Հոկտեմբերի 28-ի միջոցառումների անոնս

3 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

28 հոկտեմբեր, 2023

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը»-ը կլուսաբանի

Պետական կառույցներ

09:45-ին

«Արմենիա Մարիոթ» հյուրանոցում

առաջին անգամ կանցկացվի Հայ իրավաբանների երկօրյա համագումարը՝ նպատակ ունենալով նպաստել Հայաստանի և սփյուռքի հայ իրավաբանների միջև ծանոթությունների և համագործակցության հաստատմանն ու քննարկել Հայաստանին, Լեռնային Ղարաբաղին և սփյուռքին առնչվող գերակա իրավական հարցերը, ինչպես նաև սփյուռքի լավագույն իրավաբան-մասնագետների ներգրավման և փոխգործակցության օրակարգի ձևավորման հնարավորությունները: Նախաձեռնության կազմակերպիչ՝ ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ: *Համագումարի նիստերի ժամանակ ուղիղ հեռարձակում չի թույլատրվում:

V

10:00-ին

Մատենադարանի գիտաժողովների մեծ դահլիճում

կկայանա Շվեյցարիայի հայկական սփյուռքի հովանու ներքո իրականացվող միջազգային բազմաառարկայական երկօրյա գիտաժողով՝ «Զանգվածային ոչնչացումից մինչ հավաքական ինքնության վերաամրապնդում» խորագրով՝ շվեյցարական հետևյալ հիմնադրամի մեծահոգի աջակցությամբ՝ Armenia հիմնադրամ, Թօփալեան հիմնադրամ, Փիլիպոսյան և Փիլոսյան հիմնադրամ: Լեզու՝ հայերեն, ֆրանսերեն:

Մշակույթ

18:00-ին

Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում

տեղի կունենա Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի, Ռուսական ռոմանսի պահպանման «Ռոմանսիադա» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ և ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանում չորրորդ անգամ անցկացվող ռոմանսի երիտասարդ կատարողների միջազգային մրցույթի տարածաշրջանային փուլի գալա համերգը։ «Ռոմանսիադա»-ի հաղթողը կմեկնի Մոսկվա մասնակցելու եզրափակչին։ Մրցույթին կլինի նաև հատուկ անվանակարգ՝ «Հայկական ռոմանս»-ի լավագույն կատարող։ Միջոցառմանը ներկա կլինեն ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ և արտիստուհի, «Ռոմանսիադա» մրցույթի հիմնադիր Գալինա Պրեոբրաժենսկայան, Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը ևմշակույթի գործիչներ։

18:30-ին

Կինոյի տանը (Վարդանանց 18)

կկայանա «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի 15-րդ միջազգային փառատոնի փակման արարողությունը: Փառատոնը շուրջ մեկշաբաթյա հագեցած ու բովանդակային ծրագիրը կամփոփի փակման պաշտոնական միջոցառմամբ։ Միջոցառման ընթացքում կներկայացվեն փառատոնի արդյունքները, կհայտարարվեն Պատկերապատման ազգային մրցույթի հաղթողները, կհնչեն ամփոփիչ ելույթներ։

18:30-ին

«Արամե» պատկերասրահում (Մաշտոցի 33/1, Ստ.Շահումյանի անվ. դպրոցի հարեւանությամբ)

կկայանա հայ ժամանակակից կերպարվեստի ցուցահանդես՝ նվիրված «Արամե» պատկերասրահի հիմնադրման 20-ամյակին:

Հայերեն Русский

Մոլորվելու հետևանքով Հայաստանում հայտնված Քասիմով Յաշար Ալի Օղլին վերադարձվել է Ադրբեջանի իրավասու մարմիններին

Երևան – Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երեխաներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է. Անահիտ Ավանեսյան

Ռուսաստանում հայտնել են Ուկրաինայի կողմից նախապատրաստվող ահաբեկչությունը կանխելու մասին

ՀՀ ԱԽ քարտուղարն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր

ԿԳՄՍ նախարարի գլխավորությամբ քննարկվել են ուսումնական հաստատությունների ջեռուցման ապահովման հարցերը

Ֆրանսիայի իշխանություններն ըստ անհրաժեշտության կշարունակեն տարբեր շրջաններում պարետային ժամ սահմանել

ՏԻՄ ընտրությունների շրջանակում ունեցել ենք 54 ահազանգ. ՆԳ նախարարը մանրամասներ է ներկայացրել

Իսակովի պողոտան պետք է գործի անխափան․ Տիգրան Ավինյանը՝ Ջրային կոմիտեից ստացված լայնակի քանդման հայտի մասին

Ucom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործում

Ծանրամարտի ֆեդերացիայի ղեկավար կազմը մասնակցել է միջազգային ֆեդերացիայի մեծ համաժողովին