Նոյեմբերի 3-ի միջոցառումների անոնս

9 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

03 նոյեմբեր, 2023

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը» կլուսաբանի

ՀՀ ԱԺ

10:00-ին

Ազգային ժողովում

կկայանա ԱԺ արտաքին հարաբերությունների, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ: Օրակարգ՝ «Հայաստանի Հանրապետության 2024թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում նախատեսված եկամուտներ եւ ծախսեր՝ Արտաքին գործերի նախարարություն, միջազգային կազմակերպություններին անդամակցելու վճարումներ:

V

12:00-ին

Ազգային ժողովում

կկայանա ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ: Օրակարգ՝ «Հայաստանի Հանրապետության 2024թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում նախատեսված եկամուտներ եւ ծախսեր՝ եվրոպական ինտեգրում:

V

14:00-ին

Ազգային ժողովում

կկայանա ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ: Օրակարգ՝ «Հայաստանի Հանրապետության 2024թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում նախատեսված եկամուտներ եւ ծախսեր՝ եվրասիական տնտեսական միություն եւ տարածաշրջանի մյուս երկրների հետ կապեր:

V

16։45 -ին

ՀՀ ԱԳՆ-ում

տեղի կունենա Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսը։ Լուսաբանմանը կարող են մասնակցել միայն ԱԳՆ 2023թ. հավատարմագրումն անցած ԶԼՄ ներկայացուցիչները՝բացառապես ԱԳՆ հավատարմագրման քարտի առկայության պարագայում:

V

Պետական կառույցներ

10:00-ին

«Ռեդիսոն Բլու հոթել-Երեւան» հյուրանոցում (Ազատության պող., 2/2)

կմեկնարկի Ինտերնետ կառավարման հայաստանյան 8-րդ համաժողովը (ArmIGF)։ Համաժողովին ներկա կլինեն. ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, ՀՀ ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը, բարձրաստիճան պաշտոնյաներ, ոլորտի ղեկավարներ և ներկայացուցիչներ։ Համաժողովը կազմակերպվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, «Ինտերնետ հանրություն» և «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ների համագործակցությամբ:

V

11:00-ին

Երեւանի քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքում

տեղի կունենա Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանի մամուլի ասուլիսը: Կներկայացվի «Երևան քաղաքում արտաքին գովազդի տեղաբաշխման չափորոշիչները» և անօրինական տեղադրված գովազդների ապամոնտաժման գործընթացը:

V

12:00-ին

«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22)

տեղի կունենաԵրևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանի, «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի զարգացման գծով տեղակալ Արթուր Խալաթյանի, փորձագետ Հասմիկ Խուրշուդյանի ասուլիսը։ Թեմա. Երևանում նոյեմբերի 1-ից մեկնարկել է աշնանային էտը, մայրաքաղաքում իրականացվում են արժեքավոր ծառատեսակների լրացման աշխատանքներ։

V

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

18:30-ին

«Նարեկացի» արվեստի միությունում (Վարդանանց 16/1)

տեղի կունենա ճեպազրույց «ԿԱՄՔ» Վ.Սարգսյան գրական մրցույթի կազմակերպիչների‚ մրցույթի մասնակիցների‚ ժյուրիի նախագահի և անդամների հետ։ Գրական մրցույթի ժյուրին նախագահում է Արամ Զավենի Սարգսյանը։ «ԿԱՄՔ» Վ.Սարգսյան գրական մրցույթը կազմակերպվել է «Կողբ» հիմնադրամի և «Մարտական եղբայրություն» միաբանության նախաձեռնությամբ։ Նույն օրը՝ ժամը 19.00-ին‚ «Նարեկացի» արվեստի միությունում հրավիրված արարողության ընթացքում կհայտարարվեն մրցույթի մրցանակակիրների անունները‚ տեղի կունենա պարգևատրման արարողություն։

V

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

17:00-ին

Ս.Մերգելյանի անվան Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում

կկայանա Հայաստանում առաջին անգամ անցկացված մեծահասակների մաթեմատիկայի օլիմպիադայի

արդյունքների ամփոփում եւ մրցանակաբաշխություն: Վերջինիս մասնակցել են տեղական և միջազգային ԲՈՒՀ-երի տարբեր կուրսերի ուսանողներ: Միջոցառմանը ներկա կլինեն տեխնոլոգիական ոլորտի առաջատար ընկերությունների, ԲՈՒՀ-երի և ոլորտի այլ ներկայացուցիչներ։+37455767543 (Տաթև):

Մամուլի ակումբներ

11:00-ին

Sputnik Արմենիա

մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում

կկայանա ասուլիս՝ Երևանում Ալեքսանդրինյան թատրոնի հյուրախաղերի նախօրեին: Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը սեպտեմբերին հյուրախաղերի էր մեկնել Սանկտ Պետերբուրգ: Նոյեմբերի 6-ին Երևանում կմեկնարկեն Ռուսաստանի ազգային դրամատիկական թատրոնի (Ալեքսանդրինյան թատրոն) պատասխան հյուրախաղերը: Սանկտ Պետերբուրգում անցած հյուրախաղերի և առաջիկա ստեղծագործական ծրագրերի մասին կպատմեն Երևանի միջազգային թատերական փառատոնի հիմնադիր, Գ.Սունդուկյանի անվան թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը, Ալեքսանդրինյան թատրոնի տնօրեն Սերգեյ Եմելյանովը:

13:30-ին

Մեդիա կենտրոնի

«Հենման կետ» հաղորդման ընթացքում կզրուցենք միջազգային իրավունքի մասնագետԱրա Ղազարյանիհետ: Թեման՝«Արցախից բռնի տեղահանվածներ. ի՞նչ իրավունքներ ունեն և ո՞ր իրավունքները կարող են իրացնել»:

Մշակույթ

14:00-ին

Ե.Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում (Արամի 1)

կկայանա գրքի շնորհանդես: Հեղինակի ժառանգների նախաձեռնությամբ հրատարակվել է հայ մեծանուն գրող, պատմավիպասան, Հայոց ցեղասպանության նահատակ Սմբատ Բյուրատի «Լեռնականին յուշատետրը» անտիպ հուշագրությունը։ Կազմեց և բնագրից վերծանեց Հասմիկ Հախվերդյանը։ Պատասխանատու խմբագիր Միհրան Ա.Մինասյան։

14:00-ին

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի փոքր բեմում

տեղի կունենա «Քո արվեստը դպրոցում» ծրագրի հերթական հանդիպումը: Երևանի 10 դպրոցներից շուրջ 100 աշակերտ հնարավորություն կունենան հանդիպելու անվանի երաժիշտ, դաշնակահար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վահագն Հայրապետյանի հետ: Հանդիպմանը ներկա կլինի նաեւ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն»-ը 2023 թվականին իրականացնում է «Քո արվեստը դպրոցում» հանրապետական կրթամշակութային ծրագիրը:

19:00-ին

«Արամ Խաչատրյան» համերգասրահում

Երևանյան 15-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում կկայանա Հայաստանում հազվադեպ հնչող Ջուզեպպե Վերդիի «Պարահանդես-դիմակահանդես» օպերայի համերգային կատարումը՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Գլխավոր դերերով հանդես կգան հրավիրյալ անվանի օպերային մեներգիչներ՝ Մարսելո Պուենտե (տենոր), Բոգդան Բաչու (բարիտոն), Եվգենիա Մուրավյովա (սոպրանո), Յուլիա Մեննիբաևա (մեցցո-սոպրանո), Оլգա Պուդովա (սոպրանո), մնացյալ դերերի դերակատարներն են՝ Աշոտ Ղանթարջյան (բաս), Հովհաննես Ներսեսյան (բաս), Հայկ Տիգրանյան (բաս), Արամո Մամիկոնյան (տենոր), Ալեն Մանուկյան (տենոր): Օպերայի կատարմանը մասնակցում են Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը և Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոցի երգչախումբը:

Հայերեն Русский

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ