Հոկտեմբերի 31-ի միջոցառումների անոնս

4 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

31 հոկտեմբեր, 2023

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը»-ը կլուսաբանի

ՀՀ ԱԺ

10:00-ին

Ազգային Ժողովում

կկայանա ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ: Օրակարգ՝ 1.«Հայաստանի Հանրապետության 2024թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում նախատեսված եկամուտների ձեւավորում, հարկային եւ մաքսային քաղաքականութուն: 2. «Հայաստանի Հանրապետության 2024թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում նախատեսված եկամուտներ եւ ծախսեր՝ արդյունաբերություն, էներգետիկա եւ բնական պաշարներ, տրանսպորտ եւ կապ, տեղեկատվական տեխնոլոգիաներ, հանրային ծառայությունների կարգավորում, տնտեսական մրցակցության պաշտպանություն, անշարժ գույքի կադաստրի ոլորտ, քաղաքաշինություն, ջրային տնտեսություն:

V

Պետական կառույցներ

10:00-ին

Մատենադարանում

տեղի կունենա միջազգային գիտաժողով՝ «Բնագիր և մեկնություն. անտիկ և միջնադարյան բնագրերի մեկնաբանման խնդիրներ» խորագրով։ Ողջույնի խոսքով հանդես կգան. «Մատենադարան» Մ.Մաշտոցի անվան գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Արա Խզմալյանը, École Normale Supérieure de Lyon, Մատենադարան, ՀԳԻ Բորիս Նիկոլսկին, ՀՀԴ, ՀԳԻ Նիկոլայ Գրինցերը։

V

11:00-ին

ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի դահլիճում (Գրիգոր Լուսավորիչ 15)

կկայանա Խաչատուր Աբովյանի անհետացման 175-րդ տարելիցին և հիշատակի ոգեկոչմանը նվիրված հանրապետական գիտաժողով: Առաջին նիստի բացման խոսք՝ բ.գ.թ., Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Հերիքնազ Որսկանյան: Ողջույնի խոսք՝ ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ակադեմիկոս Յուրի Սուվարյան, Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյան, Հայաստանի գրողների միության նախագահ էդվարդ Միլիտոնյան, Մատենադարանի տնօրենի խորհրդական, Ե.Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի գիտական գծով փոխտնօրեն Գուրգեն Գասպարյան: Գիտաժողովը կշարունակվի նոյեմբերի 1-ին, ժամը 11:00-ին՝ ԵՊՀ ուսումնական ութերորդ մասնաշենքում (Աբովյան 52), նոյեմբերի 2-ին, ժամը 11:00-ին՝ Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում (Քանաքեռ 2-րդ փողոց, տուն 4):

15:20-ին

ՀՀ կենտրոնական բանկում

կկայանա ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ: Ասուլիսը, ինչպես նաև ուղիղ եթերով ասուլիսի հեռարձակումը կսկսվի ժամը 15:30-ին: Խնդրում ենք ունենալ անձը հաստատող փաստաթուղթ:

V

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

13:00-ից

«Էլիտ Պլազա»բիզնես կենտրոնում (Խորենացու 15)

տեղի կունենա Artsakh Career Expo-ն՝ աշխատանքային տոնավաճառ արցախցիների համար։ Նպատակը բռնի տեղահանված մեր հայրենակիցներին աջակցելն է զբաղվածության, սոցիալական, կրթական և աշխատանքային կյանքին ինտեգրվելու հարցերում:Միջոցառումը կրում է բարեգործական բնույթ և կոմերցիոն շահ չի հետապնդում:Միջոցառման գլխավոր հովանավորներն են՝«Էլիտ Պլազա»բիզնես կենտրոնը և Imagine Life-ը:

V

Հայերեն Русский

Մոլորվելու հետևանքով Հայաստանում հայտնված Քասիմով Յաշար Ալի Օղլին վերադարձվել է Ադրբեջանի իրավասու մարմիններին

Երևան – Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երեխաներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է. Անահիտ Ավանեսյան

Ռուսաստանում հայտնել են Ուկրաինայի կողմից նախապատրաստվող ահաբեկչությունը կանխելու մասին

ՀՀ ԱԽ քարտուղարն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր

ԿԳՄՍ նախարարի գլխավորությամբ քննարկվել են ուսումնական հաստատությունների ջեռուցման ապահովման հարցերը

Ֆրանսիայի իշխանություններն ըստ անհրաժեշտության կշարունակեն տարբեր շրջաններում պարետային ժամ սահմանել

ՏԻՄ ընտրությունների շրջանակում ունեցել ենք 54 ահազանգ. ՆԳ նախարարը մանրամասներ է ներկայացրել

Իսակովի պողոտան պետք է գործի անխափան․ Տիգրան Ավինյանը՝ Ջրային կոմիտեից ստացված լայնակի քանդման հայտի մասին

Ucom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործում

Ծանրամարտի ֆեդերացիայի ղեկավար կազմը մասնակցել է միջազգային ֆեդերացիայի մեծ համաժողովին