Հոկտեմբերի 30-ի միջոցառումների անոնս

5 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

30 հոկտեմբեր, 2023

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը» կլուսաբանի

ՀՀ ԱԺ

10:00-ին

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

«Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկում։

Զեկուցողներ՝ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյան, Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյան, Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյան։

Հրավիրվում են՝ վարչապետ Նիկոլ Փաշինյան, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյան, ԿԵ վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյան

14։00-ին

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

«Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում նախատեսված եկամուտներ և ծախսեր՝ ներքին գործեր։

Զեկոցողներ՝ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյան, Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյան

16։00-ին

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

«Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում նախատեսված եկամուտներ և ծախսեր՝ պաշտպանություն և պետական ռեզերվներ:

Զեկուցողներ` Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյան, Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյան, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյան, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյան, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյան, Պետական պահպանության ծառայության պետի պարտականությունները կատարող Արթուր Գասպարյան

Պետական կառույցներ

11։00-ին

«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22)

Տեղի կունենա Հայաստանի թատրական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանի, Արտաշատի Ա. Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Կամո Նաղդալյանի ասուլիսը։

ԹԵՄԱ.- Նոյեմբերի 1-7-ն անցկացվելու է «Հանրապետական թատերական փառատոն»՝ նվիրված «Արտաշատի Ա.Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոն»-ի պետական կարգավիճակ ստանալու 90 ամյակին և շենքի կառուցման 80 ամյակին:

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

09:30-ից

«Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում և Zoom հարթակի-ի միջոցով /սույն միջոցառումն անցկացվելու է հիբրիդային ձևաչափով/

կկայանա COP28-ին ընդառաջ Ազգային մակարդակով սահմանված գործողությունների իրականացման առաջընթացի տարեկան ամփոփումը: Նախաբան. Հայաստանն իր խոցելի լեռնային էկոհամակարգերով արդեն բախվել է կլիմայի փոփոխության բացասական ազդեցությանը, ներառյալ ջրային ռեսուրսների սակավության խնդրին: Հայաստանն արձանագրել է միջին ջերմաստիճանի 1.3 աստիճանով բարձրացում և տեղումների 9 տոկոս նվազում՝ այն դարձնելով Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի կլիմայի փոփոխության նկատմամբ ամենախոցելի երկրներից մեկը: Ողջույնի ելույթներ. ՀՀ շրջակա միջավայրի նախարար, ՄԱԿ ԿՓՇԿ ազգային համակարգող Հակոբ Սիմիդյան, ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր, մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլի, ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Նարիման Մուհամմեդ Շարիֆ Ալ Մուլլայ, ԱՍԳ գործընկերության աջակցման գրասենյակի տարածաշրջանային ղեկավար Դեո Գաբինետե:

Մշակույթ

14:00-ին

ՀԳՄ կլոր սրահում

տեղի կունենա «Երբ Արցախը պաշարված էր» (արցախցի գրողների ստեղծագործությունները տասը ամիս շրջափակված օրերի մասին) ժողովածուի ներկայացումը՝ Արցախցի գրողների մասնակցությամբ։

14:30-ին

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում

կկայանա Վարպետի ծննդյան 148-ամյակին նվիրված միջոցառում, որի ընթացքում տեղի կունենա ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհի շրջանակում թանգարանի պատրաստած «Վարպետը» անիմացիոն ֆիլմի շնորհանդեսը։

Հայերեն Русский

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ