ԼՂ-ում տեղակայված խաղաղապահ զորախմբի զինտեխնիկան տեղափոխվել է ՌԴ՝ պլանային վերանորոգման
1 րոպեի ընթերցում
![ԼՂ-ում տեղակայված խաղաղապահ զորախմբի զինտեխնիկան տեղափոխվել է ՌԴ՝ պլանային վերանորոգման](http://armenpress.am/resized/480/static/news/b/2023/11/1123663.jpg)
ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ավարտվել է Լեռնային Ղարաբաղում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորախմբի անձնակազմի ռոտացիան, ինչպես նաև սպառազինության և ռազմական տեխնիկայի տեղափոխումը Ռուսաստանի Դաշնություն՝ պլանային վերանորոգման համար:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ՌԴ խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքների կատարումը Լեռնային Ղարաբաղում։
«ՌԴ խաղաղապահները ևս մեկ դիտակետ են փակել Շուշիի շրջանում։ Ընդհանուր առմամբ, սեպտեմբերի 19-ից փակվել է 10 դիտակետ և 16 ժամանակավոր դիտակետ»,- ասված է հաղորդագրության մեջ։