վերաբերյալ: Ասուլիսի ընթացքում նախարարի տեղակալը կանդրադառնա նաև պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների հայտնաբերման կարգի փոփոխությանը, դպրոցների կառուցման, տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման, նոր դասագրքերի, կամավոր ատեստավորման և ոլորտային այլ հարցերի: Ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով կամ լրագրողական վկայականով (բեյջ):

V

Պետական կառույցներ

11:00-ին

«Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում

նախատեսված է «ՀՀ վարչատարածքային բարեփոխումները և զարգացման հեռանկարները» խորագրով միջոցառում։ Նոյեմբերի 10-ը նշվում է, որպես Տեղական ինքնակառավարման օր։ Ներկա կլինեն. ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, մարզպետներ, համայնքապետեր և միջազգային կառույցների ներկայացուցիչներ։

V

11:00-ին

«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում

տեղի կունենա Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Տիգրան Մարկոսյանի մամուլի ասուլիսը։ Թեմա. խորհուրդներ բիզնեսին զեղչերի և այլ ակցիաների իրականացման վերաբերյալ. իրազեկում «Սև ուրբաթ»-ին ընդառաջ։

V

11:00-ին

ՀՀ էկոնոմիկայի նախարարության նորամուծությանև

ձեռներեցության ազգային կենտրոնի

գրադարանում (Կոմիտաս 49/3, 2-րդ հարկ)

կկայանա մամուլի ասուլիս: 077 235007 - Աիդա:

14:00-ին

Երևանի քաղաքապետարանի բրիֆինգների դահլիճում

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությունը հրավիրում է մայրաքաղաքում ծառերի փոխարինման ծրագրի վերաբերյալ հանրային քննարկման: Միջոցառմանը կմասնակցեն միջավայրի անվտանգության, բնապահպանության, կանաչապատման, քաղաքային պլանավորման ոլորտների գիտնականներ, մասնագետներ, փորձագետներ, պետական և համայնքային պատասխանատու պաշտոնյաներ, հանրային գործիչներ, ՀԿ-ների ներկայացուցիչներ և քաղաքացիական նախաձեռնությունների անդամներ։ Լրատվամիջոցները կարող են լուսաբանել հանրային քննարկման ամբողջ ընթացքը, իսկ ընդմիջմանը հարցազրույց վերցնել մասնակիցներից։

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

12:00-ին

«Gallup International Association»-ի գրասենյակում /Բաղրամյան 2, բն.28/

տեղի կունենա «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանի մամուլի ասուլիսը: Կներկայացվեն ներքաղաքական և անվտանգային հարցերի վերաբերյալ «Խաչմերուկ» խորագրով հարցման արդյունքները, որն իրականացվել է նոյեմբերի 1-4-ն ընկած ժամանակահատվածում:

13:00-ին

«ԻմպերիումՊլազա» բիզնեսկենտրոնում (Ամիրյան4/7)

կկայանա «Արցախնու Պաղեստինն աշխարհաքաղաքականզարգացումների թոհուբոհում» խորագրով կլոր սեղան-քննարկում: Շուրջ մեկ տասնյակ մասնագետներ Հայաստանից, Իրանից և Լիբանանից կդիտարկեն Արցախի ու Պաղեստինի խնդիրները՝ աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում։ Միջոցառումը նախաձեռնել է «Հայաստանիժողովրդականշարժում»ՀԿ-ն։

13:30-ին

Մ.Խորենացի 26 Ա շենքի 109 գրասենյակում

կկայանա Ջալալ Հարությունյանի փաստաբան Արսեն Սարդարյանի ասուլիսը: Թեման՝ Ջալալ Հարությունյանի գործով վերջին զարգացումների, այդ թվում՝ ռազմագիտական համալիր փորձաքննության արդյունքների, Ջ.Հարությունյանի նկատմամբ իրականացվող հանրային քրեական հետապնդման և գործին սպասվող հեռանկարի մասին:

Մշակույթ

11:00-ին

Հայաստանի ազգային գրադարանում

տեղի կունենա գրադարանի հրատարակած «Եղիշե Չարենց. մատենագիտություն» գրքի շնորհանդեսը։ Միջոցառմանը հրավիրվածների թվում ելույթներ կունենան ՀՀ ԳԱԱ Գրականության ինստիտուտի, Չարենցի տուն-թանգարանի, Երևանի պետական համալսարանի, Հայաստանի գրողների միության ներկայացուցիչներ, ճանաչված մտավորականներ։ Միջոցառումը կուղեկցվի գրականության ցուցադրությամբ։

V

19:00-ին

Երեւանի «Գյոթե կենտրոն»-ում /Մհեր Մկրտչյան 1/

տեղի կունենա «Թարգմանելով անցումը» խորագրով ցուցահանդեսի բացումը: Նոյեմբերի 10-12-ը կկայանա «Թարգմանելով անցումը» ցուցահանդես եւ «Արվեստային համայնքները շարժման մեջ» խորագրով բաց քննարկում։Թարգմանությունը իմաստը մի լեզվից մյուսը փոխանցելու ճիշտ ճանապարհի որոնումների ընթացքն է։ Ցուցահանդեսում ներկայացված են Pause/Play: Culture under Pressure ծրագրի շրջանակներում ինչպես նախորդ, այնպես էլ՝ այս տարի ստեղծված աշխատանքները։

19:00-ին

Նորարար փորձառական արվեստի կենտրոնում /ՆՓԱԿ/

կկայանա Ինստալյացիոն արվեստի ամենամյա 3-րդ փառատոնի բացումը։

Հայերեն Русский

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ