Նոյեմբերի 2-ի միջոցառումների անոնս

5 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

02 նոյեմբեր, 2023

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը»-ը կլուսաբանի

ՀՀ ԱԺ

10:00-ին

Ազգային ժողովում

կկայանա ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ: Օրակարգ՝ «Հայաստանի Հանրապետության 2024թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում նախատեսված եկամուտներ եւ ծախսեր՝ գիտություն, կրթություն, մշակույթ, սպորտ, սփյուռք, երիտասարդություն եւ տեղեկատվություն:

V

14:00-ին

Ազգային ժողովում

կկայանա ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ: Օրակարգ՝ «Հայաստանի Հանրապետության 2024թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում նախատեսված եկամուտներ եւ ծախսեր՝ տարածքային կառավարում, դոտացիաներ համայնքներին, պատվիրակված լիազորությունների իրականացում, շրջակա միջավայր, գյուղատնտեսություն:

V

ՀՀ կառավարություն

11:00-ին

Կառավարությունում

տեղի կունենա ՀՀ կառավարության հերթական նիստը:

V

Պետական կառույցներ

09:30-ին

«Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում (2-րդ հարկ)

ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո Երևանում կանցկացվի միջազգային երկօրյա գիտաժողով՝ նվիրված Հայ կինոյի 100-ամյա հոբելյանին։ Գիտաժողովը, որին կմասնակցեն արտերկրի և տեղացի կինոոլորտն ուսումնասիրող մասնագետները, իրականացնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։

11:30-ին

Մաշտոցի 16 հասցեում

տեղի կունենա ակադեմիկոս Բաբկեն Առաքելյանի դիմաքանդակի բացման արարողությունը: 1959-1986 թթ. եղել է ՀԽՍՀ ԳԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջին տնօրենը: 1982-1990 թթ. եղել է ՀԽՍՀ ԳԱ պատմության և տնտեսագիտության բաժանմունքի ակադ. քարտուղար: 1965 թ. ստացել է ՀԽՍՀ գիտության «վաստակավոր գործչի» կոչում: 1968 թվականից եղել է ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ: 1974 թվականից՝ ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս:

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

10:00-ին

«Դաբլթրի բայ Հիլթն» հյուրանոցի «Փարիջի» սրահում (Գրիգոր Լուսավորիչ 4/2)

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) հրավիրում է ներկա գտնվելուԱզգային ժողովի վերահսկողական գործառույթի գնահատմանզեկույցի նախագծի հանրային քննարկմանը: Գնահատումը իրականացվել է 2022թ. նոյեմբերից մինչև 2023թ. մայիսն ընկած ժամանակահատվածում։

Մշակույթ

13:00-ին

Ալ.Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցի բակում

հայ դասական սիմֆոնիկ երաժշտության հիմնադիր, կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 152-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շրջանակում՝ կոմպոզիտորի կիսանդրու մոտ կկայանա պատանի սպենդիարյանականների երդման ամենամյա արարողությունը: Հաջորդիվ՝ ժամը 14:00-ին, դպրոցի ճեմասրահում կբացվի «Մեր Սպենդիարյանը» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը: Միջոցառումը կեզրափակվի համերգով՝ դպրոցի սաների մասնակցությամբ։ Միջոցառումներին կմասնակցեն անվանի երաժիշտներ ու մտավորականներ, Ալ.Սպենդիարյանի արվեստի երկրպագուներ: ՀՀ ԿԳՄՍՆ

Սպորտ

17:00-ին

Օլիմպավանում

կկայանա Սամբոյի Հայաստանի հավաքականների բաց, գորգային մարզումը, որտեղ նաև կներկայացվեն նոյեմբերի 10-12-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք Սամբոյի Աշխարհի առաջնությանը մասնակցող ՀՀ հավաքականների կազմերը։

Խնդրում ենք գալ Ձեր աշխատանքային բեյջերով։Շուշանիկ Հակոբյան +093 374807:

V

Հայերեն Русский

Մոլորվելու հետևանքով Հայաստանում հայտնված Քասիմով Յաշար Ալի Օղլին վերադարձվել է Ադրբեջանի իրավասու մարմիններին

Երևան – Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երեխաներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է. Անահիտ Ավանեսյան

Ռուսաստանում հայտնել են Ուկրաինայի կողմից նախապատրաստվող ահաբեկչությունը կանխելու մասին

ՀՀ ԱԽ քարտուղարն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր

ԿԳՄՍ նախարարի գլխավորությամբ քննարկվել են ուսումնական հաստատությունների ջեռուցման ապահովման հարցերը

Ֆրանսիայի իշխանություններն ըստ անհրաժեշտության կշարունակեն տարբեր շրջաններում պարետային ժամ սահմանել

ՏԻՄ ընտրությունների շրջանակում ունեցել ենք 54 ահազանգ. ՆԳ նախարարը մանրամասներ է ներկայացրել

Իսակովի պողոտան պետք է գործի անխափան․ Տիգրան Ավինյանը՝ Ջրային կոմիտեից ստացված լայնակի քանդման հայտի մասին

Ucom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործում

Ծանրամարտի ֆեդերացիայի ղեկավար կազմը մասնակցել է միջազգային ֆեդերացիայի մեծ համաժողովին