Քաղաքականություն

Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովն ընդգծել է ԼՂ հայերի իրավունքները հարգելու անհրաժեշտությունը

1 րոպեի ընթերցում

Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովն ընդգծել է ԼՂ հայերի իրավունքները հարգելու անհրաժեշտությունը

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Եվրոպայի տարածաշրջանի համաժողովն ընդունել է բանաձև, որով անվերապահ աջակցություն է հայտնում Հայաստանին, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հայերին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Արման Եղոյանը, բանաձն ընդգծում է Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները հարգելու անհրաժեշտությունը` խստորեն դատապարտելով էթնիկ զտման բոլոր ձևերն ու Լեռնային Ղարաբաղում գտնվող կրոնական և մշակութային ժառանգության ոչնչացումը։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին ռազմական ագրեսիա սկսեց Լեռնային Ղարաբաղի դեմ, ինչի հետևանքով մի քանի օրում Լեռնային Ղարաբաղի 100 հազարից ավելի բնակիչներ բռնի տեղահանվեցին և ապաստան գտան Հայաստանում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում