Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս

5 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

06 նոյեմբեր, 2023

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը»-ը կլուսաբանի

ՀՀ ԱԺ

10:00-ին

ԱԺ 334 սրահում

Կշարունակվեն 2024 թվականի պետական բյուջեի նախագծի շուրջ քննարկումները։ Զեկուցողներ ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյան, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան

V

14։00-ին

ԱԺ 334 սրահում

Կշարունակվեն 2024 թվականի պետական բյուջեի նախագծի շուրջ քննարկումները։ Զեկուցողներ՝ ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյան, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյան

V

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

11:00-ին

«Հոլիդեյ Ինն» հյուրանոցի «Երևան» սրահում (Ամիրյան 2)

կկայանա «Մեդիագրագիտությունը թվային միջավայրում. պատերազմին զուգահեռ» խորագրով մեդիագրագիտության շաբաթվա բացման միջոցառումը։ Միջոցառման ընթացքում կներկայացվեն շաբաթվա (նոյ.6-12) նպատակն ու ծրագիրը։ Բացման միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես կգան՝ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի տնօրեն Նունե Սարգսյանը, ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Վիկտոր Ռիխտերը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալլելոն, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության քաղաքական, տեղեկատվական և մամուլի բաժնի ղեկավար Յան Պլեշինգերը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը (ենթակա է հաստատման), «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամ,«Երիտասարդները գործելիս»

ծրագրի ղեկավար Շտեֆան Մալերիուսը: Բացման միջոցառմանը հարց-պատասխան նախատեսված չէ։

V

12:00-ին

Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում

կկայանա Հայաստանի գեղասահքի հնգակի չեմպիոն, NHK Trophy Գրան պրիի մեդալակիր Վազգեն Ազրոյանի ասուլիսը։ Թուրինի ձմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանի հավաքականի դրոշակակիր, գեղասահքի միջազգային կարգի սպորտի վարպետ Վազգեն Ազրոյանն ամռանը տեղափոխվել է Հայաստան՝ մարզաձևը հայրենիքում զարգացնելու մտադրությամբ։ Ինչպես է աշխատելու Ազրոյանի գեղասահքի դպրոցը, որը կբացվի առաջիկա օրերին Երևանում: Առաջիկա միջազգային մրցաշարերում հաջողության հասնելու ինչ շանսեր ունի Վիկտորյա Ազարյանը, որը գնացել է հոր հետքերով և այսօր գեղասահորդ Արթուր Գրուզդևի հետ հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո: Այս մասին Ազրոյանը կպատմի ասուլիսի ընթացքում։

12։00-ին

Մեդիա կենտրոնում

տեղի կունենա քննարկում՝«Վճարել 15 միլիոն և ազատվել բանակից ու քրեական պատասխանատվությունից․ նոր նախագիծ»թեմայով։

Բանախոսներ՝

· Հայկ Սարգսյան՝«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր

· Արթուր Սաքունց՝Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար

· Ժաննա Ալեքսանյան՝«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը հեղինակել է օրենքի նախագիծ, որը հնարավորություն կտա 27 տարին լրացած, սակայն պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին ազատվել գործող օրենսդրությամբ սահմանված քրեական պատասխանատվությունից։

Ըստ նախագծի՝ ծառայությունից խուսափած անձինք պատասխանատվությունից ազատվելու հնարավորություն կունենան զինվորական ծառայության անցնելու կամ կրճատված ժամկետով ծառայության և ՀՀ պետական բյուջե համապատասխան գումարներ վճարելու միջոցով։

Պատգամավորի կարծիքով` նոր օրենքը բազմաթիվ երիտասարդների հնարավորություն կտա հայրենիք վերադառնալ, բացի այդ լրացուցիչ գումարներ կմուտքագրվեն ՀՀ պետական բյուջե։

V

Մշակույթ

15:30-ին

ՀԳՄ-ում

կկայանա մինչեւ 27 տարեկան երիտասարդ ստեղծագործողների մրցանակաբաշխության մրցանակների հանձնում:

V

Հայերեն Русский

Մոլորվելու հետևանքով Հայաստանում հայտնված Քասիմով Յաշար Ալի Օղլին վերադարձվել է Ադրբեջանի իրավասու մարմիններին

Երևան – Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երեխաներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է. Անահիտ Ավանեսյան

Ռուսաստանում հայտնել են Ուկրաինայի կողմից նախապատրաստվող ահաբեկչությունը կանխելու մասին

ՀՀ ԱԽ քարտուղարն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր

ԿԳՄՍ նախարարի գլխավորությամբ քննարկվել են ուսումնական հաստատությունների ջեռուցման ապահովման հարցերը

Ֆրանսիայի իշխանություններն ըստ անհրաժեշտության կշարունակեն տարբեր շրջաններում պարետային ժամ սահմանել

ՏԻՄ ընտրությունների շրջանակում ունեցել ենք 54 ահազանգ. ՆԳ նախարարը մանրամասներ է ներկայացրել

Իսակովի պողոտան պետք է գործի անխափան․ Տիգրան Ավինյանը՝ Ջրային կոմիտեից ստացված լայնակի քանդման հայտի մասին

Ucom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործում

Ծանրամարտի ֆեդերացիայի ղեկավար կազմը մասնակցել է միջազգային ֆեդերացիայի մեծ համաժողովին