Նոյեմբերի 1-ի միջոցառումների անոնս

5 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

01 նոյեմբեր, 2023

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը»-ը կլուսաբանի

ՀՀ ԱԺ

10:00-ին

Ազգային Ժողովում

կկայանա ԱԺ պետական-իրավական հարցերի, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ: Օրակարգ՝ «Հայաստանի Հանրապետության 2024թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում նախատեսված եկամուտներ եւ ծախսեր՝ իշխանության պետական եւ դատական մարմիններ, պետական վերահսկողություն եւ կոռուպցիայի կանխարգելում:

V

16:00-ին

Ազգային Ժողովում

կկայանա ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ: Օրակարգ՝ «Հայաստանի Հանրապետության 2024թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում նախատեսված եկամուտներ եւ ծախսեր՝ Մարդու իրավունքների պաշտպանի ածխատակազմ:

V

12:00-ին

«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22)

տեղի կունենատեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանի եւ «CyberHUB-AM»-ի համահիմնադիր Արթուր Պապյանի ասուլիսը։ Թեմա. տեղեկատվական անվտանգության խնդիրները, կիբերհարձակման փորձերն ու կանխարգելիչ աշխատանքները։

V

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

12:00-ին

ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում (կենտրոնական մասնաշենք, 5-րդ հարկ)

ԵՊՀռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և«Իմ քայլը»բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանը կստորագրեն համագործակցության հուշագիր։ Հուշագրի նպատակն է համատեղել ջանքերը բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում ծրագրերի ու միջոցառումների համատեղ մշակման և իրականացման, ԵՊՀ ՍԹԵՄ դպրոցի լաբորատոր հատվածը համապատասխան սարքավորումներով արդիականացնելու, ինչպես նաև կրթության և գիտության ոլորտներում համագործակցությունը զարգացնելու ուղղություններով։

V

16:00-ին

Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնում /ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի մասնաշենք, 1-ին հարկ/

կկայանա հանդիսավոր միջոցառում՝ 44-օրյա պատերազմի մի խումբ մասնակիցների կշնորհվեն ավարտական վկայականներ՝ ծրագրավորման դասընթացը հաջողությամբ ավարտելու վերաբերյալ։ Արցախյան երկրորդ պատերազմի մասնակիցների համար ծրագրավորման անվճար դասընթացներ կազմակերպելու նախաձեռնությունը «Ուսումնական առաքելություն» ՀԿ-ինն է։ Կազմակերպությունն արդեն ունեցել է 165 ուսանող, որոնցից 38-ը արդեն աշխատում են Հայաստանի ՏՏ կազմակերպություններում:

V

Մշակույթ

15:30-ին

Արամ Խաչատրյան համերգասրահում

Վերդիի «Պարահանդես-դիմակահանդես» օպերայի համերգային կատարում՝ Երևանյան 15-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում՝ կկայանա ճեպազրույց՝ բանախոսներ. դիրիժոր Էդուարդ Թոփչյան, Մարսելո Պուենտե (տենոր), Բոգդան Բաչու (բարիտոն), Եվգենիա Մուրավյովա (սոպրանո), Յուլիա Մեննիբաևա (մեցցո-սոպրանո), Оլգա Պուդովա (սոպրանո):

18:00-ին

Արտաշատի Ա.Խարազյանի անվանպետական

դրամատիկական թատրոնում

կմեկնարկի «Արտաշատյան հանրապետական թատերական փառատոնը»: Փառատոնը նվիրված է թատրոնի պետականկարգավիճակ ստանալու 90-ամյակինև թամանյանական շենքի կառուցման 80-ամյակին: Ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Հայաստանի թատերականգործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը և թատրոնի տնօրեն Կամո Նաղդալյանը:Այնուհետև արտաշատյան բեմում հանդես կգա Երևանի Ս.Սարգսյանի անվան համազգային թատրոնը՝ Հովհ. Թումանյանի «Լոռեցի Սաքոն» ներկայացմամբ (բեմադրիչ Ն. Գրիգորյան): ՀՀ ԿԳՄՍՆ, Ալլա Սերոբյան, հեռ.՝ 091-60-75-00:

Հայերեն Русский

Մոլորվելու հետևանքով Հայաստանում հայտնված Քասիմով Յաշար Ալի Օղլին վերադարձվել է Ադրբեջանի իրավասու մարմիններին

Երևան – Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երեխաներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է. Անահիտ Ավանեսյան

Ռուսաստանում հայտնել են Ուկրաինայի կողմից նախապատրաստվող ահաբեկչությունը կանխելու մասին

ՀՀ ԱԽ քարտուղարն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր

ԿԳՄՍ նախարարի գլխավորությամբ քննարկվել են ուսումնական հաստատությունների ջեռուցման ապահովման հարցերը

Ֆրանսիայի իշխանություններն ըստ անհրաժեշտության կշարունակեն տարբեր շրջաններում պարետային ժամ սահմանել

ՏԻՄ ընտրությունների շրջանակում ունեցել ենք 54 ահազանգ. ՆԳ նախարարը մանրամասներ է ներկայացրել

Իսակովի պողոտան պետք է գործի անխափան․ Տիգրան Ավինյանը՝ Ջրային կոմիտեից ստացված լայնակի քանդման հայտի մասին

Ucom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործում

Ծանրամարտի ֆեդերացիայի ղեկավար կազմը մասնակցել է միջազգային ֆեդերացիայի մեծ համաժողովին