Տնտեսություն

Գործող իրավակարգավորումներով որևէ խոչընդոտ չկա, որ ԼՂ-ից բռնի տեղահանվածը դիմի և նրան կենսաթոշակ նշանակվի․ փոխվարչապետ

2 րոպեի ընթերցում

Գործող իրավակարգավորումներով որևէ խոչընդոտ չկա, որ ԼՂ-ից բռնի տեղահանվածը դիմի և նրան կենսաթոշակ նշանակվի․ փոխվարչապետ

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԼՂ-ից բռնի տեղահանվածների կենսաթոշակային իրավունքն օրենքի ուժով ծագել է փախստականների կարգավիճակին հավասարեցված ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ստանալու հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝այս մասին կառավարության հերթական նիստում ասել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը՝ նշելով, որ գործող իրավակարգավորումներով որևէ խոչընդոտ չկա, որպեսզի ԼՂ-ից բռնի տեղահանված անձը դիմի և նրան կենսաթոշակ նշանակվի․ առկա են միայն ընթացակարգային խնդիրներ։

«Համապատասխան հաշվարկ պիտի լինի հիմքում, որ նշանակվի կենսաթոշակը, ինչպես ՀՀ օրենսդրությամբ է սահմանված։ Հիմա Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գործընկերները նախագիծ են մշակում, որ առավել պարզեցված, այսինքն՝ մեր օրենսդրությունը պարզեցնելու կարգավորումներ ներառենք, որ այդ անցումը լինի շատ ավելի սահուն, քան յուրաքանչյուր հաշվարկման դեպքն է։ Առաջիկա շաբաթվա ընթացքում այդ փաթեթն էլ կվերջնականացնենք և հուսով եմ՝ կառավարության հաջորդ նիստում այդ կարգավորումների պարզեցումը կհաստատենք։ Դա թույլ կտա, որ հոկտեմբերի 25-ից, երբ իրենց տրվել է ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ, վերականգնենք օրենքով սահմանված կենսաթոշակի իրավունքը՝ զուգահեռ այն աջակցությանը, որ հիմա տալիս ենք»,-ասել է փոխվարչապետը։

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցին, թե արդյո՞ք թոշակները ստանալու համար նրանք որևէ գործողություն պետք է կատարեն, Խաչատրյանը պատասխանել է, որ այն գործողությունները, որոնք պետք է կատարեին, եթե չպարզեցվեին ընթացակարգերը, գործող իրավակարգավորումներով կան։

«Եթե մեկը որոշել է այդ իրավակարգավորումներով առաջ շարժվել՝ դիմել, ներկայացնել համապատասխան փաստաթղթեր, ապա որևէ խոչընդոտ չկա, որ գործող իրավակարգավորումներով նշանակվի այդ կենսաթոշակը։ Մեր կարգավորումների նպատակը նա է, որ հավաքական կարգավորում ձևավորենք, որ այդ անհատական դիմումները և վերահաշվարկների կարիքը մեղմենք, այսինքն՝ ընդհանուր առմամբ շատ ընթացակարգեր պարզեցնենք»,-հավելել է Խաչատրյանը։

Թաթայի համերգ, տոնավաճառ, տեղացի արտիստների ելույթներ. երաժշտական-զբոսաշրջային «Ֆեստիվառ» փառատոնը Գյունրիում էր

Տնտեսություն

Թաթայի համերգ, տոնավաճառ, տեղացի արտիստների ելույթներ. երաժշտական-զբոսաշրջային «Ֆեստիվառ» փառատոնը Գյունրիում էր

Շիրակի մարզի Հայկավան բնակավայրում անցկացվեց «Berry Festival 2024» հատապտուղների առաջին փառատոնը

Տնտեսություն

Շիրակի մարզի Հայկավան բնակավայրում անցկացվեց «Berry Festival 2024» հատապտուղների առաջին փառատոնը

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 27-07-24

Տնտեսություն

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 27-07-24

Ասիական ինդեքսներ - 27-07-24

Տնտեսություն

Ասիական ինդեքսներ - 27-07-24

Եվրոպական ինդեքսներ - 27-07-24

Տնտեսություն

Եվրոպական ինդեքսներ - 27-07-24

Ամերիկյան ինդեքսներն աճել են - 26-07-24

Տնտեսություն

Ամերիկյան ինդեքսներն աճել են - 26-07-24

LME. Գունավոր մետաղների գներ - 26-07-24

Տնտեսություն

LME. Գունավոր մետաղների գներ - 26-07-24

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ - 26-07-24

Տնտեսություն

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ - 26-07-24

Նավթի գները նվազել են - 26-07-24

Տնտեսություն

Նավթի գները նվազել են - 26-07-24

Fitch-ը հաստատել է Հայաստանի տնտեսական վարկանիշը «BB-» մակարդակում՝ կայուն հեռանկարով

Տնտեսություն

Fitch-ը հաստատել է Հայաստանի տնտեսական վարկանիշը «BB-» մակարդակում՝ կայուն հեռանկարով

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Տնտեսություն

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում