Սպորտ

Հայաստանի հավաքականները պատրաստ են սամբոյի աշխարհի առաջնությանը. Ֆեդերացիայի նախագահ

1 րոպեի ընթերցում

Հայաստանի հավաքականները պատրաստ են սամբոյի աշխարհի առաջնությանը. Ֆեդերացիայի նախագահ

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանի կարծիքով` ընտրանիները պատրաստ են օրեր անց Երևանում մեկնարկող աշխարհի առաջնությանը:

«Հայաստանի հավաքականները պատրաստ են սամբոյի աշխարհի առաջնությանը: Ընդհանուր առմամբ մասնակցելու ենք 21 մարզիկով: Մասնակից մարզիկներն անվանի են` աշխարհի և Եվրոպայի չեմպիոններ ու մրցանակակիրներ: Վստահ եմ, որ արդյունքներն էլ դրական են լինելու»,-լրագրողների հետ զրույցում ասաց Հայրապետյանը:

Անդրադառնալով կազմակերպչական աշխատանքներին` ֆեդերացիայի նախագահը շեշտեց, որ ամեն ինչ գրեթե պատրաստ է, մարզահամերգային համալիրը նույնպես պատրաստ է ընդունելու սամբոյի տարվա ամենակարևոր մրցաշարը:

«Շնորհակալ եմ կառավարության, գերատեսչական մարմիններին, մեզ թիկունք լինելու համար: Լիահույս եմ, որ մարզահամերգային համալիրը լեցուն կլինի մրցումների օրերին: Մեր նպատակն այս առաջնությունում հաղթելն է»,-ասաց նա:

Սամբոյի մեծահասակների աշխարհի 2023 թվականի առաջնությունը կանցկացվի նոյեմբերի 10-12-ը, Երևանում։ Մինչ այս առաջնությանը մասնակից երկրների հայտերը գերազանցել են 70-ը: Երևանյան մրցաշարին կմասնակցեն 500-ից ավել մարզիկներ, իսկ ընդհանուր պատվիրակությունների թիվը կգերազանցի 2500-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում